Ազատություն Սուրենյանցին

13/04/2008

Երեկ մի քանի ԱԺ պատգամավորներ գրություն են ուղարկել Գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությանը` «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ: Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը ասել է, որ «միջնորդությանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»: Միջնորդության տակ ստորագրել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը: Է. Շարմազանովի ասելով՝ միջնորդությունը ներկայացվել է` հաշվի առնելով Սուրենյանցի առողջական վիճակը: