Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 10-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 86 անձ, եւս 11 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 16 քրեական գործ՝ 16 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ ավարտվել է Լեւիկ Խաչատրյանի, Դավիթ Առաքելյանի եւ …
կարդալ ավելինՄի շարք հասարակական կազմակերպությունների (հ/կ) կողմից ձեւավորված «Խաղաղ Հայաստան» նախաձեռնությունն ապրիլի 7-ին անցկացրել է իր առաջին ֆորումը, որին մասնակցել են 250-ից ավելի հ/կ-ներ: Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին նախաձեռնության անդամներից՝ «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը եւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ովքեր անդրադարձան «Խաղաղ Հայաստանի» նպատակներին, ինչպես նաեւ՝ տեղի ունեցած ֆորումին: Կ. Բեքարյանը …
կարդալ ավելինՀՀ Ոստիկանությունը հրաժարվել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանի վարչական հետապնդումից: Գյումրիի վարչական դատարանի դատավոր Էդուարդ Նահապետյանը երեկվա նիստում հայտնել է, որ Ոստիկանությունը դիմել էր Պ. Մակեյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածով պատժելու խնդրանքով: Իսկ այդ հոդվածը նախատեսում է «հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ oրենքով նախատեսված …
կարդալ ավելինԵրեկ Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկներ հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց բողոքն են արտահայտում հետընտրական շրջանում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ձերբակալության կապակցությամբ: Շիրակի մարզից այժմ անազատության մեջ են գտնվում ազատամարտի հրամանատարներ Աշոտ Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ ազատամարտիկներ Հարություն Ուռուտյանն ու Գեւորգ Ղազարյանը: «Այս բողոքի հայտարարությամբ մենք արտահայտում ենք մեր խորը հիասթափությունն ու ափսոսանքը, որ ազատամարտիկները …
կարդալ ավելինԻ պաշտպանություն կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ արդեն 15-րդ օրը հացադուլ հայտարարած ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը երեկ «Ազատությանը» տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից հացադուլ հայտարարած 9 վանատուրցիներից 8-ը, որոնք ձերբակալվել էին, ազատ են արձակվել: Նրանցից մեկը դեռեւս գտնվում է մեկուսարանում: Ըստ նրա՝ ազատ արձակված վանատուրցիներին իրավապահ մարմինները զգուշացրել են, որ կարող են հացադուլ անել իրենց տներում, այլ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: ՀՀ ԿԲ այլեւս նախկին նախագահ Տ. Սարգսյանից երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե վարչապետ դառնալուց հետո ինչպե՞ս է աշխատելու` հաշվի առնելով այն, որ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ չեն ընդունում ընտրությունների արդյունքներն ու շարունակում են իրենց բողոքի ակցիաները: «Կարծում եմ, նորընտիր նախագահն իր ելույթում …
կարդալ ավելինՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար, Գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: «Եվրոպայի Միությունն ուշադիր հետեւել է փետրվարի 19-ի հետընտրական իրադարձություններին եւ տեղյակ է այն խնդիրներին, որոնք ծառացած են Ձեր նոր պաշտոնը ստանձնելու պահից: Միաժամանակ, մենք ողջունում ենք անցումային շրջանում Ձեր կողմից արված երկխոսության հրավերները: ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններին, հայտարարել է, որ ինքն ակնկալում է աշխատանքի շարունակություն, որը բավականին «հեռու է գնացել», բայց դեռ ավարտին չի հասել: «Բանակցային սեղանի վրա է շրջանակային պայմանագրի նախագիծը, որն ավարտին հասցված չէ, եւ դեռ պետք է մի քանի բավականին դժվար հարցերի շուրջ …
կարդալ ավելին«Նոր նախագահը պետք է ունենա իր նոր ընտրովի նախարարը, որի հետ հանգիստ կզգա աշխատելուց: Իսկ ես եւ՛ նախագահին եմ ասել, եւ՛ նոր նախարարին կասեմ, որ Երեւանում եմ, ընդամենը մի զանգ եմ հեռու, եւ եթե իմ կարիքը կզգացվի՝ ես ամբողջությամբ պատրաստ եմ խորհուրդ տալ: Իմ ունեցած ինֆորմացիան, որը թղթի վրա չէ, իմ մտքում է, կարող եմ …
կարդալ ավելինԵրեկ Օպերայի եւ բալետի թատրոնի շենքում տեղի ունեցավ ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ Երրորդ Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, որին մասնակցում էին 58 երկրների եւ 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: «…Այս արարողությունը տեղի է ունենում ցավալի իրադարձություններից շուրջ մեկ ամիս անց, իրադարձություններ, որոնց թողած վերքերը դեռ թարմ են: Այդ վերքերը բոլորիս ցավ ու դառնություն պատճառեցին: …
կարդալ ավելինԵրեկ Սերժ Սարգսյանը նախագահի պարտականությունները ստանձնելուց հետո ստորագրել է իր առաջին` ՀՀ կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը, եւ կառավարության անդամներին հանձնարարել է շարունակել պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Ավելի ուշ Ս. Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելու վերաբերյալ:
կարդալ ավելինԵրեկ, երբ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ մի քանի հազար քաղաքացիներ ծաղիկներ էին դնում ու մոմեր էին վառում` սգալով մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով զոհվածների քառասունքը, նույն ժամին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի շենքում ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ դրոշի տակ, աջ ձեռքը Վեհամոր Ավետարանի եւ Սահմանադրության վրա՝ երդվում էր իր պաշտոնավարման տարիներին …
կարդալ ավելինԵրեկ, ճիշտ այն ժամին, երբ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի էր ունենում ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ հազարավոր քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում մարտի 1-ի զոհերի հիշատակին: Նախատեսված էր, որ սգո արարողությունը պետք է սկսվեր ժամը 14:00-ին: Մարդիկ պետք է Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դնեին, …
կարդալ ավելին«Հարգելի հայրենակիցներ, Այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ։ Իհարկե, մեծ է գայթակղությունը զեկուցել անցած ճանապարհի մասին: Սակայն ես չեմ թվարկելու վերջին տասը տարիների ձեռքբերումները: Երկրի արդիականացման առաջընթացն ակնհայտ է, քաղաքացիների կյանքը զգալիորեն բարելավվել է: Քիչ են աշխարհում այն երկրները, որոնց զարգացման տեմպերը համադրելի են Հայաստանի հետ: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, …
կարդալ ավելին«Կառավարման արվեստին տիրապետում է այն ղեկավարը, ով չի թողնում մարդկանց ծերանալ իրենց պաշտոնում» Նապոլեոն I Այսօր Հայաստանն արթնացավ նոր Հայաստանում: Համենայնդեպս, հուսով եմ, որ դա այդպես է: Եվ հավատացնում եմ ընթերցողին, որ իմ այս մտքերն անկեղծ են: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապրիլի 8-ի վերջին ուղերձի խոսքում ինձ ամենաշատը զարմացրին հետեւյալ խոսքերը. «…Ներողություն եմ խնդրում …
կարդալ ավելինՀայաստանի գրողների միության քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե նոր նախագահից փոփոխություններ է ակնկալում ոչ միայն մշակույթի, այլեւ մյուս բնագավառներում: «Որովհետեւ տնտեսական, քաղաքական ասպարեզներում հաջողություններից է կախված մշակութային ասպարեզի հաջողությունը»,- ասել է բանաստեղծը: «Ես կուզենայի, որ գոնե Սերժ Սարգսյանի խոստումների կեսը կատարվեր: Դա մեծ նվաճում կլիներ, որովհետեւ առ այսօր …
կարդալ ավելինՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հարցազրույց է տվել ռուսական «Ռոսիյսկայա գազետա» թերթին, որում ասել է, թե ընդունում է, որ մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններում կա նաեւ իշխանությունների մեղքը: «Նախընտրական փուլի ամբողջ ընթացքում ես եւ իմ գործընկերները, թեկնածուները խոսում էինք սադրանքների վտանգի մասին: Սակայն մեզ չհաջողվեց կանխել դրանք, եւ քանի որ այդպես է, ապա …
կարդալ ավելին«Հարգելի նախագահ Քոչարյան, Վեհափառ տեր, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Բարեկամներ Այսօր ինձ համար չափազանց պատասխանատու օր է: Մի քանի րոպե առաջ ես մեր ժողովրդին երդում տվեցի անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները: Այս պատմական օրը մենք բոլորս ենք երդվում, ես երդվում եմ բարձրաձայն. խնդրում եմ, որ դուք էլ լուռ երդվեք: Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեր հայրենիքին …
կարդալ ավելին«Ապրիլի 9-ին իր պաշտոնամուտից հետո Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հետաքննի անցած ամսվա բռնությունները եւ այլ վճռական քայլեր ձեռնարկի երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ»,- երեկ նման կարծիք է հայտնել «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Վերջինս Հայաստանի միջազգային գործընկերներին կոչ է արել օգնել Հայաստանին` կատարելու իր միջազգային պարտավորությունները եւ կանգնելու …
կարդալ ավելինԵրեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը` ավելացնելով, որ այսօրվանից ունենալու ենք ընդամենը դե ֆակտո նախագահ, ինչպես արդեն եղել է չորս անգամ. «Ի տարբերություն նախորդ երկու նախագահների` այս նախագահի լեգիտիմության վերաբերյալ կասկածները սկսվում են նրա պաշտոնավարության առաջին ժամկետից: Իսկ դա ավելի է բարդացնում երկրի ու ժողովրդի վիճակն ու արտաքին …
կարդալ ավելին