Միացել են եւս 9 հոգի

11/04/2008

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով Հրազդանում արդեն 14 օր հացադուլ հայտարարած ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին երեկ միացել են եւս 9 ազատամարտիկներ: Վերջիններս, ըստ «Ազատության»` առայժմ 3-օրյա հացադուլ են հայտարարել, եւ իրենց պահանջները չկատարելու դեպքում նրանք կհայտարարեն անժամկետ հացադուլ: «Այսօր ինձ միացել է Աշտարակը, Եղվարդը, եւ այստեղի մեր ջոկատի տղաները: Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, բոլոր մեր երկրապահ տղերքին մինչեւ որ ազատ չարձակեն, շարունակելու եմ հացադուլը, ինչքան որ սիրտս կաշխատի: Այսօր հավաքվել են ազատամարտիկների կանայք, ուզում են միանալ հացադուլին: Խնդրում ենք, որ դա չանեն, գոնե երեք օր սպասեն, եթե ինչ-որ արձագանք չզգանք, նոր թող միանան մեզ»,- ասել է Բոզինյանը: