Դատապարտել են 3 տարով

20/04/2008

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով ձերբակալված քաղաքացի Սարգիս Պարունակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») նախատեսված հանցանք կատարելու մեջ եւ նրան դատապարտել 3 տարի ազատազրկման: «Որպես պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Քննարկելով խափանման միջոցի հարցը՝ դատարանը գտավ, որ Սարգիս Պարունակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրված է ճիշտ, եւ վճռեց այն թողնել անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- ասված է ՀՀ վճռաբեկ դատարանի տարածած հաղորդագրության մեջ: