Ա՜յ քեզ «Պոպուլուս»

26/02/2008

Բրիտանական «Պոպուլուս» հարցախուզային ընկերությունը, որը Մեծ Բրիտանիայի սոցհարցումներ իրականացնող առաջատար ընկերություններից է, ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ մինչ քվեարկությունը էքզիտ-փոլ էր անցկացրել: ՀՀ-ում նրանք հարցումներ էին անցկացրել երկրով մեկ տեղակայված 126 ընտրատեղամասերում: Ընդ որում, տեղամասերի ընտրությունը կատարել էր ընկերությունը, եւ՝ ըստ այն սկզբունքի, թե որքանով են դրանցում գրանցված արդյունքները համապատասխանել վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Նախնական արդյունքներով ձայների 57.1 տոկոսով առջեւում էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, երկրորդ տեղում Լեւոն Տեր-Պետրոսյանն էր` ձայների 17.4 տոկոսով, երրորդ տեղում` ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը` 14.6 տոկոսով, չորրորդ տեղում` ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը՝ ձայների 5.98 տոկոսով: Մյուս թեկնածուների հավաքած ձայներն, ըստ «Պոպուլուսի», չէին անցնում 1.6 տոկոսը: