քաղաքականություն

Նաեւ` կառուցվածքային

20.04.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց` Հարություն Քուշկյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար, Արամ Հարությունյանը` ՀՀ բնապահպանության նախարար, իսկ Աղվան Վարդանյանը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։ Մեկ այլ հրամանագրով Ս. Սարգսյանը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության կառուցվածքում: ՀՀ Էներգետիկայի նախարարությունը վերանվանվել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն: Այս պաշտոնում …

կարդալ ավելին

Առաջին այցը

20.04.2008

ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ երկօրյա այցով մեկնել է Ստեփանակերտ: Սա նորանշանակ նախարարի առաջին այցն է: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ստեփանակերտում Է. Նալբանդյանը հանդիպումներ է ունենալու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի եւ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

կարդալ ավելին

Աշխարհաքաղաքական «պոլիգոն»

20.04.2008

Լեւոն Տեր֊Պետրոսյանի առաջադրումից հետո հայաստանյան նախագահական ընտրական գործընթացներն, իշխանության եւ ընդդիմության միջեւ ընթացող սովորական մրցապայքար ընկալվելուց բացի, գրեթե անմիջապես սկսեցին դիտարկվել նաեւ որպես աշխարհաքաղաքական որոշակի բեւեռների միջեւ ընթացող գլոբալ մրցակցության դրվագներից մեկը: Առնվազն գոնե իշխանական թեւի քարոզչական մարտավարությունը նախընտական եւ հետընտրական ամբողջ շրջանում նպատակաուղղված է եղել արմատական ընդդիմության շարժումը որպես գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանն …

կարդալ ավելին

Կարեւորը հետեւություններն են

20.04.2008

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին» բանաձեւն այնքան էլ կոշտ չէ, սակայն դա, ըստ նրա` երկրորդական հարց է: «Ազատության» թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ եթե կատարվեն հենց այդ բանաձեւում արձանագրված քայլերը, ապա արդեն հնարավորություն կլինի, որպեսզի «այլ գործողություններով, երկխոսության միջոցով փորձենք նաեւ մնացած …

կարդալ ավելին

Չուտել մարդու միս, խմել այծի կաթ

20.04.2008

Հետեւելով նորանշանակ վարչապետի ելույթին` ուղղված կառավարության անդամներին, գերատեսչությունների ղեկավարներին, տպավորությունն այնպիսին էր, որ նա զրուցում է ՊՏՈՒ-ի (պրոֆտեխուսումնարանի) սաների հետ, որոնց պետք է խիստ, բայց դանդաղ եւ հանդարտ բացատրել, որ համակարգչից օգտվել չիմանալը կամ ինքնակրթության գործոնն անտեսելն ամոթ է ու վատ: Որ պետք է աշխատել ինքնազարգացման ուղղությամբ. չիմանալն ամոթ չէ, չսովորելն է ամոթ: Թեեւ այս …

կարդալ ավելին

ԵԽ ԽՎ-ն գծագրե՞լ է

20.04.2008

Ըստ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի` ԵԽ ԽՎ նստաշրջանում ՀՀ վերաբերյալ ընդունված բանաձեւը, որը կոալիցիոն համաձայնագրի հետ մեկտեղ գծագրում է մոտակա ժամանակների համար անհրաժեշտ գործողությունները, որոնց շնորհիվ «մենք կկարողանանք ձերբազատվել թե այն ծանր իրավիճակից, որն ունեցանք, եւ նաեւ կունենանք լուրջ նախապայման նրա համար, որ դա չկրկնվի»: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշել է, …

կարդալ ավելին

Դատապարտել են 3 տարով

20.04.2008

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով ձերբակալված քաղաքացի Սարգիս Պարունակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») նախատեսված հանցանք կատարելու մեջ եւ նրան դատապարտել 3 տարի ազատազրկման: «Որպես պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ …

կարդալ ավելին

Գործել է «ոչ համարժե՞ք»

20.04.2008

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, ով նախօրեի գիշերn ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից` քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ, «Ազատությանն» ասել է, թե ակնկալում է, որ իր մյուս կալանավորված ընկերների նկատմամբ կիրառված խափանման միջոցը նույնպես կփոխվի: «Այն մարդիկ, ովքեր քաղաքական դրդապատճառով են ձերբակալվել, պետք է ազատ արձակվեն: Այնուամենայնիվ կսահմանազատեմ այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են գողություն …

կարդալ ավելին

Ընդդեմ ժողովրդավարական երկրների

20.04.2008

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Արեւմուտքին մեղադրել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելու մեջ: «Պետությունները, որոնք իրենց անվանում են ժողովրդավարության խորհրդանիշ եւ ուրիշների վզին են փաթաթում ժողովրդավարական սկզբունքները, չարձագանքեցին հարեւան Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, որոնց արդյունքում արտակարգ դրություն հայտարարվեց, սպանվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ: Մինչդեռ, երբ Ադրբեջանում, որտեղ ապահովված է ժողովրդավարությունը, աննշան միջադեպեր են …

կարդալ ավելին

Էլի հեղափոխություն է ուզում

20.04.2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Մշակույթի նախարարության ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ապրիլի 17-ի հրամանագրով նախարար նշանակված Հասմիկ Պողոսյանին: «Մենք գիտակցում ենք, որ սա ամենաբարդ ոլորտն է, ունենք տաղանդաշատ մշակութային գործիչներ, վառ անհատականություններ, ազգին նվիրյալ մարդիկ, ու որքանով նրանք վառ անհատականություններ են, նաեւ իրենց նկատմամբ համապատասխան եւ առանձնահատուկ վերաբերմունք են պահանջում, որպեսզի …

կարդալ ավելին

Առաջիկա ամիսներին

20.04.2008

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ հանդիպումը հնարավոր է «ամենամոտ ժամանակներս»: Այդ մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան` ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում ՀՀ-ի իրավիճակի հարցով լսումների ժամանակ: Նա միանշանակ պատասխան չի տվել օրենսդիրների խնդրանքին՝ …

կարդալ ավելին

Նաեւ ջո՞ւրը

18.04.2008

«Երեւան Ջուր» ընկերությունը խմելու ջրի սակագինը 10 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է «Երեւան Ջուրի» գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը: Հայտն ընդունվելու դեպքում ներկայիս 172.8 դրամի փոխարեն 1 խ/մ խմելու ջրի համար սպառողները կվճարեն 184.8 դրամ: Ներկայումս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Երեւան Ջուրի» հայտի հետ …

կարդալ ավելին

Մինչեւ ապրիլի 25-ը

18.04.2008

Երեկ ԱԺ-ում ավարտվել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ քննարկումները՝ «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի շուրջ: Նաեւ ստորագրվել է հուշագիր եւ մինչեւ ապրիլի 25-ը փոփոխությունների նախագիծն ուղարկվելու է եվրոպական փորձաքննության: Փորձագետներն առաջարկել էին լրամշակել օրենքը: Առաջարկել են` հստակեցնել զանգվածային միջոցառման արգելման եզրակացության հավաստիությունը հաստատող հիմքերը, հստակեցնել իրազեկման քննարկման համար նախատեսված ժամկետները …

կարդալ ավելին

Քարերը հավաքելու ժամանակը

18.04.2008

Այսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի նախագիծը, որում ՀՀ իշխանություններից պահանջվում է մի շարք կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: «Առաջինը, անհապաղ պետք է իրականացնել անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, ինչպես նաեւ` այն պատճառների, …

կարդալ ավելին

Փոխատեղում

18.04.2008

Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը գլխավորելու է ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը: Իսկ խմբակցության ներկայիս ղեկավար Հրայր Կարապետյանը զբաղեցնելու է ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ Վ. Հովհաննիսյանը հրաժարվել էր փոխխոսնակի պաշտոնից` դա պայմանավորելով նախագահական ընտրություններում կատարված կեղծիքներից հետո հասարակության մեջ ստեղծված անվստահության մթնոլորտով:

կարդալ ավելին

Գա՛զ տուր, Հայաստա՛ն

18.04.2008

Տեւական դադարից հետո գազի գնի թեման նորից հայտնվեց ուշադրության կենտրոնում։ ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս հայտարարեց, որ գազի գնի սուբսիդավորումը մայիսի 1-ից դադարեցվելու է, եւ հայաստանցիները գազի համար ավելի մեծ գումար են վճարելու։ Սա նորություն չէր, դեռ 3 տարի առաջ բոլորը գիտեին, որ այդպես է լինելու՝ կոնկրետ ամսաթվով։ Պարզապես այդ ամսաթիվը համընկավ իշխանությունների համար …

կարդալ ավելին

ՀՀ-ն կարող է զրկվել ԵԽ-ում քվեարկության իրավունքից

18.04.2008

Այսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի նախագիծը, որը նախատեսում է նաեւ վեհաժողովում հայաստանյան պատվիրակության քվեարկելու իրավունքի դադարեցման հնարավորությունը: Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցի համահեղինակ Ջոն Պրեսկոտը վստահեցրել է, որ շատ հարցերի պատասխաններ տալու է այսօրվա քննարկման ժամանակ: «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում նա …

կարդալ ավելին

«Ո՞ր Հայաստանի վարչապետն է Տիգրան Սարգսյանը»

18.04.2008

– ՀՀ վարչապետ նշանակվեց անկուսակցական Տիգրան Սարգսյանը: Այդ պաշտոնում ԿԲ նախկին նախագահի նշանակումը հիմնավորվեց հիմնականում նրանով, որ նա գրագետ, պրոֆեսիոնալ տնտեսագետ է եւ կկարողանա այս փուլում երկրի տնտեսության զարգացման համար դրական փոփոխություններ կատարել: Ինչպե՞ս եք գնահատում այս նշանակումը: – Սկսենք նրանից, որ քաղաքական պաշտոնին նշանակման ժամանակ կիրառվել է ոչ քաղաքական մոտեցում: Ընդհանրապես որեւէ գործի հաջողությունը …

կարդալ ավելին

Զինվոր եք դուք

18.04.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ԱԳՆ ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանին: Ընդգծելով այն փաստը, որ ապրիլի 13-ի իր երկու հրամանագրերով նշանակվել են պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, Սերժ Սարգսյանն ասել է, թե դա, իհարկե, զուգադիպություն էր, սակայն այն նաեւ խորհուրդ ունի: «Ես համարում եմ, որ յուրաքանչյուր երկրի դիվանագետ, իսկ Հայաստանի պարագայում մանավանդ, …

կարդալ ավելին

Սպառնացել են

18.04.2008

Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչները ՀՀ իշխանություններին մեկ ու կես օր ժամանակ են տվել իրենց պահանջը կատարելու համար: Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանին եւ մյուս ազատամարտիկներին: Նրանք հայտարարել են, որ շարունակելու են պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր ազատամարտիկները: Երեկ Վանատուրում հացադուլի մեջ էին Արշավիր Բոզինյանը եւ անհայտ կորած …

կարդալ ավելին