քաղաքականություն

Ընդմիջման համար կարեւորը պատճառներն են

28.03.2008

Որոշ դադարից հետո (որը պայմանավորված էր ՀՀ-ում Արտակարգ դրության պահանջներով) մենք շարունակում ենք ներկայացնել Հայաստանում անցած եւ Ադրբեջանում այս տարվա հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրությունների մասին հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնավոր կարծիքները: Ստորեւ ներկայացված զույգ հարցազրույցները նվիրված են ընտրությունների եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացների փոխազդեցությունների հարցերին: Հիշեցնենք, որ նյութերը նույնությամբ տպագրվում են նաեւ ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթում: …

կարդալ ավելին

Հացադուլ է հայտարարել

26.03.2008

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մարտի 24-ի առավոտյան հացադուլ է հայտարարել: Այդ մասին նա գրավոր հայտարարություն է ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությանը: Ս. Սուրենյանցը նշել է, որ օգտվել է իր սահմանադրական իրավունքից եւ ազատությունից, քրեորեն հետապնդելի որեւէ հանցանք չի կատարել, եւ դրա համար պահանջում է անհապաղ դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը եւ ազատ արձակել իրեն: …

կարդալ ավելին

Դիմել են դատարան

26.03.2008

Հայաստանի Արտգործնախարարության 4 աշխատակիցներ երեկ դատական կարգով բողոքարկել են աշխատանքից ազատելու հրամանները: Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմերջյանը ԱԳՆ-ի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան: Վերջիններս ԱԳՆ այն 6 աշխատակիցներից են, որոնք ստորագրել են փետրվարի 24-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքում ընթերցված հայտարարության տակ: «Մենք վրդովմունք ենք հայտնում ընտրական գործընթացի խախտումների կապակցությամբ, որոնք …

կարդալ ավելին

8 հոգի դեռեւս հիվանդանոցում են

26.03.2008

Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժած անձանից 8-ը դեռեւս գտնվում են Երեւանի տարբեր հիվանդանոցներում: Նրանցից երեքը, որոնց վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Հիվանդներից 6-ը շարքային քաղաքացիներ են, մեկը` զինծառայող, իսկ մյուսը` ոստիկան:

կարդալ ավելին

Բողոքի ցույց

26.03.2008

Երեկ Հրազդան քաղաքի Վանատուր գյուղում տեղի է ունեցել բողոքի ցույց պատգամավոր Սասուն Միքայելյանի ձերբակալման դեմ: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել մարտի 12-ին ձերբակալված իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանին: Ըստ «Ազատության»` բողոքի ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: «Իրավապահները չեն խոչընդոտել ցուցարարներին»,- հաղորդում է «Ազատությունը»: Հիշեցնենք, Ս. Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու …

կարդալ ավելին

Ելքեր են քննարկել

26.03.2008

Մարտի 22-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող` Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուզենբերգերին եւ քաղաքական խորհրդական Անդրեյ Դիդենկոյին: Այս մասին երեկ հայտնել են Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը:

կարդալ ավելին

Վե՞րջ կոմպլեմենտարությանը

26.03.2008

Եվ այսպես, ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն այս կարգավիճակում առաջին անգամ երեկ կատարեց իր առաջին արտասահմանյան այցը: Բնականաբար, Ռուսաստան: Թե որոնք են պաշտոնապես «աշխատանքային» որակված այս այցի տնտեսական-քաղաքական իրական նպատակները, թերեւս պարզ կդառնա առաջիկայում: Սակայն արդեն միայն Ռուսաստան այցելելու փաստը բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս։ Իսկ առաջին եզրակացությունն այն է, որ ՀՀ իշխանություններն այլեւս …

կարդալ ավելին

Առաջ, Ռուսաստան

26.03.2008

Տնտեսության վրա՝ ընտրությունների եւ հետընտրական պրոցեսների մասին արդեն բավական շատ խոսվեց։ Թեեւ պաշտոնական վիճակագրությանը նայելով ու մեր պաշտոնյաներին լսելով՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2008թ. հունվար-փետրվար ամիսների տնտեսական աճը կազմել է 10.1%։ Կարծես ոչինչ չի փոխվել՝ շինարարությունն է շատ աճել (22.9%), ծառայությունների ոլորտը, անգամ՝ արդյունաբերությունն է 3%-անոց աճ արձանագրել։ Վիճակը …

կարդալ ավելին

Ծավալը մեծացնում են

26.03.2008

ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կառավարության անդամների հետ Վ. Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ մինչեւ 2015 թվականը Ռուսաստանը 2,2 անգամ կավելացնի սովորական սպառազինությունների արտադրության ծավալը: Նա նշել է, որ Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստում քննարկվելու է սովորական սպառազինություններ արտադրող ձեռնարկությունների զարգացման ռազմավարությունը: «Նախատեսվում է, որ մինչեւ 2010թ. արտադրության ծավալը կավելանա 1,3 անգամ, իսկ մինչեւ 2015թ.՝ …

կարդալ ավելին

Քննարկում ԼՂ հարցի շուրջ

26.03.2008

«Լեռնային Ղարաբաղն ունի բոլոր հնարավոր պայմանները, նախադրյալները, որպեսզի ճանաչվի նրա անկախությունը»,- երեկ արցախյան շարժման 20-ամյակին նվիրված ՀՅԴ Երիտասարդական միության համաժողովից առաջ լրագրողներին ասել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, պարզ է, որ Ղարաբաղի անկախության ճանաչողներից առաջինը պետք է լինի Հայաստանը: Հայ դատի գրասենյակի պատասխանատուն Ղարաբաղի անկախության ճանաչումն այսօր բավական իրական խնդիր …

կարդալ ավելին

Զբոսնել էլ չի կարելի՞

26.03.2008

Երեւանում արտակարգ դրության ավարտից 4-5 օր հետո էլ Ազատության հրապարակը շարունակում է շրջապատված մնալ ոստիկանական ուժերով: Իսկ Ազատության հրապարակի շրջակայքում գտնվողներից ոմանք էլ բերման են ենթարկվում Ոստիկանության բաժանմունքներ: Երեկ էլ ժամը 18:00-ի սահմաններում Ազատության հրապարակի մատույցներում «քաղաքական զբոսանքի» ելած որոշ մարդիկ բերման են ենթարկվել: Բերման ենթարկված երիտասարդներից մեկը պարզապես նստած է եղել Հյուսիսային պողոտայի նստարաններից …

կարդալ ավելին

Ինչ-որ մուկ է մտել յուղի կարասը

26.03.2008

Երեւանում արտակարգ դրության ավարտից օրեր առաջ հայրենի իշխանությունները հապշտապ փոփոխություններ կատարեցին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին ՀՀ օրենքում, որով լիազոր մարմինը հանրահավաքներ արգելելու իրավունք էր ստանում: Օրինագծի այս փոփոխություններն այնքան հապճեպ էին արվել, որ անգամ մոռացել էին դրանց տակ գրել հեղինակների անունները: Իսկ երբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները նկատել էին այդ բացը, ԱԺ …

կարդալ ավելին

Մեկօրյա այցի շրջանակներում

26.03.2008

Երեկ աշխատանքային մեկօրյա այցով ՌԴ մեկնած ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, որից հետո ուշ երեկոյան նա վերադարձել է Երեւան: Ս. Սարգսյանի առաջին հանդիպումը եղել է ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, այնուհետեւ Ս. Սարգսյանին ընդունել են ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: …

կարդալ ավելին

Պետք է պատճառը մեզանում տեսնել

26.03.2008

«Ես Ցեղասպանության զոհերի զավակ եմ, բայց երբեք թուրքերին ինձ թշնամի չեմ համարել: Միայն կոտորելով ու ցավ պատճառելով չէ, որ պետք է թշնամի գտնել: Պետք է պատճառը մեզանում տեսնել: Անմիաբան ենք եղել, պետություն չենք ունեցել…»,- 2006 թվականին «Պրեսսինգ» ակումբում կայացած քննարկումներից մեկի ժամանակ ասել էր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: «ժողովրդավարությունն ազգի ներկայացուցիչների միջեւ վստահության դաշտն …

կարդալ ավելին

«Սա ունի մեկ անուն՝ դիկտատուրա»

26.03.2008

Մարտի 20-ից հետո Երեւանում բազում քաղաքացիներ շարունակում են իրենց լուռ բողոքը` չընդունելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, բողոքելով մարտի մեկի իրադարձությունների դեմ: Խաղաղ եւ ինքնաբուխ հանրահավաքների մասնակիցներից է նաեւ թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Բայանդուրը: – Տիկին Բայանդուր, Դուք 1988-ից ի վեր զբաղվել եք մեր երկրի պատմությամբ, Շարժման մասնակից եք եղել, առաջին գումարման ԳԽ պատգամավոր: …

կարդալ ավելին

Հայտարարել են

26.03.2008

Հայաստանի ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ երեկ հանդես են եկել հայտարարությամբ` ընդգծելով, թե քաղաքական հարցերը պետք է լուծվեն քաղաքական դաշտում, իսկ իրավական խնդիրները՝ իրավական ճանապարհով: «Անհրաժեշտ ենք համարում այնպիսի գործողությունների եւ միջոցառումների իրականացումը, որոնք կապահովեն իրավական հարցերը իրավական ճանապարհով, իսկ քաղաքական խնդիրները բացառապես քաղաքական դաշտում հանգուցալուծելու հնարավորությունը, քաղաքական առողջ մրցակցությունը, հասարակական համախմբումն ու հասարակական համերաշխությունը: …

կարդալ ավելին

Երրորդ կողմի ձայնը. արձագանքներ «տականք» կոչվելուն

26.03.2008

«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որ դեմ դուրս գա ժողովրդին եւ չկանգնի մեր կողքին: Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք` որքան հզորանում է մեր շարժումը, այնքան նվազում է տականքը»: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն է փետրվարի 23-ին։ Կարդում եմ այս տողերը, ու սիրտս սկսում է ուժեղ խփել: Ես Լեւոնի …

կարդալ ավելին

Չինացիները Հայաստանում

26.03.2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 22-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար շրջանը ներկայացնող գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ կոալիցիոն գործընկեր եւ գործարար Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ով վերջին շրջանում գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ Ս. Սարգսյանի կողքին է: Չինաստանի արտաքին առեւտրի եւ տնտեսական համագործակցության գերատեսչության ղեկավար Ժանգ Յեն` շնորհավորելով …

կարդալ ավելին

Անմեղ զոհ

26.03.2008

Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է: «Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ կրակին»,- պատմում է Գոքորի կինը՝ 27-ամյա Վարդուհին: Բայց իր սիրած ճաշը Գոքորը մարտի 1-ին այդպես էլ չկերավ: Կոնդում գտնվող մեկ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ. սպանվածները պատասխան չեն թողել

26.03.2008

Գարնան առաջին օրը դարձավ վերջինը 31-ամյա Զաքար Հովհաննիսյանի համար, որը հարեւանին հանրահավաքից տուն բերելու համար երեկոյան գնացել է քաղաքի կենտրոն ու այլեւս չի վերադարձել, չի վերադարձել նաեւ հարեւանը` Դավիթ Պետրոսյանը: Զաքարի անկողնուն գամված հայրը որդու եւ հարեւանի մահվան մասին իմանում է հաջորդ օրը` հեռուստատեսությամբ հայտարարված մահացածների ցուցակից: Իմանում է, որ հրազենային վնասվածքով որդուն տարել են …

կարդալ ավելին