քաղաքականություն

Րաֆֆին հույս ունի

29.02.2008

«Հայաստանում անհրաժեշտ է, որ գործի օրենքը, որ իշխի իրավունքը, եւ որ այս հետընտրական վիճակը հանգուցալուծվի ոչ թե Եվրոպայի կամ Արեւմուտքի սիրույն, այլ մեզ համար, հայերիս, հայաստանցիներիս համար»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: «Այս ընտրությունները, ակնհայտ է, չբավարարեցին իրական հայկական չափանիշները, եւ հույս ենք տածում, որ յուրաքանչյուր հայաստանցու սահմանադրական …

կարդալ ավելին

Անհամապատասխանություններ

29.02.2008

Ըստ «Ազատության»` ԿԸՀ կայքէջում նախագահի ընտրության ցուցանիշներն` ըստ ընտրատեղամասերի, նույն ընտրատեղամասերի արձանագրությունների հետ համեմատելիս ի հայտ են գալիս որոշ «սխալներ», որոնք ստիպում են անվերապահ չլինել ԿԸՀ կայքէջի տվյալների նկատմամբ: Գեղարքունիքի մարզում 24/19 ընտրատեղամասի (Գեղհովիտ համայնք) արձանագրությունը, օրինակ, էականորեն տարբերվում է ԿԸՀ կայքէջում տեղադրված տվյալներից: Ըստ արձանագրության, որը հիմնական փաստաթուղթն է, անվավեր քվեաթերթիկները 19-ն են, ԿԸՀ …

կարդալ ավելին

Պահանջում են դատապարտել

29.02.2008

Երեկ մի խումբ ադրբեջանցիներ Բրյուսելում պահանջել են Եվրամիությունից՝ դատապարտել 16 տարի առաջ Խոջալուում կատարվածը: DPA-ի վկայությամբ՝ տասնյակ ադրբեջանցիներ երեկ ցույց են կազմակերպել Եվրամիության կենտրոնակայանի դիմաց եւ ծածանելով Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներ՝ վանկարկել են. «Հայերը ահաբեկիչներ են»: ՄԱԿ-ին, Եվրամիությանը եւ այլ միջազգային կազմակերպություններին հասցեագրված հայտարարությունում ադրբեջանցիները պահանջել են «ճանաչել եւ դատապարտել Խոջալուի ցեղասպանությունը»: Ադրբեջանը պնդում է, …

կարդալ ավելին

Մերոնք՝ Լոնդոնում

29.02.2008

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը փետրվարի 21-22-ը Լոնդոնում մասնակցել է «Chatam House»-ի «Անվտանգության եւ պաշտպանության հեռանկարները. հնարավորությունները եւ իրողությունները» խորագրով խորհրդաժողովին: ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն` զեկույցներում եւ քննարկումներում հանգամանալից անդրադարձ է եղել ներկա միջազգային անվտանգության միջավայրին, նոր առանցքային դերակատարների` Չինաստանի եւ Հնդկաստանի քաղաքականության միտումներին, Ռուսաստանի ակտիվության աճին, նոր սպառնալիքներին դիմակայելու …

կարդալ ավելին

2008-ի ընտրությունները

29.02.2008

Հայաստանում անցած եւ Ադրբեջանում այս տարվա աշնանն անցկացվելիք նախագահական ընտրությունների մի շարք հիմնախնդիրներ են վեր հանում ստորեւ եւ առաջիկայում ընթերցողներին ներկայացվող մեր հարցազրույցներում: «Ռեգիոն» կենտրոն «Հայերը բծախնդիր չեն քաղաքական ընտրություններում» Հարցազրույց Իրավաբանական գիտությունների թեկնածու, ընտրական իրավունքի մասնագետ Հրայր Թովմասյանի հետ – Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինեն Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակի հիմնական դիմագծերը 2008 թվականին: – Շատ բան …

կարդալ ավելին

Ձերբակալել են

26.02.2008

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանին: Նրան մեղադրում են Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու մեջ: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի հավաստմամբ` քր.գործի նախաքննությամբ պարզվել է, որ փետրվարի 19-ին Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամաս են մտել Գյումրիի բնակիչներ, Լ. Տեր-Պետրոսյանի Գյումրիի նախընտրական շտաբի պետ Մուրադ …

կարդալ ավելին

Կուբիշի հենման կետը

26.02.2008

ԵԽ նախարարների կոմիտեի Նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը երեկ ՀՀ ԱԳՆ-ում կայացած ասուլիսում` գնահատելով ՀՀ նախագահական ընտրությունները, հայտարարել է, թե իրենք հենվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տված եզրակացության վրա: «Դա մի զեկույց է, որն ընդունում է ընտրությունների ընդհանուր որակը. կարծում եմ, սա կարեւոր հայտարարություն է: Միաժամանակ, երկրում կան քաղաքական գործընթացներ, եւ ես ուզում եմ ընդունել, որ կառավարությունը …

կարդալ ավելին

Մնաց Բուշը

26.02.2008

ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ երեկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել են Չինաստանի նախագահ Խու Ցզինթաոն, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Հոսնի Մուբարաքը, Երուսաղեմի հայ պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը եւ ՌԱԿ Արեւելյան Ամերիկայի, Կանադայի շրջանային վարչության ատենապետ Բաբկեն Մկրյանը, Ռամկավար …

կարդալ ավելին

Միացել են

26.02.2008

Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանն են միացել նաեւ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության 3 պաշտոնյաներ: «Մենք ակնկալում էին, թե նախագահի ընտրությունը կընթանա միջազգային եւ եվրոպական չափանիշներին համապատասխան, եւ կապահովվի նախագահի օրինական ընտրություն, բայց տեղի ունեցան զանգվածային խախտումներ, եւ ընտրությունը չի կարող համարվել ազատ եւ արդար»,- ասված է հայտարարության մեջ: Լ. Տեր-Պետրոսյանին են միացել նախարարության Առեւտրի …

կարդալ ավելին

«Շարժման մեջ մենք չենք եղել»

26.02.2008

ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը երեկ հերքել է լուրերը, թե ինքը եւ իր հորեղբայր Մանվել Գրիգորյանը միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը: «Մ. Գրիգորյանը երբեք էլ համաժողովրդական եք ասում, ինչ եք ասում, շարժման մեջ չի եղել, ոչ էլ ես»: Իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե իրեն ստիպել են, որ հետ կանգնի հայտարարությունից, ապա Հ. Գրիգորյանն …

կարդալ ավելին

Ձերբակալությունները շարունակվում են

26.02.2008

Հետընտրական զարգացումները Հայաստանում գնալով ավելի սուր բնույթ են ստանում: Իշխանությունները տարբեր պատճառաբանություններով սկսել են ձերբակալել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: Արդեն ձերբակալվել են ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, պետեկամուտների նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Իսկ երեկ երեկոյան …

կարդալ ավելին

Մանվելը չի միացել Տեր-Պետրոսյանին

26.02.2008

Օրերս Ազատության հրապարակում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մանվել Ղազարյանը հայտարարել էր, թե ԱԺ 7 պատգամավորի անունից լիազորված է հայտարարել, որ իրենք միանում են Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը: Այնուհետեւ այդ 7 պատգամավորները ստորագրեցին ՀՀԿ եւ ԲՀԿ տարածած հայտարարության տակ, ինչը ենթադրում է, որ նրանք Սերժ Սարգսյանի կողքին են: Նրանց թվում էր նաեւ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ, ՀՀԿ …

կարդալ ավելին

Վիճարկելու է

26.02.2008

Ընտրությունների պաշտոնական արդյունքը ՍԴ-ում վիճարկելու քաղաքական որոշում, ըստ «Ազատության», դեռեւս կայացրել է միայն նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը կայացած հանրահավաքում: ՕԵԿ-ից ռադիոկայանին փոխանցել են, որ իրենք դեռեւս ամփոփում են իրենց հավաքած տվյալները, իսկ ինչ վերաբերում է ՍԴ դիմել-չդիմելուն, ապա այդ մասին այսօր կհայտարարի անձամբ Արթուր Բաղդասարյանը: Մյուս թեկնածուները նման …

կարդալ ավելին

«Այդ մարդիկ այլ նպատակներ ունեն»

26.02.2008

«Հայաստանի նոր նախագահը լավատեղյակ է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին, սեղանի վրա գտնվող փաստաթղթի բովանդակությանը: Մեծ հաշվով, ներկայիս նախագահը եւ ես հավանություն ենք տալիս այդ փաստաթղթում տեղ գտած ընդհանուր սկզբունքներին, որոնց առնչությամբ վարչապետի դիրքորոշումը նույնն է: Մենք ժամանակ չենք կորցնի եւ շատ արագ բանակցությունները կվերսկսենք` հույս ունենալով այս տարվա ընթացքում մինչեւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները լրացուցիչ առաջընթաց …

կարդալ ավելին

«Իրենց քաղաքացիներին վերաբերվում են որպես ոչնչության»

26.02.2008

– Պարոն Հովհաննիսյան, մեր նախորդ զրույցի ժամանակ Դուք, որպես ականատես, օրինակ էիք բերել արաբական երկրներից մեկում մոտ 20 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունները, որի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներին պարաններով կապել էին եւ նրանց առաջ խոտ էին լցրել: Փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների ընթացքը ինչ-որ ձեւով թարմացրե՞ց Ձեր հիշողությունները: – Ցավոք, մենք ամեն անգամ, սկսած 1996 …

կարդալ ավելին

Քաղաքապետարանի կոչը

26.02.2008

«Արդեն 5-րդ օրն է, ինչ խախտելով «ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի պահանջները, Երեւանի Ազատության հրապարակում առանց համապատասխան թույլտվության կազմակերպվում են չարտոնված հանրահավաքներ, նստացույց եւ երթեր»,- ասված է Երեւանի քաղաքապետարանի երեկվա տարածած հայտարարության մեջ: Նաեւ նշել են, թե` «առանց սահմանված իրազեկման եւ թույլտվությունների իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումները էապես խաթարում են Երեւան քաղաքի …

կարդալ ավելին

Հարցերը համաձայնեցրե՞լ են

26.02.2008

«Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են ապառազմականացման, միջազգային խաղաղապահների տեղաբաշխման, գրավյալ տարածքների վերադարձման եւ փախստականների վերադարձի հետ կապված հարցերը»: Այդ մասին երեկ Բրյուսելից հեռախոսով «TrendNews»-ին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Կողմերը չեն կարողանում համաձայնեցնել մի քանի հանգուցային հարցեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի լայնությանը եւ Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք …

կարդալ ավելին

Արդյունքները չեն վիճարկում

26.02.2008

ՀՅԴ Գերագույն մարմինը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «2008թ. նախագահական ընտրությունները հերթական փորձությունն էին մեր երկրի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: Մենք կարող ու պարտավոր էինք այդ փորձությունից դուրս գալ էլ ավելի միասնական եւ ամրացած, ինչը հնարավորություն կտար լիարժեքորեն դիմագրավել եւ՛ ներքաղաքական, եւ՛ սոցիալ-տնտեսական, եւ՛ արտաքին մարտահրավերները: Այդպես չեղավ մի շարք պատճառներով. ընտրարշավի ամբողջ …

կարդալ ավելին

Դրական է գնահատել

26.02.2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ըստ ՀՀ նախագահի լրատվական ծառայության հաղորդագրության` կողմերն անդրադարձել են ՀՀ նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին: Սլովակիայի արտաքին գործերի նախարարի խոսքով, ընտրությունները եւս մեկ դրական քայլ էին դեպի երկրի ժողովրդավարական զարգացում: Հիմնվելով միջազգային կառույցների …

կարդալ ավելին

Ումն ինչքան է ավելացել կամ պակասել

26.02.2008

Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է կատարվել հանրապետության 1923 ընտրատեղամասերից 135-ում: ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն` փետրվարի 24-ին` ժամը 14:00-ին, ավարտվել է վերահաշվարկի վերջնաժամկետը: ՀՀ ԿԸՀ մամուլի քարտուղարն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ թեկնածուների վստահված անձանց դիմումների հիման վրա կատարված վերահաշվարկի արդյունքում 26-ով ավելացել է նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի ձայների թիվը,15-ով` Արտաշես Գեղամյանի, 24-ով` Տիգրան Կարապետյանի: …

կարդալ ավելին