Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը ապօրինի զենք, զինամթերք պահելու մեղադրանքով ձերբակալված Սերյոժա Սիրադեղյանի եւ Յուրա Մամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Վերջիններիս համար ընտրվել է կալանքի երկամսյա ժամկետը: