Երեկ ՀՀ Գլխավոր դատախազություն է հրավիրվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Երջանիկ Աբգարյանը: «Գործ է հարուցվել Աբովյանի թիվ 28/06 ընտրատեղամասի հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեղադրանքով: Ես կանչվել եմ որպես վկա: Պայմանավորվել ենք, որ երկուշաբթի օրը կներկայանամ փաստաբանիս հետ»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Երջանիկ Աբգարյանը` հավելելով, որ ընտրությունների օրը ինքը, Գուրգեն Եղիազարյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը կարճ ժամանակով այցելել են նշված տեղամասը: «Ես հասկացա, որ կազմվել է անօրինական գործ, որպեսզի կոծկվի հանցագործությունը մեր դեմ` այդ ծեծուջարդը»,- ասել է Ե.Աբգարյանը: