քաղաքականություն

Երեւանյան օրվա քրոնիկոն

11.04.2008

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը՝ երդվելով Սահմանադրության եւ Աստվածաշնչի վրա։ Երեկվա իրադարձություններին կողքից կամ, ավելի ճիշտ՝ հեռուստաէկրանից հետեւած մարդկանց համար ամեն ինչ սովորական էր՝ թե՛ երդման արարողությունը, թե՛ դրան հաջորդած զորահանդեսը։ Զորահանդեսը տեսած մարդիկ միայն կարող էին հարցնել՝ իսկ ինչո՞ւ սովորական քաղաքացիներ, մեդալներով զարդարված տարեցներ, փուչիկներով երեխաներ չկային, չէին հետեւում այդ ամենին։ …

կարդալ ավելին

Նոր առաջարկներ

11.04.2008

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան եւ Գերմանիա) Իրանին ուղղված լրացուցիչ առաջարկություններ է պատրաստում իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման համար: «Այդ առաջարկությունները շատ ավելի ընդգրկուն են, դրանք վերաբերում են թե՛ էկոնոմիկային, թե՛ տարածաշրջանի անվտանգության, թե՛ ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հարցերին»,- ասել է …

կարդալ ավելին

ՆԱՏՕ մտնել թույլ չեն տա

11.04.2008

«Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի թույլ չտա Ուկրաինայի եւ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ»,- այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի թույլ չտանք Ուկրաինայի եւ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ եւ թույլ չտանք այդ անդամակցության առնչությամբ թե՛ դաշինքի, թե՛ նրա առաջատար անդամների, թե՛ մեր հարեւանների հետ հարաբերությունների անխուսափելի կտրուկ վատթարացում»,- ասել …

կարդալ ավելին

Ընդունել է Տալվիտիեին

11.04.2008

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակ Հեյկի Տալվիտիեին, որը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությանը մասնակցելու նպատակով: Զրուցակիցները քննարկել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարները: ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակը նշել է, որ ԵԱՀԿ նախագահությունն իր ուշադրության կենտրոնում է պահելու ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացը:

կարդալ ավելին

Սահմանափակ օգտագործման քաղաք

11.04.2008

Յուրաքանչյուր քաղաք իր բրենդը կամ էլ յուրահատուկ իմիջն ունի, որով կարողանում է գրավիչ դառնալ հյուրերի համար ու հպարտության զգացում առաջացնել այդ քաղաքում բնակվող մարդկանց սրտում: Սեփական բնակավայրի մասին դրական կարծիքը, որը ձեւավորվում է հասարակության մեջ, հսկայական խթան է քաղաքի զարգացման համար: Մենք ապրում ենք մեր քաղաքում ու այն համարում մերը, անկրկնելին, գեղեցիկը: Երեւանի ֆենոմենը կայանում …

կարդալ ավելին

Նոր էջ բացելու համար հինը փակել է պետք

11.04.2008

Գաղտնիք չէ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությանը մասնակցում են նաեւ աշխարհիկ պատվիրակներ, ուստի, թեպետ պատվիրակված, այնուամենայնիվ, մեր ազգի հոգեւոր առաջնորդին ընտրում ենք ազգովի: Սա, անշուշտ, ունի իր տրամաբանությունը: Փորձ չեմ անի խորը վերլուծություն կատարել այս հարցում, քանզի սա իմ ոլորտը չէ, պարզապես նշեմ, որ հավանաբար այս կարեւոր առանձնահատկությունը մեծապես պայմանավորված է եղել նրանով, որ տեւական …

կարդալ ավելին

Երեք կարծիք

11.04.2008

ՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց. «Սերժ Սարգսյանն իր ելույթում գնահատական տվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանին, եւ երաշխիքներ տվեց, որ Հայաստանի զարգացման վեկտորը շարունակվելու է: Շատ կարեւոր է նաեւ, որ նորընտիր նախագահի խոսքում նշվեց, որ միջազգային հարաբերությունները եւ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես լինելու …

կարդալ ավելին

Շարժական ինտերնետ

11.04.2008

Հայաստանում կստեղծվի շարժական ինտերնետային համակարգչային կենտրոն, որի աշխատանքների իրականացման համար շուտով կհայտարարվի մրցույթ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը, կենտրոնն իրենից ներկայացնելու է համապատասխան սրահով ավտոմեքենա` նախատեսված 6 աշակերտի եւ 1 ուսուցչի համար: Այն հագեցած կլինի ժամանակակից տեխնիկայով եւ ապահովված ինտերնետ կապով: Ավտոմեքենաները կայցելեն հանրապետության հեռավոր շրջանների դպրոցներ, որտեղ …

կարդալ ավելին

Միացել են եւս 9 հոգի

11.04.2008

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով Հրազդանում արդեն 14 օր հացադուլ հայտարարած ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին երեկ միացել են եւս 9 ազատամարտիկներ: Վերջիններս, ըստ «Ազատության»` առայժմ 3-օրյա հացադուլ են հայտարարել, եւ իրենց պահանջները չկատարելու դեպքում նրանք կհայտարարեն անժամկետ հացադուլ: «Այսօր ինձ միացել է Աշտարակը, Եղվարդը, եւ այստեղի մեր ջոկատի տղաները: Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, Գագիկ Ջհանգիրյանի …

կարդալ ավելին

Նախարարն՝ ընդդեմ օմբուդսմենի՞

11.04.2008

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդես է եկել ծավալուն հաղորդագրությամբ, որտեղ ապացուցել է, որ «Ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքում մարտի 20-ին կատարված փոփոխությունները հակասում են մարդու իրավունքների միջազգային կոնվենցիային եւ ՀՀ Սահմանադրությանը: Նա ընդգծել է, որ օրենքում ամրագրված սահմանափակումները պետք է վերացվեն, եւ օրենքը պետք է ենթարկվի լուրջ բովանդակային …

կարդալ ավելին

Քրեական գործ` գեներալ Մանվելի դեմ

11.04.2008

Ոստիկանության Էջմիածնի բաժնում ապրիլի 6-ին քաղաքացի Արա Մարուքյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 18:30-ի սահմաններում Մանվել Գրիգորյանը (ՊՆ նախկին փոխնախարար) եւ նրա օգնական Զոհրաբ Գալստյանը սպառնացել են, որ կսպանեն իրեն եւ իր ընտանիքի անդամներին: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանի` Ոստիկանության Գլխավոր քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն, …

կարդալ ավելին

1 + 1 + 1 + 1

11.04.2008

ՀՀ նախագահական ընտրություններից հետո քաղաքական կոալիցիա կազմած ուժերի ղեկավարները սկսել են համատեղ հրապարակումներով հանդես գալ արտասահմանյան մամուլում: Մոտ երկու շաբաթ առաջ ամերիկյան «Washington Post» թերթում համատեղ հոդված էին հրապարակել ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը` դեռեւս երկկողմ կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո: «Համատեղության» այս արտահայտությունը, կարծես, ավանդույթ է դառնում` …

կարդալ ավելին

Իշխանությունը երկու ճանապարհ ունի

11.04.2008

Երեկ կեսօրին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ, ի պաշտպանություն նախագահական ընտրություններից հետո ձերբակալված անձանց` մի խումբ կանայք բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց այցելեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից հետո ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Ա. Սարգսյանին եւս հրավիրել էր հարցաքննության: Նրա նկատմամբ նույնպես քր.գործ է հարուցված` նա մեղադրվում է ՀՀ Քրեական …

կարդալ ավելին

Օմբուդսմենը նախազգուշացնում է

11.04.2008

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը համոզված է, որ «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում մարտի 20-ին կատարված փոփոխությունները կատարվել են «հապճեպ, առանց լուրջ փորձաքննություն անցնելու»: Այս մասին ասված է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ երեկ տարածված հաղորդագրության մեջ: Արմեն Հարությունյանը կարծում է, …

կարդալ ավելին

Ընդդիմություն, բայց ոչ իշխանությանը

11.04.2008

Ապրիլի 4-ին «Արդշինինվեստբանկի» գլխամասային շենքի բացման արարողությանը մասնակցում էր նաեւ ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը: Հիշեցնենք, որ վերջինս ոչ վաղ անցյալում ստեղծել եւ ղեկավարում էր «Դաշինք» անունը կրող կուսակցությունը, որն անցյալ տարի մայիսին մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, բայց չկարողացավ հաղթահարել Ազգային ժողով մուտք գործելու համար անհրաժեշտ ձայների նվազագույն 5 տոկոսը: Դրանից մի քանի ամիս անց …

կարդալ ավելին

«ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն է»,- ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը

11.04.2008

– Պրն Ծառուկյան, ճի՞շտ են լուրերը, որ շաբաթ օրը կոալիցիայի անդամները հավաքվել են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ, ուր տեղեկացվել են, որ ՀՀ ապագա վարչապետը Տիգրան Սարգսյանն է: – Ոչ. շաբաթ-կիրակի ես Հայաստանում չեմ եղել, բայց տեղյակ եմ, թե ով է նշանակվելու վարչապետ: – Տարաձայնություններ չունե՞ք: – Ոչ, չունենք: Տարաձայնությունները ԲՀԿ իրավասությունների մեջ չեն: Ըստ …

կարդալ ավելին

«Դե ուրեմն եկեք հանրաքվե անենք եւ որոշենք չլինել անկախ»

11.04.2008

– Լեւո՛ն, Դուք կարծում եք, որ Հայաստանն այն պետություններից է, որն օրինաչափորեն պետք է որ վաղուց գոյություն չունենար, բայց գոյություն ունի: Այս թեզը, թերեւս, հիմնավորման կարիք ունի: – Հիմնավորումը Հայաստանի վերածագումն է դատարկ տեղում, 1828 թվականից սկսած: Այս տարածքներում ապրել է 100.000 մարդ, որոնցից հայ էր 25 հազարը: Այն տարածքներում, որոնք միացվել են Ռուսաստանի կայսրությանը, …

կարդալ ավելին

Գալուստ Սահակյանը քաղաքականության մեջ եւ դրանից դուրս

11.04.2008

Այսօր ԱԺ պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Գալուստ Սահակյանը տոնում է իր ծննդյան 60-ամյակը: Նրա հարազատները, գործընկերներն ու ընկերները, բացի շնորհավորանքներից ու ջերմ խոսքերից, մեզ պատմեցին, թե ինչպիսին է Գալուստ Սահակյանը քաղաքականությունից դուրս, առօրյայում: Ի դեպ, քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանը նախ մանկավարժ է, ժամանակին եղել է Երեւանի թիվ 185 դպրոցի տնօրենը: Ո՞վ գիտեր, օրինակ, …

կարդալ ավելին

Կանայք` ոչ միայն կանանց մասին

11.04.2008

Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Ռուզան Առաքելյանն ու ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը: Վերջինը, սակայն, հրաժարվեց շնորհավորել կանանց` տոնի կապակցությամբ` նշելով, որ ինքը դա չի կարող անել, քանի որ որեւէ մեկի համար այսօր տոն չի կարող լինել: Տոնը ենթադրում է համերաշխություն, ներդաշնակություն, …

կարդալ ավելին

Վերընտրվել է

11.04.2008

Կիրակի օրը Ալավերդի քաղաքում անցկացված քաղաքապետի ընտրություններում ձայների 83 տոկոս մեծամասնությամբ վերընտրվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանը: Հիշեցնենք, որ նրա միակ մրցակիցը ՀՅԴ-ական Ալբերտ Սարգսյանն էր:

կարդալ ավելին