Էլի հույս ունի

11/04/2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններին, հայտարարել է, որ ինքն ակնկալում է աշխատանքի շարունակություն, որը բավականին «հեռու է գնացել», բայց դեռ ավարտին չի հասել: «Բանակցային սեղանի վրա է շրջանակային պայմանագրի նախագիծը, որն ավարտին հասցված չէ, եւ դեռ պետք է մի քանի բավականին դժվար հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ: Դատելով նրանից, ինչ ասում էր նախագահ Սերժ Սարգսյանը, երբ դեռ վարչապետ էր, կարծում եմ, մեծ հնարավորություն կա` այդ աշխատանքն ավարտին հասցնելու, բայց այն դժվար կլինի»,- ասաց նա: