2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորված իրավիճակի մասին Բազմիցս ասել եմ, որ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները սկզբունքային նշանակություն են ունենալու Հայաստանի հետագա ճակատագրի համար: Ընդգծվել է, որ ոչ գործող իշխանությունների եւ ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ընդդիմադիր ուժերը չեն ընդունելու իրենց պարտությունը, անգամ եթե պարտվեն օրինական կարգով …
կարդալ ավելինԳեղարքունիքի մարզի Ծովագյուղի մոտ ձնաբքի հետեւանքով փետրվարի 21-ին` ժամը 15:00-ի սահմաններում, առաջացել են ավտոմեքենաների խցանումներ: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ ժամը 17:00-ի դրությամբ երթեւեկությունը վերականգնվել է: Նույն օրը` ժամը 11:40-ին Սյունիքի մարզի Եղեգնաձոր-Սիսիան ավտոճանապարհի Սառնակունք-Զանգեր հատվածում գիշերվա ընթացքում ձնաբքի հետեւանքով առաջացել են ավտոմեքենաների կուտակումներ: Ժամը 12:30-ին դեպքի վայր մեկնած Սիսիանի «Ճանշին» ՓԲԸ-ի …
կարդալ ավելինԸնտրությունների շուրջ բավական տարընթերցումներ եղան, եւ եթե այսօր մեր հասարակության զգալի հատվածը գտնվում է Ազատության հրապարակում ու շարունակում է բողոքի ակցիան, ուրեմն խնդիրը վերջնականապես լուծված չէ: Երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Ըստ նրա, հասարակությունը խիստ բեւեռացման գործընթացի մեջ է, եւ դա ծայրահեղ տեսք է ստանում: Թեկնածուն այս ընտրությունները որակեց …
կարդալ ավելինԵրեկ Մոսկվայում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե ՌԴ նախագահի պաշտոնում աշխատելու 8 տարվա ընթացքում ԱՊՀ երկրները կարողացան խուսափել փոխհարաբերությունների ավելորդ խնդիրներից: «Մոտ ժամանակներս իմ լիազորությունների ժամկետը լրանում է: Ես ձեզ հրավիրել եմ նաեւ այն պատճառով, որ ցանկանում էի շնորհակալությունս հայտնել: Մենք բոլորս այս ժամանակաշրջանում, բոլոր այս երկար …
կարդալ ավելինՀՀ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ուղերձ է հղել Ամերիկայի Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը: Ուղերձում ասված է. «Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի, շարքային անդամների եւ աշխատակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ։ Ընդունեք մեր բարեմաղթանքներն ու աջակցությունն այն պահին, երբ Հայաստանը թեւակոխում է իր պատմության նոր շրջան։ Տարբեր ղեկավար պաշտոններում …
կարդալ ավելինՄեկ փուլով անցկացված ընտրությունները իշխանության թեկնածուի եւ նրա թիմի պատկերացմամբ գուցեեւ լուծում էին ժամանակը խնայողաբար օգտագործելու, ֆինանսական միջոցները տնտեսելու հարցը, սակայն դրանով հիմք դրվեց հերթական ոչ լեգիտիմ նախագահ ունենալու մտավախությանը: Իսկ նման կասկածը կամ համոզմունքը բերում է նրան, որ հասարակությունն իրեն շարունակում է զգալ անկարող, անզոր ու անվստահ: Դեռեւս նախագահ, բայց վարչապետի համեստ պաշտոնի հավակնորդ …
կարդալ ավելին«Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի միջեւ ընդհանրությունները շատ քիչ են: Մինչդեռ տարբերությունները շատ են եւ հօգուտ Արցախի: Ի տարբերություն Արցախի` Կոսովոյի բնակչությունը բնիկներ չեն, ի տարբերություն Կոսովոյի, որի խորհրդարանն է հռչակել իր անկախությունը, Արցախն ինքնորոշվել է նաեւ հանրաքվեի հիման վրա: Ավելին` Կոսովոն պատրաստ չէր սեփական պետականությունն ունենալու բազմաթիվ, այդ թվում` տնտեսական, տարածքները վերահսկելու հնարավորության բացակայության առումներով»,- …
կարդալ ավելինԻ պատասխան Կոսովոյի անկախության հռչակման, բոսնիացի սերբերը նույնպես հայտարարել են անկախության հասնելու եւ Բոսնիայի եւ Հերցեգովինայի կազմից Սերբական Հանրապետության դուրս գալու պատրաստակամության մասին: «Եթե ՄԱԿ-ի անդամ զգալի թվով պետություններ, մասնավորապես՝ Եվրամիության երկրները, ճանաչեն Կոսովոյի անկախությունը, ապա կստեղծվի ինքնորոշման, այդ թվում նաեւ՝ անջատման իրավունքի ճանաչման նախադեպ»,- ասված է այն բանաձեւում, որը հինգշաբթի ուշ երեկոյան ընդունել է …
կարդալ ավելինԿոսովոյի նախագահ Ֆաթմիր Սայդիուն հայտարարել է, որ ապավինում է ինքնահռչակ պետության անվտանգությունն ու կայունությունն ապահովելու ՆԱՏՕ-ի խոստմանը: Նա նաեւ Սերբիայի կառավարությանը նախազգուշացրել է, որ Կոսովոն ըստ էթնիկական սկզբունքի բաժանելու ցանկացած փորձ տարածաշրջանում կհանգեցնի «ամենատխուր հետեւանքների»: «Գոյություն ունի հասարակության մի հատված, որը փորձում է ապակայունացնել Կոսովոն եւ ստեղծել տագնապալի, անհուսալի իրադրություն եւ ահաբեկել միջազգային հանրակցությանը: Սահմանների …
կարդալ ավելինԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի, ԿԸՀ քարտուղար Նաթիկ Մամեդովի` ԶԼՄ-ներով եւ միջազգային ատյաններին հղած ուղերձներում ապակողմնորոշող եւ մերկապարանոց այն հայտարարություններին, թե իբր ՀՀ նախագահի ընտրությունների գործընթացների շրջանակում ԼՂՀ տարածքում նույնպես կազմավորվել են ընտրական տեղամասեր։ «Որպես ԼՂՀ-ում ընտրությունների կազմակերպման եւ անցկացման պատասխանատու պետական կառույց՝ ԼՂՀ ԿԸՀ-ն պաշտոնապես եւ …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանրահավաքում հայտարարել է, որ Եվրամիության երկրների մի քանի դեսպաններ իրեն ասել են, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրենց ասել է, թե բանակցություններ է վարում Տեր-Պետրոսյանի հետ: Վերջինս, սակայն, դեսպաններին պատասխանել է, թե չի մեկնաբանում այդ տեղեկությունը, իսկ երեկ հանրահավաքում նա հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն որեւէ առաջարկ չի …
կարդալ ավելինՖրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ. «Ջերմորեն եւ անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Առաջին իսկ փուլում նշանակալի առավելությամբ ձեր արձանագրած հաջողությունը վկայում է այն աջակցության մասին, որ դուք վայելում եք ձեր երկրում: Ես ողջունում եմ հայ ժողովրդի ընտրությունը, որն այս քվեարկությամբ …
կարդալ ավելինԲրիտանական «Պոպուլուս» հարցախուզային ընկերությունը, որը Մեծ Բրիտանիայի սոցհարցումներ իրականացնող առաջատար ընկերություններից է, ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ մինչ քվեարկությունը էքզիտ-փոլ էր անցկացրել: ՀՀ-ում նրանք հարցումներ էին անցկացրել երկրով մեկ տեղակայված 126 ընտրատեղամասերում: Ընդ որում, տեղամասերի ընտրությունը կատարել էր ընկերությունը, եւ՝ ըստ այն սկզբունքի, թե որքանով են դրանցում գրանցված արդյունքները համապատասխանել վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Նախնական արդյունքներով …
կարդալ ավելինԵրեկ Ռոբերտ Քոչարյանը` չսպասելով ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ վերջնական տվյալների հրապարակմանը, շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին` «ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ»: «Համոզված եմ, որ ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները կնշանավորվեն պետության կայունության ամրապնդմամբ եւ հասարակության ներսում հանդուրժողականության խորացմամբ: Հայաստանն օժտված է բացառիկ մարդկային ներուժով, որը պետք է լիարժեք ծառայի մեր Հայրենիքի առաջընթացին»,- ասված է ուղերձում: Ի …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով զբաղեցնում է երկրորդ տեղը` պարտվելով նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, երեկ Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքում հայտարարել է, թե իր թիմը գործողությունների հստակ ծրագիր ունի: Նա, սակայն, այդ ծրագրի մանրամասների մասին ոչինչ չի ասել: «Ոչ մի բիրտ ուժ չի կարող մեզ խանգարել այս երկրում հասնել …
կարդալ ավելին«Մենք հիմա ամփոփում ենք մեր կառույցի առանձին հատվածների տեսակետները եւ վերլուծությունները: Մի բան պարզ է, որ պարտվել ենք, դա հաճույքով չենք ընդունում, բայց գիտակցաբար ենք ընդունում: Մեր կուսակցությունն այն կուսակցությունն է, որ կարող է հաղթահարել, եւ սա մի նոր սկիզբ կդառնա»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: Հարցին` եթե երկրում …
կարդալ ավելին«Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր որոշ ուժեր փորձում են իրենց դժգոհությունն արտահայտել բռնություններ հրահրելու միջոցով: Մեր երկրում յուրաքանչյուրն ազատ խոսքի, սեփական կարծիքն արտահայտելու իրավունք ունի, սակայն անկարգությունները, անկայունության եւ բռնությունների հրահրումը տեղ չունեն ժողովրդավարական երկրում»,- երեկ ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը` նշելով, որ իրավապահները կմիջամտեն միայն անհրաժեշտության դեպքում` վերականգնելու համար կարգ ու կանոնը: …
կարդալ ավելինԵրեկ Երեւանում կայացավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի հրավիրած հետընտրական առաջին հանրահավաքը: Նախապես պլանավորված էր, որ Մատենադարանին հարակից հրապարակում նախատեսված այդ հանրահավաքը պետք է սկսվեր ժամը 15:00-ին, սակայն փետրվարի 19-ի ուշ երեկոյան Տեր-Պետրոսյանի շտաբը հայտարարեց, թե հաշվի առնելով ընտրակեղծիքների աննախադեպ ծավալն ու համատարած բռնությունները, առաջարկվում է Մատենադարանի մոտ սկսել հավաքվել …
կարդալ ավելինԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը երեկ ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը, ըստ որի` Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրությունների առաջին իսկ փուլում: Գարեգին Ազարյանի փոխանցմամբ` նախնական արդյունքների արձանագրությունը ստորագրել են հանձնաժողովի 8 անդամներից 6-ը: Հանձնաժողովում ՀՅԴ-ն ներկայացնող Համլետ Աբրահամյանը հատուկ կարծիք է ներկայացրել: Իսկ ընդդիմադիր «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները հանձնաժողովի նիստին չեն մասնակցել: …
կարդալ ավելինՍերժ Սարգսյանի նախընտրական շտաբի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում համոզմունք է հայտնել, թե նախօրեին կայացած նախագահական ընտրությունները կլինեն լավագույնը Հայաստանի նորագույն պատմության մեջ: «Մեզ համար գերխնդիր է լեգիտիմ, ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Ես համոզված եմ, որ այս ընտրությունները կլինեն ամենալավագույնը մեր նորագույն պատմության մեջ»,- ասել է Է.Շարմազանովը: Հարցին, թե ինչո՞ւ են …
կարդալ ավելին