Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը գլխավորելու է ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը: Իսկ խմբակցության ներկայիս ղեկավար Հրայր Կարապետյանը զբաղեցնելու է ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ Վ. Հովհաննիսյանը հրաժարվել էր փոխխոսնակի պաշտոնից` դա պայմանավորելով նախագահական ընտրություններում կատարված կեղծիքներից հետո հասարակության մեջ ստեղծված անվստահության մթնոլորտով: