քաղաքականություն

Ազատեց

06.04.2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրամանագիր է ստորագրել` Մանվել Գրիգորյանին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ ՀՀ նախագահի մամլո գրասենյակից ստացված հաղորդագրության մեջ որեւէ պատճառ մատնանշված չէ, սակայն, պարզ է, որ նա ազատվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից իրականացվող քաղաքական գործընթացներին գաղտնի աջակցություն ցուցաբերելու համար: Հիշեցնենք, որ Մ. Գրիգորյանը մինչ ապրիլի 1-ը գտնվում էր արձակուրդում:

կարդալ ավելին

Մանանեխ՝ ճաշից հետո

06.04.2008

Երեկ Բուխարեստում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի ընթացքում քննարկվելիք հիմնական խնդիրներից մեկը Վրաստանին եւ Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության գործողությունների ծրագրի շնորհման հարցն է: Արդեն երեկ առավոտյան ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դիմել է ՆԱՏՕ-ին` կոչ անելով սկսել երկու երկրների անդամակցության գործընթացը, ինչին դեմ են արտահայտվում դաշինքի անդամ մի շարք պետություններ, այդ թվում` Ֆրանսիան եւ Գերմանիան: Ֆրանսիայի …

կարդալ ավելին

Տիեզերական ողբերգության զոհերը

06.04.2008

Որոշ շրջանակներում շրջանառվող այն լուրը, թե ԱՄՆ-ը աջակցում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ճիշտ չէ, որովհետեւ ԱՄՆ-ի շահերից չի բխում ՀՀ առաջին նախագահին աջակցելը: Իսկ պատճառը Լեռնային Ղարաբաղի հարցում Լ. Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն է: Երեկ «Հայացք» ակումբում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը: Վերջինիս խոսքերով՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը …

կարդալ ավելին

Ցույցին մասնակցած երեխան չի մահացել

06.04.2008

Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ Արտավազդ Թադեւոսյանի ընտանիքին «168 Ժամն» անդրադարձել էր մի քանի շաբաթ առաջ, որպես անապահով ընտանիքի: Երեկ, երբ նրա ընտանիքին աջակցություն ցուցաբերելու համար քաղաքացիներից մեկի հետ այցելեցինք նրա տուն, նա` ցույց տալով իր 7 երեխաներից մեկին` 10-ամյա Իլոնային, ասաց. «Գիտե՞ք, ինքն ով ա…»: Լուսանկարում պատկերված երեխային հավանաբար կհիշեն փետրվարի 19-ից հետո «Ազատության» …

կարդալ ավելին

Շարունակում են զբոսնել

06.04.2008

Չնայած ցրտին ու անձրեւին՝ Հյուսիսային պողոտայում երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների նախաձեռնությամբ կազմակերպված քաղաքական ակցիայի շրջանակներում դարձյալ բազմաթիվ մարդիկ էին զբոսնում: Նրանք թերթ էին կարդում, գրքեր փոխանակում, լսում «Ազատություն» ռ/կ-ի հաղորդումն ու քննարկում: Ապա քաղաքական զբոսանքին եկած երիտասարդները սկսեցին «բռնոցի» խաղալ անձրեւի տակ: Ոստիկանության ներկայացուցիչները փոքրաթիվ էին, բայց երկու ոստիկանական մեքենաներ անցուդարձ էին անում պողոտայով: Երեկվա …

կարդալ ավելին

Խոստացել է քննարկել

06.04.2008

ԵԽ Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն առաջարկել է խորհրդարանական խմբակցությունների հետ համատեղ քննարկել մարտի 1-ի իրադարձությունները քննարկելու նպատակով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Նա ասել է, որ դրան կանդրադառնան որոշ ժամանակ անց, երբ արդեն պարզված կլինեն այդ իրադարձությունների հետ կապված հանգամանքները եւ հստակ կլինի, թե ինչ …

կարդալ ավելին

Վտանգավոր չէ՞

06.04.2008

Նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի ասելով` Մինսկի խմբի գործունեությունն արդյունավետ է, եւ դա բոլորովին չի խանգարի զուգահեռ բանակցություններ վարել ԼՂՀ-ի հետ եւ նախապատրաստել միջազգային հանրությանը վերջինիս ճանաչմանը: Ա. Մելիքյանի կարծիքով, առաջիկայում բանակցությունների ձեւաչափը կպահպանվի, սակայն Ադրբեջանը մինչեւ նախագահական ընտրությունները, փորձելու համար հայկական կողմի ամրությունն ու Մինսկի խմբի սկզբունքայնությունը, կարող է ինչ-ինչ քայլերի դիմել: Ըստ նրա` …

կարդալ ավելին

«Հայ մարդն ամենաշատը վրդովվում է, երբ իրեն էշի տեղ ես դնում»

06.04.2008

– Որպես քաղաքագետ, որն ակտիվորեն մասնակցում էր արմատական ընդդիմության գրեթե բոլոր միջոցառումներին, մարտի 1-ի իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակից դուրս գալու ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում: – Պետք է իշխանությունը գիտակցի, որ երկխոսության, փոխըմբռնման խնդիր ունի ոչ միայն արմատական ընդդիմության, այլեւ հասարակության հետ, քանի որ նրանց համար հիմնական խնդիրը ոչ միայն քաղաքական դաշտի առողջացումն է, այլեւ հասարակության …

կարդալ ավելին

Կլինեն նոր արձագանքողներ

06.04.2008

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ներքաղաքական իրադարձություններն անդրադարձել են ինչպես տնտեսության, այնպես էլ հանրապետության արտաքին տնտեսական իմիջի վրա: Երկխոսության հնարավորություն, Գ.Մինասյանի համոզմամբ, միշտ կա: Ըստ նրա` ցանկացած քաղաքական ուժ ցանկացած իրավիճակում պետք է կարողանա վեր կանգնել նեղ շահերից եւ առաջնորդվել պետական ու ազգային շահերով, գնալ երկխոսության: «Համերաշխության առաջարկ ՀՀԿ-ի կողմից …

կարդալ ավելին

Եվս մեկ մեղադրանք

06.04.2008

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13 ընտրատարածքի թիվ 10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քր.գործի նախաքննությունը: Թիվ 13 ԸԸՀ նախագահ Սեյրան Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել քվեարկության արդյունքները կեղծելու համար: Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարն «Ազատությանը» փոխանցել է, թե նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ փետրվարի 23-ին …

կարդալ ավելին

Փակուղային վիճակ է

06.04.2008

Ինչի՞ շուրջ պետք է լինի ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության երկխոսությունը, որի մասին ամիսներ շարունակ Հայաստանում խոսում են իշխանության ու միջազգային կառույցների ներկայացուցիչները, քաղաքական գործիչները, քաղաքագետներն ու մտավորականները: Կամ ո՞վ է այդ ընդդիմությունը, որի հետ իշխանությունը պիտի բանակցի, եւ ո՞ւմ հետ պետք է բանակցի, եթե ընդդիմադիր գործիչների մեծ մասն արդեն մեկ ամիս բանտերում են: Երեկ «Հայելի» …

կարդալ ավելին

Հույսը վերջինն է մեռնում

06.04.2008

Բազմիցս է նշվել, որ Հայաստանում, ինչպեսեւ ամենուր, տնտեսությունը կապված է քաղաքականության հետ: Այսօր արդեն հասկանալի է, որ այն ոչ միայն կապված է, այլեւ կախված է այդ քաղաքականությունից, քաղաքական գործընթացներից: Այսօր այնպիսի տպավորություն է, կարծես թե ինչ-որ մեկը Հայաստանի տնտեսության «ստոպ-կռանը» քաշել է: Ամեն ինչ կանգնած է: Բոլորը սպասողական վիճակում են: Պարզապես մի մասը «նա ստարտ» …

կարդալ ավելին

ՕԵԿ-ի հետ առնչություն չունի

06.04.2008

ՀՀ Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը երեկ` արձագանքելով մեր թերթի նախորդ համարում հրապարակված տեղեկատվությանը, թե` «Բնապահպանության ներկայիս նախարար Արամ Հարությունյանը (ով 2006թ. մայիսին Սերգո Երիցյանի հետ միասին ՕԵԿ-ը լքողներից էր), հրաժարվել է Արթուր Բաղդասարյանի` իրեն ուղղված հեռակա գործարքից. Արամ Հարությունյանը վերադառնում է ՕԵԿ, ինչի դիմաց պահպանում է նախարարի պորտֆելը», մեզ տեղեկացրին, որ Արամ Հարությունյանը …

կարդալ ավելին

Ձայն հեռվից

06.04.2008

Հետխորհրդային երկրներում ընտրությունները դարձել են մանրամասն մշակված միջոցառումներ: Զարգացումներն այնքան կանխատեսելի են դառնում, որ նույնիսկ մենք գիտենք, թե Հարավային Կովկասում իշխանական թեկնածուն որքան ձայն կստանա (53%): Այս տարվա մեջ, արդեն երկու անգամ, 53 տոկոսը եղել է նախագահական ընտրությունների որոշիչ թիվ ոչ միայն Հարավային Կովկասի հետխորհրդային երկրներում, այլեւ Վրաստանում եւ Հայաստանում: Այս ամենը գալիս է իշխանություններից, …

կարդալ ավելին

Ծիծաղե՞լ, թե՞ ոչ

06.04.2008

Զարմանալի բան է ժամանակը։ Հարաբերական, ինչպես ասել է Էյնշտեյնը։ Ա՛յ, տեսեք, 2 օր առաջ ապրիլի մեկն էր, սակայն ծիծաղելու առիթ չկար, հաջորդ օրը, սակայն, առիթները շատ էին։ Ճիշտ է, որոշ դեպքերի մի քիչ խորը նայելու դեպքում հասկանում ես, որ ծիծաղելը միգուցե տեղին չէ, եւ միգուցե այլ զգացողությունների արտահայտությունն է ավելի տեղին։ Իսկ զավեշտը հիմնականում ի …

կարդալ ավելին

Խոր հատակում, տիղմերի մեջ

06.04.2008

Շաբաթ օրը «168 Ժամ» թերթում կարդացի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի «Մահ կամ իշխանություն» հոդվածը, որն, ըստ իս, կարող է ծավալուն բանավեճի առարկա դառնալ, եթե, իհարկե, չնկատենք հեղինակի այն խոստովանությունը, թե ինքն ընդամենը մեկուկես անգամ է եղել Ազատության հրապարակում: Քաղաքական այդ գործընթացին հպանցիկ հետեւած մարդուն եւ ոչ բազմաթիվ այլոց համոզելու ոչինչ չունեմ եւ ասեմ, որ թշնամանք ու …

կարդալ ավելին

Ձոն Օսկանյանի մասին

06.04.2008

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հերթական քաղաքական բանաստեղծությունը՝ նվիրված ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին «Դաշնակահար» դու նախարար Կիսահնչակ ու ռամկավար, Ինքնորոշման դիվանագետ Լեգիտիմության հմուտ վարպետ։ Քո լոբբինգով հայ Հոլիվուդը Տիրեց միաչքանի Ռոբին Հուդը Եվ եթերը տնով-տեղով Ծախվեց բարերարին ջրի գնով։ Ռաֆֆու ճամփան լինսավորիր, Խորհրդարան տեղավորիր, Իսկ Վահագն թաղամասը Դարձավ Աշտարակի Տռաս-Փալասը։ Ոչ կոմպլեմենտար գրաբարը, Ոչ պաշտոնը, …

կարդալ ավելին

«Կարելի է նաեւ մի 20 օր բանտ նստել»

06.04.2008

Հաջորդ կոալիցիոն կառավարությունում ՀՅԴ-ն ցանկանում է ավելի ազդու տեղերում ներկայացված լինել: Պաշտոնների շուրջ ընթացող բանակցություններում իրենց պահանջներն «Ազատության» հետ զրույցում այսպես է ձեւակերպել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա հերքել է, թե ՀՅԴ-ն ԱԳ կամ սփյուռքի նախարարների պաշտոններն է պահանջում: Սփյուռքի նախարարը, Դաշնակցության կարծիքով, չպետք է լինի կուսակցական: «Իսկ ոստիկանապետի՞» հարցին Հ. Մարգարյանն այսպես է …

կարդալ ավելին

Ներքին արնահոսություն

04.04.2008

«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ յուրաքանչյուր լուսանկարչի ու լրագրողի հարցնում էին, թե որտեղացի է` կատաղած նրանց մեջ ղարաբաղցի փնտրելով։ Ապատեղեկատվություն էր տարածվել, թե առավոտյան Ազատության հրապարակի նստացույցը ցրողները խոսում էին Ղարաբաղի բարբառով։ Բայց …

կարդալ ավելին

«Ինքներս պտի փրկվենք»

04.04.2008

«Բառերի հետ խաղում ենք առանց հասկանալու, որ դա 25-րդ կադրի նման նստվածք է տալիս մեր հոգեբանության մեջ: Իսկ ամենամեծ սխալն այն էր, երբ սկսեցին ժողովրդին ընտրազանգված անվանել`չպատկերացնելով, թե այդ բառն ինչքան լուրջ ու թունավոր նստվածքներ կարող է տալ»: Երեկ կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը` անդրադառնալով երկրում ստեղծված ներկայիս իրավիճակին: …

կարդալ ավելին