քաղաքականություն

Չի՞ խախտվել

17.03.2008

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում որոշ պարզաբանումներ է տվել ՀՀ գործող նախագահի` ինչպես արտակարգ դրություն մտցնելու մասին, այնպես էլ, մասնավորապես, ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումների որոշակի մեղմացում նախատեսող հրամանագրերի վերաբերյալ: Ըստ արտակարգ դրության մասին հրամանագրի, պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող էին իրականացվել բացառապես պաշտոնական տեղեկատվության սահմաններում: Հարցին, թե արդյո՞ք այս …

կարդալ ավելին

Տուժածները դուրս են գրվում

17.03.2008

Եթե մարտի 1-ի դրությամբ բուժհիմնարկներում մարտի 1-ի դեպքերից տուժած եւ բուժօգնություն ստացող մարդկանց թիվը 131 էր, ապա ներկայումս այդ թիվն աստիճանաբար նվազում է: Երեկվա դրությամբ բուժհաստատություններում 15 տուժած էին ապաքինվում, այդ թվում` 2 զինծառայող, 2 ոստիկան, 11 քաղաքացի: ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայության տվյալներով` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժօգնություն է ստանում 4 տուժած, այդ …

կարդալ ավելին

Միայն փոխըմբռնումը կփրկի հայրենիքը

17.03.2008

Հայաստանը, որտեղ բոլորս ապրում ենք, մեր միակ հայրենիքն է: Սա անհերքելի ճշմարտություն է: Հայրենիքը չի ընդունում «մերոնքական»-«ձերոնքական» բաժանումը: Հայաստանը չես կարող հետդ տանել ուրիշ երկիր, հեռացնել ճանապարհիցդ, չտեսնելու տալ: Ահա՛ նա: Անկախ Հայաստանի մասին դարեր շարունակ երազել են հազարավոր հիանալի հայորդիներ: Եվ նրանք շատ ավելի լավն են եղել, քան այժմ այստեղ ապրող հայերը, քանի որ …

կարդալ ավելին

Չի պաշտպանում

17.03.2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն պաշտպանում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացված բանաձեւի նախագիծը: «Ներկայացված նախագիծը չի արժանանա մեր աջակցությանը: Այս հարցում համակարծիք են Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրները: Նախագիծը չի արտացոլում այն, ինչի վրա աշխատում էին ոչ միայն համանախագահները, այլեւ հենց հակամարտության կողմերը»,- երեկ ասել է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ըստ նրա՝ բանաձեւի նախագիծը …

կարդալ ավելին

Նորից հետաձգեցին

17.03.2008

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ դարձյալ 30 օրով հետաձգել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրած` ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը նիստերի օրակարգում ընդգրկելու մասին հարցը: Հետաձգելու վերաբերյալ առաջարկի հեղինակը հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն էր` պատճառաբանությամբ, թե Ր. Հովհաննիսյանը նիստին ներկա չէ: Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանն այդ օրինագծով պահանջում է, որպեսզի ՀՀ ԱԺ-ն ընդունի հետեւյալ …

կարդալ ավելին

Քառակողմ ֆորմատով

17.03.2008

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում կանխատեսել է, թե որոշակի բանակցություններից հետո կսկսվի կոալիցիայի «քառակողմ ֆորմատով վերջնական համաձայնեցման փուլը»: «Իմ տպավորությամբ՝ բանակցությունները կոալիցիայի, այսպես ասենք, նորընտիր անդամներ՝ «Օրինաց երկրի» եւ ենթադրում եմ՝ առաջիկա օրերին նաեւ Դաշնակցության հետ կսկսվեն եւ կավարտվեն, որից հետո արդեն ենթադրվում է, որ տեղի կունենա քառակողմ ֆորմատով …

կարդալ ավելին

Ինչո՞ւ շտապեց

17.03.2008

Ըստ ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակի (ՄԻՊ) ղեկավար Արմեն Հարությունյանի` մարտի 1-ի դեպքերից հետո իրենք ընդամենը 2 հոգու կորած լինելու մասին դիմում են ստացել: «Այդ մասին մեզ հայտնել են ԵԱՀԿ գրասենյակից, եւ մենք միասին փնտրել ու պարզել ենք, որ այդ 2 հոգին ուշաթափված վիճակում գտնվել են հիվանդանոցում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ա.Հարությունյանը: Ի …

կարդալ ավելին

«Ապագան անկախությունն է»

03.03.2008

«Նեզավիսիմայա գազետա» թերթի հարցին, թե ինչպես է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը տեսնում Լեռնային Ղարաբաղի ապագան՝ որպես ինքնուրույն միավո՞ր, թե՞ ՀՀ կազմում, նախարարը պատասխանել է. «Թե որպես մարդու, թե որպես նախարարի՝ իմ պատասխանն է՝ անկախություն»: Գ. Պետրոսյանը նաեւ ասել է, որ երկու հայկական պետությունների գոյության մեջ որեւէ անսովոր բան չկա. «Չէ՞ որ կան արաբական երկրներ՝ ընդհանուր …

կարդալ ավելին

Հօգուտ քաղաքապետարանի

03.03.2008

Երեկ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է իր որոշումը, ըստ որի՝ «Գալա» հեռուստաընկերությունը պետք է իր սարքավորումները տեղափոխի հեռուստաաշտարակից: Նշենք, որ վճիռն ուժի մեջ է մտնելու 30 օրից, սակայն «Գալան» այն բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում:

կարդալ ավելին

Երկու ամիս

03.03.2008

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը ապօրինի զենք, զինամթերք պահելու մեղադրանքով ձերբակալված Սերյոժա Սիրադեղյանի եւ Յուրա Մամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Վերջիններիս համար ընտրվել է կալանքի երկամսյա ժամկետը:

կարդալ ավելին

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը ապօրինի զ

03.03.2008

Երեկ ՀՀ Գլխավոր դատախազություն է հրավիրվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Երջանիկ Աբգարյանը: «Գործ է հարուցվել Աբովյանի թիվ 28/06 ընտրատեղամասի հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեղադրանքով: Ես կանչվել եմ որպես վկա: Պայմանավորվել ենք, որ երկուշաբթի օրը կներկայանամ փաստաբանիս հետ»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Երջանիկ Աբգարյանը` հավելելով, որ ընտրությունների օրը ինքը, Գուրգեն Եղիազարյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը կարճ ժամանակով այցելել …

կարդալ ավելին

Խուզարկել են

03.03.2008

Երեկ ժամը 12:00-ից մինչեւ 13:30-ը խուզարկում էին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի բնակարանը: Հ. Հակոբյանն «Ազատությանն» ասել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն իր բնակարանում հայտնաբերել եւ առգրավել են 4 միավոր զենք, որոնք, իր պնդմամբ` օրինական են եղել: «Խուզարկությունն ինձ համար շատ վիրավորական էր՝ ես այսքան տարի եղել եմ պատերազմի դաշտում, վիրավորվել եմ: Հիմնական պատճառը եղել է …

կարդալ ավելին

Երկու տարի

03.03.2008

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` հիմնավորված համարելով քվեարկության արդյունքները կեղծելու համար թիվ 9/31 ԸԸՀ նախագահ Էդուարդ Աղաջանյանին ներկայացված մեղադրանքը՝ նրան դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Է. Աղաջանյանն ընդունել է ներկայացված մեղադրանքը:

կարդալ ավելին

Երեք մոտեցում

03.03.2008

Երեկ ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարության ընթացքում վերջին անգամ հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ: Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, նա ասել է, որ հանգիստ խղճով է թողնում Նախագահի պաշտոնը, որովհետեւ իր ղեկավարության «10 տարիների ընթացքում շատ բան է արվել»: Հարցին, թե ինչ է անելու նա ապրիլի 9-ից հետո, Ռ. Քոչարյանը պատասխանել է` «Չգիտեմ: Վերջերս …

կարդալ ավելին

Հեռու է կատարյալ լինելուց

03.03.2008

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը ողջունել է ՀՀ կառավարության եւ ընդդիմության ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր է եղել խուսափել բռնությունից, եւ կոչ է արել պահպանել խաղաղ իրավիճակը: «Մենք ողջունում ենք եւ՛ Հայաստանի իշխանություններին, եւ՛ ընդդիմությանը` երկու առաջատար թեկնածուների օգտին լայնածավալ քաղաքական հանրահավաքների շրջանակներում բռնության ցանկացած փորձից հաջողությամբ խուսափելու համար: Հանրահավաքների ազատ անցկացման իրավունքի այս խաղաղ կենսագործումը` մարդկանց մեծաթիվ …

կարդալ ավելին

«Ազգային միասնության որոշակի մակարդակ է անհրաժեշտ»

03.03.2008

Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը` հատուկ «168 Ժամի» համար Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին փետրվարի 27-28-ը այցելել էր Երեւան` իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ հետընտրական իրավիճակը քննարկելու համար: Բրյուսել մեկնելուց առաջ այս հարցազրույցում Պիտեր Սեմնեբին ամփոփել է իր այցի արդյունքները: – Իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչներից …

կարդալ ավելին

Չորս տարբերակ

03.03.2008

Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ: Հանդիպման ժամանակ նա բավական ծավալուն բացման խոսք ասաց, որն ամբողջությամբ նվիրված էր նախագահական ընտրություններին, ետընտրական շրջանի իրադարձություններին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ռ.Քոչարյանը պատասխանեց նաեւ ուսանողների բազմաթիվ հարցերի: Ընդ որում, Ռ.Քոչարյանը ուսանողներին առաջարկեց չկենտրոնանալ միայն քաղաքական թեմաների շուրջ եւ հարցեր տալ նաեւ ամենատարբեր ոլորտների ու թեմաների …

կարդալ ավելին

Նոր սկզբի ժամացույցը

03.03.2008

«Ես միացրեցի նոր սկզբի ժամացույցը»,- ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ փետրվարի 19-ին իր քվեաթերթիկը քվեատուփի մեջ զետեղելուց հետո։ Հետո անցան ժամեր, օրեր, շաբաթներ, եւ ժամացույցը զնգաց. կատարվեց այն, ինչին ոմանք չէին հավատում, ոմանք չէին ուզում հավատալ, ոմանք էլ՝ հակառակը՝ վստահ էին, որ այդ օրը գալու է։ «Օրինաց երկիր» կուսակցությունն՝ ի դեմս ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի, …

կարդալ ավելին

Նորմալ ու թափանցիկ

03.03.2008

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել են, որ քվեարկությունն անցել է նորմալ, «խախտումները զանգվածային ու այնքան կարեւոր չեն եղել, որ ազդեին արդյունքների վրա»: Երեկ այս մասին հայտարարել է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` հավելելով, թե դիտորդները եղել են Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի ընտրատեղամասերում: Ա. Իշխանյանի հավաստմամբ` ինքն անձամբ եղել …

կարդալ ավելին

«Ռասիստական» մոտեցում եվրակառույցների կողմից

03.03.2008

Երեւանի Ազատության հրապարակում երեկ արդեն 9-րդ օրն անընդմեջ շարունակվում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների հանրահավաքը: Ազատության հրապարակում գիշերողների թիվն օրեցօր ավելանում է. այդ մասին է վկայում վրանների քանակի աճը: Երեկվա հանրահավաքում «Այլընտրանք» նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե Ազատության հրապարակն այսօր նման է 1992-94 թվականների Հայաստանին. այն ժամանակ գրեթե ամեն օր պայթեցվում էր …

կարդալ ավելին