Երեկ ժամը 12:00-ից մինչեւ 13:30-ը խուզարկում էին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի բնակարանը: Հ. Հակոբյանն «Ազատությանն» ասել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն իր բնակարանում հայտնաբերել եւ առգրավել են 4 միավոր զենք, որոնք, իր պնդմամբ` օրինական են եղել: «Խուզարկությունն ինձ համար շատ վիրավորական էր՝ ես այսքան տարի եղել եմ պատերազմի դաշտում, վիրավորվել եմ: Հիմնական պատճառը եղել է այն, որ ես Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին եմ կանգնել»,- կարծիք է հայտնել Հ. Հակոբյանը: