քաղաքականություն

Շնորհավորել են

17.04.2008

ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը: «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը կնշանավորվի հաջողություններով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման եւ անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կապերի ամրապնդման գործում»,- ասված է ուղերձում:

կարդալ ավելին

Գյուղապետի թեկնածուները

13.04.2008

Մարտի 24-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղի գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը հրաժարական էր տվել: Շատերն այդ հրաժարականի մեջ քաղաքական ենթատեքստ են փնտրում` այն կապելով գեներալ Մանվել Գրիգորյանին պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու հետ: Արշալույսը Մ. Գրիգորյանի հայրենի գյուղն է, եւ նրա աջակցությամբ էր, որ Գրիգոր Գրիգորյանը մի քանի անգամ գյուղապետ է ընտրվել: Պաշտոնաթող գյուղապետը, սակայն, հերքել էր իր …

կարդալ ավելին

Ազատություն Սուրենյանցին

13.04.2008

Երեկ մի քանի ԱԺ պատգամավորներ գրություն են ուղարկել Գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությանը` «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ: Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը ասել է, որ «միջնորդությանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»: Միջնորդության տակ ստորագրել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, …

կարդալ ավելին

Շանթին էլ բռնեցին

13.04.2008

Ապրիլի 10-ին, երեկոյան ժամը 20:30-ի հատվածում «Կազերոկ» սրճարանից Ոստիկանության բաժին է տեղափոխվել նախկինում գործող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: ՀՀ ԱԱԾ-ից «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին փոխանցել են, որ Շ. Հարությունյանը ձերբակալվել է Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում: Ի դեպ, Շ. Հարությունյանի մերձավորները թղթակցի հետ զրույցում պնդել են, որ վերջին տարիներին նա չէր զբաղվում …

կարդալ ավելին

Արթուրի տեղապահները

13.04.2008

Կոալիցիոն համաձայնագրի արդյունքում ՀՀ Անվտանգության խորհրդի պաշտոնում նշանակված ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին այդ պաշտոնում փոխարինելու է ՕԵԿ խմբակցության քարտուղար, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Այս մասին ԱԺ երեկվա ճեպազրույցում հայտարարել է ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Իսկ Ա. Բաղդասարյանի փոխարեն ԱԺ պատգամավոր է դառնալու ՕԵԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն` Խաչիկ Հարությունյանը: «Նա մեր կուսակցականն …

կարդալ ավելին

Սարկոզիի մերկ կինը

13.04.2008

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ` նախկին մոդել Կարլա Բրունիի մերկ լուսանկարը Նյու Յորքի «Քրիստիս» աճուրդում վաճառվել է 91.000 դոլարով: Այդ գինը ավելի քան 20 անգամ գերազանցում է աճուրդի փորձագետների կողմից կանխատեսված գումարը: 1993թ. լուսանկարն արվել է ՁԻԱՀ-ի դեմ սոցիալական հոլովակներում օգտագործելու համար: Նշենք, որ լուսանկարի գնորդն անհայտ է: Հայտնի է միայն, որ նա մի չինացի …

կարդալ ավելին

9-րդ զոհը

13.04.2008

Երեկ ժամը 18:30-ի սահմաններում Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է մարտի լույս 2-ի գիշերը վիրավորված 19-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանը: Բժիշկները չեն կարողացել փրկել զինվորի կյանքը, որը պարանոցին ունեցել է 6-րդ եւ 7-րդ ողերի հրազենային-բեկորային կոտրվածքներ: Վիրահատության ժամանակ պարզվել է, որ նա ունեցել է նաեւ ողնուղեղային վնասվածք: Այդպիսով մարտի 1-ի զոհերի թիվը հասավ 9-ի: Հիշեցնենք, որ մարտի …

կարդալ ավելին

Հետեւել են կոչին

13.04.2008

Նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչով դիմել էր կալանավայրերում գտնվող եւ հացադուլ հայտարարած իր համախոհներին` հորդորելով դադարեցնել հացադուլը: Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչին երեկ հետեւել են տեւական ժամանակ հացադուլի մեջ գտնվող գրեթե բոլոր անձինք, այդ թվում` ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: …

կարդալ ավելին

«Առանց ճգնաժամի զարգացում չի լինում»,- ասում է ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը

13.04.2008

– Պրն Սարգսյան, ընդհուպ մինչեւ Ձեր նշանակման նախորդ օրը հերքում էիք Ձեր` վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը, սակայն հիմա զբաղեցնում եք այս պաշտոնը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ – Ինձ համար էլ էր դա անսպասելի։ – Այսինքն, մինչեւ Ձեր հերքումը նույնիսկ առաջա՞րկ չէր եղել։ – Այո։ – Ընտրություններից հետո շատ էր խոսվում, որ առկա լարվածության մեղմացումը մեծապես …

կարդալ ավելին

«Ավտարիտետ» չէ, բայց պրոֆեսիոնալ է

13.04.2008

ՀՀ նորանշանակ վարչապետ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանն ԱԺ անխտիր բոլոր խումբ-խմբակցությունների ներկայացուցիչների գնահատմամբ` պրոֆեսիոնալ է: Բնականաբար, այդ «միասնական» գնահատականին բոլորը հանգել են նրա` վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո: Տ.Սարգսյանին պրոֆեսիոնալ է համարում նաեւ ԱԺ միակ ընդդիմադիր՝ «Ժառանգություն» խմբակցությունը, սակայն մեկ վերապահումով. Տ. Սարգսյանն «ավտարիտետ չէ»: Ի տարբերություն նախագահ Սերժ Սարգսյանի, որը, ըստ ԱԺ «Ժառանգություն» …

կարդալ ավելին

Էլի կանչել են

13.04.2008

Երեկ առավոտյան Նոյեմբերյան քաղաքի մի խումբ բնակիչներ, թվով 6 հոգի, ովքեր մասնակցել են ընդդիմության երեւանյան հանրահավաքներին, կանչվել են Տավուշի մարզային ոստիկանություն եւ դատախազություն: Այս մասին երեկ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության եթերում հայտարարել են իրենք` ոստիկանություն եւ դատախազություն կանչվածները` Զոհրապ Մամյանը, Անդրանիկ Անանյանը եւ մյուսները: Վանո Սիրադեղյանի քրոջ որդին` Սուրեն Մամյանը երեկ հայտարարել է, որ իր եւ …

կարդալ ավելին

Կանխատեսում էին

13.04.2008

«Մենք կանխատեսում ենք, որ մնացած բոլոր նիստերն էլ նույնատիպ են ընթանալու, քանի որ այն դատավորները, որոնք նշանակվել են հատկապես վերջին շրջանում, բացարձակապես իրենց կամքի դրսեւորումներն են արտահայտելու: Նրանք ընդամենը ձեւական ֆուտլյարի կարգավիճակում են դատարանի դահլիճում»,- «Ա1+»-ի հետ զրույցում երեկ հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի` թիվ 22/18 ընտրատարածքի վստահված անձ Սիմոն Ամիրխանյանի, թիվ 22/21 ընտրատարածքի վստահված անձ …

կարդալ ավելին

Թաղապետերի ընտրություններ

13.04.2008

Նախագահական վերջին ընտրությունների արդյունքները դեռ լիովին «չմարսած» Երեւանի չորս համայնքների բնակիչները արդեն ապրիլի վերջից ընտրական նոր գործընթացների ականատեսը եւ մասնակիցն են լինելու: Մայիսի 18-ին Երեւանի Ավան, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա եւ Դավիթաշեն համայնքներում համայնքի ղեկավարների ընտրություններ են անցկացվելու: Չնայած համայնքի ղեկավարի պաշտոնի հավակնորդների պաշտոնական առաջադրումը դեռեւս չի սկսվել, սակայն այս պահի դրությամբ արդեն իսկ հավաստի տեղեկություններ կան …

կարդալ ավելին

Ինքնախաբեություն

13.04.2008

Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանից լրագրողները հետաքրքրվել են, թե կոալիցիոն համաձայնագիր ստորագրելու արդյունքում իրենց ծրագրի հատկապես ո՞ր դրույթներն են ներառվել կառավարության ծրագրում: Ըստ Մ. Շահգելդյանի, դրանք են` աղետի գոտու եւ Գյումրիի հիմնախնդիրների լուծումը եւ հարկային ու մի շարք այլ խնդիրներ: Ըստ նրա, դրանցից մեկը նույնիսկ արդեն իրականություն է դառնում, քանի որ …

կարդալ ավելին

Պահանջները չեն փոխվել

13.04.2008

Նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն արտակարգ դրության վերացումից հետո առաջին անգամ հանդես էր եկել հայտարարությամբ, որով կալանավայրերում հացադուլ հայտարարած իր կողմնակիցներին կոչ էր արել դադարեցնել հացադուլը: Հայտարարության մեջ նաեւ ասվում էր. «Ապրիլի 9-ը ոչ թե վերջը, այլ սկիզբն է պայքարի, որի դրսեւորման քաղաքական եղանակներն առաջիկայում հասանելի կլինեն մեր հասարակությանը»: «Պայքարի դրսեւորման քաղաքական եղանակների» վերաբերյալ …

կարդալ ավելին

Պայմանական ազատազրկում

13.04.2008

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ` «մարտի 1-ին Ազատության հրապարակում իրավապահների պահանջը չկատարելու համար», շարքային քաղաքացի Դավիթ Համբարձումյանին դատապարտել է 2 տարվա պայմանական ազատազրկման: Ըստ մեղադրող կողմի` մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանները նստացույցի մասնակիցներից պահանջել են դադարեցնել օրենքի խախտմամբ կազմակերպած միջոցառումը, սակայն Համբարձումյանը չի ենթարկվել իրավապահների պահանջին եւ դիմադրություն է ցույց տվել …

կարդալ ավելին

Ընդամենը տեխնոլոգիա, ուրիշ ոչինչ

13.04.2008

Հայաստանյան նախագահական ընտրություններից առաջ եւ հետո արմատական ընդդիմության կողմից իրականացվող գործողությունները պաշտոնական քարոզչամեքենայի եւ իշխանական վերնախավի կողմից ժամանակագրական առումով տարբեր որակավորումների եւ բնորոշումների արժանացան: «Ռեւանշիզմի եւ վրեժխնդրության», «արկածախնդիրների եւ ուրիշների ձեռքում գործիք դարձածների», «մոլորյալների եւ զոմբիացվածների», իսկ վերջերս նաեւ՝ «ներազգային ֆաշիստական» շարժում… Սա նման բնորոշումների, թերեւս, միայն փոքր մասն է, բայց այն նաեւ արտացոլում է …

կարդալ ավելին

Նկատված վրիպակներ

13.04.2008

ՀՀ երրորդ նախագահի երդման արարողության սցենարը, ամենայն հավանականությամբ, գրել էին այն նույն մարդիկ, ովքեր կազմակերպել էին Սերժ Սարգսյանի` Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ոչ անհայտ հանրահավաքը: Երկու դեպքում էլ սցենարը մտածված էր այնպես, որ միջոցառումը հնարավորինս շատ անհարմարություններ պատճառի ու նյարդայնացնի ՀՀ քաղաքացիներին: Հանրահավաքի ժամանակ աշխատավորական կոլեկտիվներին պարտադրված էր զանգվածաբար թողնել աշխատանքը եւ առանց այլեւայլությունների ներկա …

կարդալ ավելին

Հեռանալիս չանիծեք

13.04.2008

Նախօրեին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ աշխատակիցների հետ: Բացի վերջիններիս շնորհակալություն հայտնելուց, Վ. Օսկանյանն իր ելույթում անդրադարձել է նաեւ, իր կարծիքով, իր պաշտոնավարման շրջանում ԱԳՆ-ի արձանագրած դրական քայլերին: «Իմ նվիրվածությունը Հայաստանին ու նրա ապագային չի սկսվել իմ` արտաքին գործերի նախարար դառնալով: Այն հիմա չի վերջանա, երբ ես այլեւս նախարար չեմ լինի: …

կարդալ ավելին

Հաջող նշանակում

13.04.2008

Թեեւ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնում սպասելի իրադարձություն էր, հանուն արդարության պետք է խոստովանել, որ հանրապետության նոր Նախագահի կադրային քաղաքականությունը նշանավորվեց բավականին լավ մեկնարկով: Վարչապետի պաշտոնի համար այսօր ավելի լավ թեկնածու գտնելը դժվար էր: ԿԲ նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանն իրեն դրսեւորել էր որպես նպատակասլաց ու արդյունավետ ռեֆորմատոր, ինչի շնորհիվ Հայաստանի բանկային …

կարդալ ավելին