Տուժածները դուրս են գրվում

17/03/2008

Եթե մարտի 1-ի դրությամբ բուժհիմնարկներում մարտի 1-ի դեպքերից տուժած եւ բուժօգնություն ստացող մարդկանց թիվը 131 էր, ապա ներկայումս այդ թիվն աստիճանաբար նվազում է: Երեկվա դրությամբ բուժհաստատություններում 15 տուժած էին ապաքինվում, այդ թվում` 2 զինծառայող, 2 ոստիկան, 11 քաղաքացի: ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայության տվյալներով` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժօգնություն է ստանում 4 տուժած, այդ թվում` 1 զինծառայող, 2 ոստիկան, 1 քաղաքացի: Թիվ 2 բուժմիավորումում բուժօգնություն է ստանում 1 տուժած, թիվ 3 հիվանդանոցում եւս մեկ հոգի բուժօգնություն է ստանում, իսկ մեկ զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ: Երեկվա դրությամբ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ապաքինվում էին տուժած 3 քաղաքացիներ, իսկ «Արմենիա» բուժկենտրոնում բուժօգնություն է ստանում 5 տուժած, որից 1-ը` վերակենդանացման, 3-ը` նեյրովիրաբուժական, 1-ը` դիմածնոտային բաժանմունքներում: Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում մնացել է 1 զինծառայող, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: