քաղաքականություն

Գրանտ են շահել

18.04.2008

Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանն, ընդամենը մի քանի ամիս է, ստանձնել է տնօրենի պաշտոնը, բայց արդեն հասցրել է թանգարանում եւ ամրոցում մի շարք աշխատանքներ ու ծրագրեր մշակել: Նա նախատեսում է այդ աշխատանքներն իրականացնել մինչեւ տարեվերջ: Նրա խոսքերով, թանգարանի տնօրինությունն ամեն ինչ արել է, որպեսզի 2008թ. թանգարանն ունենա իր սեփական արշավախումբը: Ա. Փիլիպոսյանը երեկ նաեւ տեղեկացրեց, …

կարդալ ավելին

«Բա կոռուպցիայի համար ինչո՞ւ չեք նստացնում»

18.04.2008

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դրական է վերաբերվում նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ նա չի պատկանում ոչ մի օլիգարխիկ կլանի: Այդ պատճառով, ԺԿ նախագահը հուսով է, որ Տ. Սարգսյանի վարչապետության արդյունքում դրական փոփոխություններ կլինեն: Տ. Կարապետյանի կարծիքով` վարչապետը պետք է հարկեր չվճարող ստվերային տնտեսության սուբյեկտներին բերի հարկային դաշտ. …

կարդալ ավելին

Դատեցին

17.04.2008

Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների կապակցությամբ» երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց երկու դատավճիռ: Դատարանն արագացված դատաքննության կարգով Մեսրոպ Զաքարյանին եւ Ռաջու Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»): Մ. Զաքարյանը դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, …

կարդալ ավելին

Աբիեւի կոչը

17.04.2008

«Այն երկրներն ու միջազգային կազմակերպությունները, որոնք փորձում են ԼՂՀ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, պետք է մեծացնեն իրենց ազդեցությունը զավթիչ Հայաստանի վրա, որպեսզի ապագայում դա չհանգեցնի ծանր հետեւանքների»,- ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Հարրի Վիյատի հետ երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ:

կարդալ ավելին

Կիսանոր կառավարություն

17.04.2008

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ նշանակելու մասին: Ինչպես եւ սպասվում էր, ՊՆ նախարարի պաշտոնում նշանակվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, իսկ ԱԳ նախարար է դարձել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանը: Մեր տեղեկություններով, բացառությամբ մեկ-երկու գերատեսչությունների ղեկավարների, կառավարության կազմն արդեն վերջնականապես …

կարդալ ավելին

Հեռակա «երկխոսություն»

17.04.2008

Մինչ Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական-հասարակական շրջանակները խոսում են իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության անհրաժեշտության մասին (ընդ որում` դեռեւս անարդյունք), այդպիսի յուրահատուկ «երկխոսություն» է կազմակերպել ռուսական թերթերից մեկը` «Նովիե իզվեստիան»: Անցած շաբաթ այդ թերթը հարցազրույց էր հրապարակել Հայաստանի քաղաքական կոալիցիայի անդամ չորս կուսակցությունների ղեկավարների հետ. ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ …

կարդալ ավելին

Շրյոդերի հետքերո՞վ

17.04.2008

Անցյալ շաբաթ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշանակվելու է «Գազպրոմի» փոխնախագահ եւ վերահսկելու է այս ընկերության գործունեության հարավային ուղղությունը։ Թեեւ այս լուրերը դեռ չեն հաստատվել կամ հերքվել, սակայն ռուսական «ՀըԽ Daily» պարբերականը մի ուշագրավ նյութ է հրապարակել այս մասին։ «ՀըԽ Daily»-ն փորձել է «Գազպրոմից» …

կարդալ ավելին

Կանանց ակցիաներ` դեսպանատների մոտ

17.04.2008

Երեկ Ստրասբուրգում սկսվել է ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանը, որի օրակարգում է նաեւ Հայաստանի հարցը` կապված նախագահական ընտրությունների, հետընտրական զարգացումների ու ժողովրդավարական ինստիտուտների հետ: Այս կապակցությամբ հետընտրական շրջանում ու հատկապես մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո ձերբակալված ընդդիմադիր գործիչների կանայք ու ընկերները երեկվանից սկսում են բողոքի ակցիաների շարք` ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների ու արեւմտյան երկրների դիվանագիտական առաքելությունների մոտ: …

կարդալ ավելին

Քծնողները տգետներից ավելի վտանգավոր են

17.04.2008

– Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելու հարցում կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը շատ ավելի կոշտ էր, քան խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժի` «Ժառանգության» տեսակետը։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։ – Մեր դիրքորոշումը, կարծում եմ, սթափ էր։ Ի տարբերություն այն քաղաքական գործիչների, որոնք ժամանակին Կենտրոնական բանկին ու նրա նախագահին մեղադրում էին հնարավոր ու անհնար բոլոր մեղքերի մեջ, իսկ …

կարդալ ավելին

Դիրքորոշման կոշտացո՞ւմ, թե՞ մեծախոսություն

17.04.2008

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից եւ ՄԱԿ-ի ԳԱ կողմից հայտնի բանաձեւի ընդունումից հետո ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ սկսել են, մեղմ ասած, կոշտ հայտարարություններ անել ԼՂ հարցի կարգավորման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերաբերյալ: Հատկապես համանախագահ Մեթյու Բրայզայի, որից խիստ դժգոհ է հատկապես ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Իսկ ամեն ինչ սկսվեց իր նախագահության վերջին օրերին Ռոբերտ …

կարդալ ավելին

Կհեռացնե՞ն Հայաստանին ԵԽ ԽՎ-ից

17.04.2008

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի երեկ մեկնարկած գարնանային նստաշրջանի առաջին իսկ նիստում Հայաստանի նախագահական ընտրություններում ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը ներկայացրել է ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր զեկույցը: Նա հայտարարել է համարյա այն, ինչ Երեւանում` ընտրությունների հաջորդ օրը. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել են Հայաստանի` ԵԽ առջեւ ստանձնած պարտավորություններին, սակայն նկատելի …

կարդալ ավելին

Իշխանությունից դուրս

17.04.2008

«Սերժ Սարգսյանին համարում եմ ընտրված նախագահ: Ես եւ Սերժ Սարգսյանը կարող ենք միասին աշխատել, շփվել, բայց ոչ իշխանության մեջ»,- «Ազատությանը» տված հարցազրույցում երեկ հայտարարել է «Դաշինք» կուսակցության նախկին նախագահ Սամվել Բաբայանը: Նա ասել է, որ «Դաշինքի», «Ազգային վերածնունդի» եւ ՀՌԱԿ-ի միավորման համագումարն ուշանում է, քանի որ բանակցություններ են ընթանում եւս 45 կուսակցությունների հետ: Ըստ Ս. …

կարդալ ավելին

«Սխալ» գնահատական

17.04.2008

«ԱՄՆ-ը նշանակալից ջանքեր է գործադրում ԼՂՀ հակամարտության լուծման համար: Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ կատարվող այդ ջանքերն անդրադարձված են հակամարտության կարգավորման սկզբունքներում, որոնք ներկայացված են կողմերի քննարկմանը»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Ղազար Իբրահիմը` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ դիրքորոշումը: Նրա խոսքերով, թեեւ պաշտոնական Բաքուն բարձր է գնահատում Սպիտակ տան ջանքերը, …

կարդալ ավելին

Զրկել են աշտարակից

17.04.2008

Երեկ Հայաստանի վերաքննիչ դատարանը Գյումրիում գործող ԳԱԼԱ հեռուստաընկերությանը զրկել է քաղաքապետարանին պատկանող հեռուստաաշտարակն օգտագործելու հնարավորությունից, ուժի մեջ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Քաղաքապետարանը «ՉԱՊ» ընկերությունից պահանջել էր ազատել հեռուստաաշտարակը ԳԱԼԱ-ի անտենաներից: «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք ԳԱԼԱ-ն որոշ ժամանակով չի եթերազրկվի, հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը պատասխանել է. «Քաղաքում շատ տեղեր կան, …

կարդալ ավելին

Հերոսների «հերոսական» ներկայից

17.04.2008

Պատերազմից խաղաղ կյանք վերադարձած հերոսների թեման գուցե ժամանակավրեպ լիներ, եթե Հայաստանը չգտնվեր հարաբերական անդորրի փուլում եւ եթե պատերազմի ավարտից հետո մինչ օրս պատերազմի շատ հերոսներ խաղաղ կյանքում իրենց տեղը գտնելու, գոյատեւելու համար չօգտվեին բացառապես ռազմի դաշտում իրենց արդարացնող մեթոդներից: Վերջին իրադարձությունները` կապված ՀՀ պաշտպանության արդեն նախկին փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտոնանկության, դրա իրական պատճառների, նրա …

կարդալ ավելին

Հանդիպել է Դեւիսին

17.04.2008

Ապրիլի 11-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ավանի նախընտրական շտաբի պետ Հովհաննես Իգիթյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ ԽՎ Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ: Ըստ Լ.Տեր-Պետրոսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության` հանդիպման ընթացքում Հ. Իգիթյանը Թ. Դեւիսի ուշադրությունն է հրավիրել ընդդիմության նկատմամբ շարունակվող հետապնդումների վրա, նշել է, որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները ձերբակալված են իրենց քաղաքական հայացքների համար, ինչպես նաեւ՝ ընդգծել, …

կարդալ ավելին

ՏԻՄ-ՏԻՄ-ՏԻՄ

17.04.2008

ՀՀ-ում ապրիլ-մայիսին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 24 համայնքներում: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ` ապրիլի 20-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն Արագածոտնի մարզի Զարինջա, Կոշ, Սարալանջ, Արարատի մարզի Դվին, Արմավիրի մարզի Շահումյան, Շիրակի մարզի Վահրամաբերդ, Տավուշի մարզի Խաշտառակ համայնքներում: Մայիսի 4-ին` Արարատի մարզի Շահումյան, Մրգավետ, Լոռու Սպիտակ եւ Բլագոդարնոյե համայնքներում, մայիսի 11-ին` Արամավիրի Դարալիկ, Սյունիքի Խնձորեսկ, …

կարդալ ավելին

Ստորագրահավաք

17.04.2008

Շիրակի մարզի Ձորակապ գյուղում երեկ կազմակերպվել է ստորագրահավաք` ի պաշտպանություն հետընտրական շրջանում կալանավորված Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների: Վերջիններս ծնունդով Ձորակապից են: Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) նա կարող է դատապարտվել 5-10 տարվա ազատազրկման: Իսկ Շոթա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար, եւ նա …

կարդալ ավելին

Անհրաժեշտ է ճշգրիտ օրակարգ

17.04.2008

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը երեկ հրավիրված ասուլիսում` անդրադառնալով իշխանություն- ընդդիմություն երկխոսությանը, ինչպես նաեւ՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իր երդմնակալության արարողության ժամանակ «հասարակության եւ իշխանության միջեւ եղած պատը քանդելու» մասին արված հայտարարությանը, ասաց, որ այդ երկխոսությունն առաջին հերթին պետք է ունենա ճշգրիտ օրակարգ: «Այդպիսի օրակարգ նաեւ միջազգային կառույցների Հայաստան եկած ներկայացուցիչները խորհուրդ տվեցին, …

կարդալ ավելին

Շնորհավորել են

17.04.2008

ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանին շնորհավորել է Համաշխարհային բանկի Հայաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Վրաստանի, Իսրայելի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Ռումինիայի եւ Ուկրաինայի հարցերով գործադիր տնօրեն Հերման Վիջֆելսը: Ուղերձում ասված է. «Պատիվ ունեմ հղելու Ձեզ իմ անկեղծ շնորհավորանքը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Դուք ստանձնել եք հույժ կարեւոր պարտականություններ, եւ ես լիահույս եմ, …

կարդալ ավելին