ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում կանխատեսել է, թե որոշակի բանակցություններից հետո կսկսվի կոալիցիայի «քառակողմ ֆորմատով վերջնական համաձայնեցման փուլը»: «Իմ տպավորությամբ՝ բանակցությունները կոալիցիայի, այսպես ասենք, նորընտիր անդամներ՝ «Օրինաց երկրի» եւ ենթադրում եմ՝ առաջիկա օրերին նաեւ Դաշնակցության հետ կսկսվեն եւ կավարտվեն, որից հետո արդեն ենթադրվում է, որ տեղի կունենա քառակողմ ֆորմատով վերջնական համաձայնեցում»,- ասել է Ն. Զոհրաբյանը: