քաղաքականություն

Բացահայտե՞լ են

30.03.2008

ՌԴ իրավապահները հայտնել են, որ արդեն բացահայտել, սակայն դեռ չեն ձերբակալել Կրեմլի ընդդիմախոս, հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանած անձին: Դատախազ Վ. Սմիռնովն ասել է, որ իրավապահները որոնում են այդ մարդուն: Ոստիկանները լրագրողի դին հայտնաբերել են նրա տան վերելակում: Ա. Պոլիտկովսկայայի սպանության հետ առնչություն ունենալու մեղադրանք է ներկայացվել 9 մարդու, այդ թվում՝ Անվտանգության դաշնային ծառայության մի …

կարդալ ավելին

«Ես շնորհակալություն եմ հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին»,- ասում է Արշակ Սադոյանը

30.03.2008

Որոշ քաղաքական ուժեր, հաշվի առնելով ընդդիմադիր դաշտի թուլացած վիճակը, փորձ արեցին գրավել այն: Երեկ հրավիրած ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: Այդ ուժերի առջեւ, ըստ Ա. Սադոյանի, նվազագույն եւ առավելագույն խնդիրներ էին դրված. նվազագույնը` մաքրվել անցյալի բծերից եւ դառնալ ընդդիմությանը առաջնորդող, առավելագույնը` դառնալ հանրապետության նախագահ: Խնդրի իրագործման ճանապարհին, Ա. Սադոյանի …

կարդալ ավելին

Հակակշիռներ եւ զարգացում

30.03.2008

Մինչ երկփեղկված քաղաքական դաշտը թվացյալ անդորրի մեջ է, ներքին եւ արտաքին սպառնալիքները դեռ վնասազերծված չեն: Եվ որեւէ մեկն այսօր միանձնյա չի կարող երաշխավորել ո՛չ կատարյալ ժողովրդավարություն, ո՛չ մարդու եւ երկրի անվտանգություն, իսկ առավել եւս կայուն զարգացում` առանց գործուն հակակշիռների ձեւավորման: Հակակշիռներ, որոնք կներդաշնակեն եւ կհավասարակշռեն յուրաքանչյուրի իրավունքն ու պատասխանատվությունն` անկախ սոցիալական դրությունից, նյութական եւ քաղաքական …

կարդալ ավելին

Ընդամենը 21 ա՞նձ

30.03.2008

Ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Երեւանում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում բերման է ենթարկվել 21 անձ, որոնցից 12-ը՝ մայրաքաղաքում, 9-ը՝ մարզերում: Համաձայն հաղորդագրության, բերման ենթարկվածներից 5-ը ձերբակալվել են, որոնցից երկուսը կալանավորվել են, մեկի հարցը քննարկման փուլում է, իսկ երկուսը ստորագրությամբ …

կարդալ ավելին

Կեղծ փաստաթղթե՞ր են ներկայացրել

30.03.2008

Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության` Շիրակի մարզի դատախազությունը պարզել է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից Սահմանադրական դատարան են ներկայացվել մարզի 3 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ջնջումներով, կեղծված փաստաթղթեր: ՍԴ-ն Գլխավոր դատախազություն էր ուղարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց ներկայացրած քաղվածքները թիվ 33/04, 33/21, 33/22 ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որոնց թվային տվյալները տարբերվում են ԿԸՀ …

կարդալ ավելին

Մերոնք ավելի սկզբունքային են

30.03.2008

Հայաստանում եւ Վրաստանում ներքաղաքական զարգացումները որոշակի նմանություններ ունեն, սակայն պետք է փաստել, որ հայաստանյան ընդդիմությունն ավելի հետեւողական եւ սկզբունքային է: Երեկ «Տեսակետ» ակումբում նման տեսակետ հայտնեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, վրացագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով՝ եւ՛ Հայաստանում, եւ՛ Վրաստանում ընդդիմության ինտելեկտուալ մասը լիբերալներն են, ու երկու երկրներում էլ գնալով ընդդիմությունն ավելի արմատական …

կարդալ ավելին

Աշխարհի միլիարդատերերը

28.03.2008

Դոլարային միլիարդատերերի թվով Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղում է: Իսկ առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը: «Նովոստի» լրատվական գործակալության վկայությամբ` Ստեպաշինը վերահսկիչ-հաշվիչ մարմինների ընկերակցության համաժողովում ունեցած ելույթում հայտնել է, որ վերջին 8 տարիներին երկրում դոլարային միլիարդատերերի թիվը մի քանի մարդուց հասել է ավելի քան հարյուրի: Միաժամանակ, Հաշվիչ …

կարդալ ավելին

Սուպերքաղաքապետ

28.03.2008

Ընդամենը 6 ամիս հետո ականատեսը կլինենք քաղաքական նոր ընտրապայքարի, որն իր նշանակությամբ գրեթե համարժեք կլինի համապետական նախորդ ընտրություններին: Առաջիկայում ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կընդունի Երեւանի մասին օրենքը, քանի որ աշնանը պետք է տեղի ունենան հերթական ՏԻՄ ընտրությունները: Ըստ այս օրենքի` Երեւանի ապագա քաղաքապետն ընտրվում է Երեւանի ավագանու կողմից, որը կազմվում է 65 անդամից: Երեւանի քաղաքապետ է …

կարդալ ավելին

Այսուհետ «Բարգավաճ Հայաստանի» հետ է

28.03.2008

ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված անկուսակցական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը երեկ հայտարարել է, որ այսուհետ «պաշտպանելու» է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության գործունեությունը: Իր տարածած հայտարարության մեջ նա իր այս որոշումը պատճառաբանել է հետեւյալ կերպ. «Քանի որ «ԱԺ կանոնակարգ-օրենքը» անկախ պատգամավորին չի ընձեռում հնարավորություն՝ անդամակցել խորհրդարանական որեւէ խմբակցության, ես հայտարարում եմ, որ այսուհետ, որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության …

կարդալ ավելին

Ժողովրդին ոչ թե համակարգն է հետաքրքրում, այլ՝ հացը

28.03.2008

Նախորդ տարվա աշնանը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում էր, որ ընդամենը մեկ տարի հետո մեր երկրում այնքան փող է լինելու, որ չենք իմանալու՝ ինչ անենք: Իսկ երեկ Մամուլի Ազգային ակումբում նա ասաց. «Հայաստանն արագ քայլերով առաջ է գնալու, եւ մի 2-3 տարի հետո այն միտինգի մասնակիցները, որ մեծամասամբ իրենց իրավունքների խնդիրն էին դնում, կարծում եմ, …

կարդալ ավելին

Ուժի կիրառումը հիմնավորված չէր

28.03.2008

«Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների պատճառը ընտրությունների ժամանակ իրականացված բռնություններն ու կեղծիքներն էին. մարդիկ եկել էին հրապարակ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու. հանրահավաքները կրում էին բացառապես խաղաղ բնույթ, եւ ուժի կիրառումը բացարձակապես հիմնավորված չէր»,- «Ա1+»-ին ասել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նա հիշեցրել է, որ 2003 թվականի ընտրություններից հետո թե՛ իրենք, թե՛ ԵԽ-ն պահանջում էին, որպեսզի …

կարդալ ավելին

Շնիկին է՞լ են բերման ենթարկել

28.03.2008

Երեկ` մարտի 26-ին, ժամը 18:00-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները հերթական «քաղաքական» զբոսանք-ակցիան էին կազմակերպել, որը նախապես հայտարարվել էր որպես ընթերցանության օր: Ըստ այդմ, ակցիայի մասնակիցները պետք է Հյուսիսային պողոտայում քայլեին ու բարձրաձայն ինչ-որ հատվածներ կարդային գրքերից կամ թերթերից: Նախապես հայտարարված ընթերցանությանը խանգարեցին ոստիկանները` պատճառաբանելով, թե խանգարում են հասարակական կարգը: Ժամը 17:50-ի մատույցներում սկսվեց Հյուսիսային պողոտայում ՀՀ …

կարդալ ավելին

Բռունցքով մեխին հարվածելը մեխի՞ պրոբլեմն է, թե՞ բռունցքի

28.03.2008

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար (1995-1998թթ.) Աշոտ Անտինյանը, ով վերջին տարիներին գտնվում է Մոսկվայում, դեռեւս 2007թ. դեկտեմբեր ամսին մեր թերթում հրապարակած հոդվածում` կանխատեսելով ՀՀ քաղաքական զարգացումները, չէր բացառել ոչ միայն քաղաքական բախումները, որոնք ավարտվելու էին արյունահեղությամբ, այլեւս այն, որ հայտարարվելու է արտակարգ դրություն, եւ այլն: Այս անգամ, ըստ նրա` իրավիճակը մինչեւ ապրիլի 9-ը սառեցված է …

կարդալ ավելին

Պատժախցում էր

28.03.2008

Ոստիկանության համակարգից հեռացվել է ոստիկան Աշոտ Թադեւոսյանը, ով քաղաքացիական դիրքորոշում էր արտահայտել եւ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի կազմակերպած հանրահավաքներից մեկի ժամանակ պատռել էր ոստիկանի իր վկայականը: Օրեր շարունակ նրանից ոչ մի լուր, տեղեկություն հնարավոր չէր ստանալ: Սակայն երեկ «Ա1+»-ին հաջողվել է գտնել Պետական պահպանության ծառայության ոստիկան Աշոտ Թադեւոսյանին: Նա …

կարդալ ավելին

Պետք է «տեր կանգնել» դժգոհությանը

28.03.2008

ՀԺԱՄ նախագահ, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, ՀՀ նախագահի` ՏԻՄ հարցերով նախկին խորհրդական Սեյրան Ավագյանի հավաստմամբ` հետընտրական ժամանակաշրջանի ամենածայրահեղական դրսեւորումներն արդեն տեղի են ունեցել, իսկ հետընտրական փուլի ավարտը կլինի ապրիլի 9-ին, որից հետո, ըստ նրա` Հայաստանն արդեն կհայտնվի քաղաքական նոր փուլում: Նրա կարծիքով` հետընտրական ժամանակահատվածում Հայաստանում ծնվեց «խիստ վտանգավոր» երեւույթ` «իշխանության խնդիրը զենքի ուժով լուծելու գաղափար», …

կարդալ ավելին

«Դա պրովոկացիա էր»

28.03.2008

«Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 12-ամյա երեխայի սպանության մասին կեղծ լուրը մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած զանգվածային միջոցառման ժամանակ տարածած կնոջ ինքնությունը, ով հանդիսանում է Մարտունի քաղաքի բնակիչ Լաուրա Մելքոնյանը»,- ասված է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: …

կարդալ ավելին

Ընտրապայքարի հաջորդ կանգառըէ Երեւանի քաղաքապետարան

28.03.2008

Մոտ ժամանակներս Ազգային ժողովը, թերեւս, երկրորդ ընթերցմամբ կընդունի Երեւանի մասին օրենքը (ամբողջական անվանումը` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին օրենք»), քանի որ արդեն աշնանը Հայաստանում պետք է տեղի ունենան հերթական ՏԻՄ ընտրությունները: Համաձայն այս օրենքի` Երեւանի ապագա քաղաքապետն ընտրվում է Երեւանի ավագանու կողմից. «Երեւանի ավագանին Երեւանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն …

կարդալ ավելին

Բոլորս էլ մեղավոր ենք

28.03.2008

«Սա անկախ պետության 17 տարիների ընթացքում առաջին աննախադեպ երեւույթն էր, որը գնահատում ենք որպես ազգային ողբերգություն»,- հետընտրական զարգացումների եւ մարտի 1-ի ողբերգության մասին երեկ կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը: Ըստ նրա, յուրաքանչյուրն իր մեջ պետք է փորձի գնահատել, թե ինչ եղավ պետության մեջ, եւ եթե գան ընդհանրական գնահատականների, ավելի հեշտ կլինի …

կարդալ ավելին

«Կըռ, կըռ, ագռավներն իրար են կանչում»

28.03.2008

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «ԺԿ» նախագահ Տիգրան Կարապետյանը վերջերս հայտարարել էր, որ այսուհետ ինքը կամաց-կամաց կենտրոնամետից անցում է կատարելու դեպի ընդդիմություն: Մեզ հետ զրույցում Տ. Կարապետյանը նշեց, որ ինքը միշտ էլ ընդդիմադիր է եղել անարդարությանը: Իսկ իր կենտրոնամետ լինելը նշանակում է, որ ինքը կողմ է խաղաղությանը եւ դեմ է հեղափոխությանն ու երկուստեք բռնություններին ու ճնշումներին: …

կարդալ ավելին

Սարգսյանին ավելի մոտ է առճակատման դիրքորոշումը

28.03.2008

– Դուք համաձա՞յն եք, որ ընտրությունները, եւ հատկապես նախագահականը, պետք է ընդմիջեն բանակցային գործընթացը: Եթե այո, ապա դա իշխանությա՞ն, ընդդիմությա՞ն թեկնածուների, թե՞ միջազգային միջնորդների ցանկությունն է: – Իհարկե, նախընտրական իրադրությունը, քարոզարշավների շրջանը լուրջ փոխզիջումների հասնելու եւ դրանք հրապարակելու լավագույն ժամանակը չէ, իսկ առանց դրա անհնար է կարգավորել այնպիսի բարդ հակամարտություն, ինչպիսին ղարաբաղյանն է։ Բայց, հաշվի …

կարդալ ավելին