Ծավալը մեծացնում են

26/03/2008

ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կառավարության անդամների հետ Վ. Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ մինչեւ 2015 թվականը Ռուսաստանը 2,2 անգամ կավելացնի սովորական սպառազինությունների արտադրության ծավալը: Նա նշել է, որ Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստում քննարկվելու է սովորական սպառազինություններ արտադրող ձեռնարկությունների զարգացման ռազմավարությունը:

«Նախատեսվում է, որ մինչեւ 2010թ. արտադրության ծավալը կավելանա 1,3 անգամ, իսկ մինչեւ 2015թ.՝ 2,2 անգամ»,- ասել է ՌԴ առաջին փոխվարչապետը: