քաղաքականություն

Բանակցե՞լ, թե՞ չբանակցել

23.03.2008

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երկու օր առաջ Ազգային ժողովում առաջարկ ներկայացրեց` քաղաքական ուժերին առաջարկելով բանակցել դրա շուրջ: Վ. Դալլաքյանն իր առաջարկությունն արել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո «Հայաստանում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակից դուրս գալու նպատակով»: Ճիշտ է, պատգամավորն իր առաջարկությունները կոնկրետ ուժերի չի ուղղել, բայց, ըստ էության, դրանք հասցեագրված են հիմնականում Սերժ Սարգսյանին եւ …

կարդալ ավելին

Ոչ հռետորական հարցեր ՀՀ վարչապետին

23.03.2008

Քսան օր է անցել այն ողբերգական օրվանից, որից հետո մեր հասարակությունը հայտնվեց «պատային» վիճակում: Եվ քանի որ ես ամենեւին էլ հակված չեմ աջ ու ձախ մեղավորներ փնտրել անցածի համար, ապա ավելի ճիշտ կլինի մտածել ապագայի, այլ ոչ թե անցյալի սխալների մասին: Խոսքս իրավիճակի մասին է: Որովհետեւ զոհերի համար, անկախ ամեն ինչից, մեղավորներ կան, եւ նրանք …

կարդալ ավելին

Համատեղ հայտարարություն

23.03.2008

ԱՄՆ-ի առաջատար հայկական կազմակերպությունները երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում համերաշխություն են հայտնում ներկայումս քաղաքական ճգնաժամ դիմագրավող Հայաստանի պետությանը եւ ժողովրդին: Ամերիկայի Հայկական համագումարի, Հայ Դատի գրասենյակի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ամենայն Հայոց կաթողիկոսության եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ամերիկյան թեմերի համատեղ հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Մենք խորապես վշտացած ենք ընտրություններին հաջորդած փողոցային անկարգությունների …

կարդալ ավելին

Կամավոր հանձնում են

23.03.2008

Հանրապետությունում շարունակվում է իրավապահ մարմիններին զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից երեկ տեղեկացրել են, որ մարտի 18-ին Ոստիկանության Էրեբունու բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» թանգարանի մոտ գտնվող աղբանոցում ինքը զենք եւ զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է 1 ինքնաշեն …

կարդալ ավելին

Զարմացած են

19.03.2008

«Այս պահի դրությամբ ՀՀ նախագահը որեւէ մտադրություն չունի արտակարգ ռեժիմի ժամկետի երկարաձգման վերաբերյալ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ գործող նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը` հավելելով, թե մարտի 1-ից մինչ օրս արտակարգ դրության որեւէ խախտում չի արձանագրվել: Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ տարբեր պաշտոնյաների հնչեցրած մտահոգություններին, Վ. Սողոմոնյանն ասել է, թե «ՀՀ իշխանություններն արել են …

կարդալ ավելին

Միայն՝ խղճով

19.03.2008

«Մաքս գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե մարտի 4-ին ԱԺ իր 4 գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը մասնակցել է իր խղճի թելադրանքով: Հիշեցնենք, որ այդ օրը ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին եւ Սասուն Միքայելյանին որպես մեղադրյալ …

կարդալ ավելին

Հետաքրքրված են Հայաստանով

19.03.2008

Երեկ Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Ալուալիդ բին Թալալ բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը եւ արքայադուստր Ամիրայը հանդիպել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության` Սաուդյան Արաբիայի արքայազնն ասել է, որ հետաքրքրված լինելով նաեւ Հայաստանով, նպատակ ունեն ուսումնասիրել երկրի ներդրումային հնարավորությունները, մասնավորապես՝ զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի …

կարդալ ավելին

Պահանջում են բացահայտել

19.03.2008

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել` հորդորելով իշխանություններին՝ անմիջապես վերացնել արտակարգ դրությունը: «Ժառանգությունը» նաեւ կոչ է անում անցկացնել մարտի 1-ի դեպքերի եւ դրա պատճառների ու հետեւանքների անհապաղ ու լիազոր հետաքննություն, որի «արդար եւ ամբողջական բացահայտումները կնպաստեն մեզանում ժողովրդավարության վերականգնմանը, ինչպեսեւ՝ իրական մեղավորների պատժմանը եւ մամուլի ազատության հաստատմանը»:

կարդալ ավելին

Նինոն պատրաստ է

19.03.2008

Թբիլիսիում արդեն 9 օր շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել: «Հենց Նինո Բուրջանաձեն է մեղավոր, որ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսությունն ընդհատվել է»,- հայտարարել է հացադուլի մասնակից, միասնական ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Գիա Տորտլաձեն: Ի պատասխան, Ն. Բուրջանաձեն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ միայն մյուս …

կարդալ ավելին

Գալիս է

19.03.2008

Մարտի 18-20-ը Հայաստան է այցելելու ՌԴ արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում նախատեսվում են Գրիգորի Կարասինի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի հետ: Այսօր երեկոյան Գ. Կարասինը հանդիպելու է Վ. Օսկանյանի հետ:

կարդալ ավելին

Արտահերթ փոփոխություններ

19.03.2008

Երեկ Ազգային ժողովը հերթական նիստից հետո արտահերթ նիստ է գումարել եւ մինչեւ ուշ գիշեր առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ 91 կողմ, 1 ձեռնպահ եւ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Բանն այն է, որ ԱԺ կատարած փոփոխությունները հնարավորություն են տալիս …

կարդալ ավելին

Վերահաստատում են

19.03.2008

«Մինսկի խմբի համանախագահող 3 երկրները դեմ են քվեարկելու այս միակողմանի բանաձեւի նախագծին, որը սպառնում է թուլացնել խաղաղության գործընթացը»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի համանախագահների տարածած հայտարարության մեջ: Միաժամանակ նրանք «վերահաստատում են իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ այդպիսով չեն ճանաչում ԼՂՀ անկախությունը»: «Այն ժամանակ, երբ շփման գծի երկայնքով լուրջ բախումներ են …

կարդալ ավելին

Քաղաքական դեմոգոգիա

19.03.2008

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված Ադրբեջանի առաջարկած` Ղարաբաղի համար ոչ նպաստավոր բանաձեւն իրավական ուժ չի ունենա»,- հայտարարել է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Փաստ է նաեւ, որ աշխարհի գերտերությունները եւ, առաջին հերթին, ԼՂՀ հակամարտության կարգավորման միջնորդ-երկրները դեմ էին այդ փաստաթղթի ընդունմանը: Միջազգային պրակտիկայի միտումները ցույց են տալիս, որ առանցքային հարցերը լուծվում են ոչ …

կարդալ ավելին

«Մեզ համար կարեւորը Հայաստանի եւ ԱՄՆ-ի հավատարմությունն է»

19.03.2008

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը մարտի 14-ին տված հարցազրույցում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները բնութագրել է իբրեւ «ողբերգություն»՝ եւս մեկ անգամ կոչ անելով Հայաստանի կառավարությանը՝ վերացնել արտակարգ իրադրությունը եւ վերականգնել մամուլի ազատությունը: Թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում տեղի է ունեցել «գունավոր հեղափոխության» փորձ, ինչպես որոշ վերլուծաբաններ են պնդում եւ ինչպես ՀՀ …

կարդալ ավելին

Բարոյական հաղթանակ ՄԱԿ-ում

19.03.2008

Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունեց մի բանաձեւ: Բանաձեւը հայկական կողմի համար ունի բավականին աննպաստ բովանդակություն: Անգամ վերնագիրն է բավականին կոշտ: «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» խոսուն վերնագրով բանաձեւում մասնավորապես ասված է. «Ադրբեջանական Հանրապետության Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս …

կարդալ ավելին

«Բանակցային ֆորմատն փոխվում է»

19.03.2008

– Պարոն Ենոքյան, ուրբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ադրբեջանի հեղինակած՝ «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» վերնագրով բավականին կոշտ բանաձեւը: ՀՀ իշխանությունները պնդում են, որ անհանգստանալու կարիք չկա, դա որեւէ պարտադիր ուժ չունի: Իրականում այս բանաձեւն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ: – Ես կցանկանայի, որ ուշադրություն դարձնենք երեք հիմնական գործոնի վրա: Առաջինն այն է, որ, այնուամենայնիվ, …

կարդալ ավելին

Փոփոխում են

19.03.2008

Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հավաստմամբ` այդ փոփոխությունների նպատակն օրենքի դրույթները ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելն է: Այսինքն` 1996թ. ընդունված օրենքից ՀՀ փոխնախագահին վերաբերող դրույթների կրճատումը, քանի որ այդպիսի պաշտոն այլեւս գոյություն չունի: …

կարդալ ավելին

Հետընթաց չէ. շեղում է

19.03.2008

«Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները ոչ թե հետընթաց են ժողովրդավարությունից, այլ ժամանակավոր շեղում»,- «Բրյուսելյան ֆորում-2008» համաժողովի շրջանակներում կայացած «Արդյոք Եվրոպա տանող ուղին տարածվո՞ւմ է դեպի Կովկաս» խորագրով քննարկման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Վերլուծելով ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը՝ նախարարը պարզաբանել է, որ դա հետեւանք է քաղաքական եւ սոցիալական ինստիտուտների հանդեպ հասարակության …

կարդալ ավելին

Քաջ զբոսաշրջիկներին սպասելիս

19.03.2008

Նրանում, որ ետընտրական դեպքերը, մասնավորապես, մարտի 1-ի արյունալի իրադարձությունները բացասաբար էին ազդելու երկրի վրա, այդ թվում՝ տնտեսության, մանավանդ՝ արտաքին տնտեսական հարաբերությունների տեսանկյունից, ոչ ոք չէր կասկածում։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ այդ դեպքերից մի քանի օր անց հայտարարեց, որ մտահոգություններ կան զբոսաշրջության հետ կապված. շատ զբոսաշրջիկներ, ովքեր ծրագրել էին այցելել Հայաստան, փոխել են իրենց մտադրությունը։ …

կարդալ ավելին

Շարունակում են խախտել

19.03.2008

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը «Karabakh-Open»-ին փոխանցել է, թե ԼՂՀ-ի ու ադրբեջանական ուժերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը: Ըստ նրա` չնայած ադրբեջանական զորքերը շարունակում են կրակել փոքր տրամաչափի զինատեսակներով, շփման գծում իրավիճակը նորմալ է, եւ այն լրիվությամբ վերահսկվում է ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերի կողմից:

կարդալ ավելին