Դատեցին

17/04/2008

Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների կապակցությամբ» երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց երկու դատավճիռ: Դատարանն արագացված դատաքննության կարգով Մեսրոպ Զաքարյանին եւ Ռաջու Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»): Մ. Զաքարյանը դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Իսկ Ռաջու Պետրոսյանը դատապարտվել է ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: