Շանթին էլ բռնեցին

13/04/2008

Ապրիլի 10-ին, երեկոյան ժամը 20:30-ի հատվածում «Կազերոկ» սրճարանից Ոստիկանության բաժին է տեղափոխվել նախկինում գործող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: ՀՀ ԱԱԾ-ից «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին փոխանցել են, որ Շ. Հարությունյանը ձերբակալվել է Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում: Ի դեպ, Շ. Հարությունյանի մերձավորները թղթակցի հետ զրույցում պնդել են, որ վերջին տարիներին նա չէր զբաղվում ակտիվ քաղաքականությամբ: Սակայն, ըստ լրատվամիջոցների` մարտի 1-ին նա ելույթ է ունեցել Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված մարդկանց առջեւ: