քաղաքականություն

Դադարեցրել են եւ սկսել

11.04.2008

Երեւանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում հացադուլ անող կալանավորվածներից 7-ը շաբաթ եւ կիրակի օրերին դադարեցրել են հացադուլը: Միաժամանակ երեկ 6 կալանավոր հայտարարել է հացադուլ սկսելու մասին: Ըստ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամլո քարտուղարի` հացադուլ հայտարարածների թվում են ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը եւ այլք: Երեկ հացադուլը …

կարդալ ավելին

Ժողովրդավարական ինստիտուտների հեղինակությունն ընկնում է

11.04.2008

– Ձեր կարծիքով, ի՞նչ նոր տեխնոլոգիաներ կարող են կիրառվել Ադրբեջանում 2008 թվականի ընտրությունների ժամանակ: – Հուսով եմ, որ կօգտագործվեն բոլոր առաջավոր տեխնոլոգիաները, սակայն պետք է հիշել, որ առայժմ ամեն ինչ խոսում է այն մասին, որ մեզ մոտ, ինչպես եւ Հայաստանում, չեն լինի իրական ընտրություններ։ Սպասվում են զանգվածային ընտրակեղծիքներ եւ բողոքների ճնշումներ դաժան ձեւերով։ Բայց սա …

կարդալ ավելին

Ընտրությունները քննություն չէին

11.04.2008

«Իսկ դատավորներն ովքե՞ր են»: Մեր երկրներում անցկացվող ամեն մի ընտրությունից հետո ի վերջո շատերն են տալիս այս հարցը, եւ հաճախ՝ ի պատասխան ցույց տալիս միանգամայն բեւեռային վերաբերմունք: Ստորեւ ներկայացվող հայ եւ ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքները նույն կամ նման խնդիրների մասին են, որոնք իրենց զգացնել են տալիս հակամարտող երկու երկրների` Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրական գործընթացների ժամանակ: «Ռեգիոն» …

կարդալ ավելին

Լուրջ չեն ընդունում

11.04.2008

«ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորության մասին հայտարարել է Հայաստանի նոր ղեկավարի մասնակցությամբ բանակցությունների սկսվելուց առաջ իր երկրի դիրքերն ամրապնդելու համար»,- «Day.az»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Հադսոն ինստիտուտի Եվրասիական քաղաքականության գծով ծրագրերի տնօրեն Զեյնո Բարանը, ով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզայի կինն է: Բարանի խոսքերով` «նույնիսկ, եթե Հայաստանը …

կարդալ ավելին

Համատեղելու է

11.04.2008

Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 5-ին հրամանագրեր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում եւ Կորեայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Նա նույն օրը հրամանագրեր է ստորագրել նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մովսիսյանին, համատեղության կարգով, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում եւ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան …

կարդալ ավելին

Քոչարյանի պատասխանը «չեմբեռլեններին»

11.04.2008

Երեկ Ռոբերտ Քոչարյանը կտրել է իր նախագահության թերեւս վերջին ժապավենը` բացելով «Արդշինինվեստբանկի» գլխամասային մասնաշենքը: Ամենայն հավանականությամբ, վերջինն է եղել նաեւ լրագրողների հետ նրա երեկվա ճեպազրույցը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Ռ. Քոչարյանը խոսել է իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության հավանականության մասին: «Ես չեմ կարծում, որ այդ երկխոսության կոչերն ինձ են ուղղված, եւ ես երկխոսության …

կարդալ ավելին

«Որեւէ բան ավարտված չէ»

11.04.2008

Մարտի 1-ին Ազատության հրապարակում, այնուհետեւ Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում հավաքված ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը բացարձակապես հիմնավորված չէր: Երեկ ՄԱԱ-ում նման կարծիք հայտնեց Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Նա նշեց, որ ընդդիմության կազմակերպած հանրահավաքները կրում էին բացառապես խաղաղ բնույթ: «Եվ այդ ընթացքում որեւէ միջադեպ չի արձանագրվել, որեւէ անկարգություն տեղի չի ունեցել: Այնպես որ, ուժի …

կարդալ ավելին

Հայաստանն` առանց վարչապետի՞

11.04.2008

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ լրագրողներին տեղեկացնելու, իր ձեւակերպմամբ, բարի ավետիսի մասին։ ՕԵԿ-ը դարձել է համաշխարհային կուսակցական խոշոր միություններից մեկի՝ քրիստոնեաժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների ինտերնացիոնալի անդամ։ Ա. Բաղդասարյանը հպարտությամբ տեղեկացրեց, որ իրենք այդ կազմակերպության մեջ ունենալու են քվեարկելու իրավունք, իսկ դա լավ է ոչ միայն ՕԵԿ-ի, այլ ընդհանրապես՝ Հայաստանի համար, քանի որ …

կարդալ ավելին

Հեռացումի խոսքեր

11.04.2008

Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող Երեւանի քաղաքապետարանի նախկին շենքում երեկ բացվեց «Արդշինինվեստբանկի» գլխամասային մասնաշենքը: Շենքի, ինչպես նաեւ՝ բանկի հիմնական սեփականատերերից է հայտնի «Միջազգային բիզնես կենտրոն» անունը կրող կառույցը, որը տարիներ առաջ ձեռք բերեց նաեւ Երեւանի կենտրոնում գտնվող եւս մի քանի նախարարությունների շենքեր: Իսկ այս կառույցի հիմնական սեփականատերերից է մոսկվաբնակ գործարար Արթուր Բագոյանը: Քաղաքապետարանի շենքն «Արդշինինվեստբանկը» …

կարդալ ավելին

Օպերատիվ կառավարման մոդելի ընտրություն

11.04.2008

Թեեւ հայաստանյան ներիշխանական շրջանակներում թիվ մեկ «գլուխկոտրուկը» շարունակում է մնալ հետընտրական գործընթացներից հնարավորինս քիչ կամ առնվազն արագ վերականգնվող կորուստներով դուրս գալու խնդիրը, այնուհանդերձ, նկատելի է, որ զուգահեռաբար գրեթե չքողարկված պայքար է ընթանում նոր կոալիցիոն կառավարության ղեկավարի պաշտոնի համար: Հետաքրքրական է այն, որ ՀՀ ապագա վարչապետացուների միջեւ յուրահատուկ նախընտրական մրցավազք է սկսվել ոչ միայն «քաղաքական կուլիսների» …

կարդալ ավելին

Ընդդիմության եւ արդարության դեֆիցիտ

11.04.2008

Այսօր ընդդիմադիր գործիչ գտնելը դժվար է` ընդդիմադիրներին կամ արագ պաշտոն են տալիս, կամ ձերբակալում են: Երեկ նախքան ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանի ասուլիսը սկսելը ասուլիսի ոչ բանավեճային ձեւաչափն այսպես բացատրեց «Հայելի» ակումբի ղեկավարը: Իսկ Արմեն Աշոտյանն անդրադարձավ 1998-2008թթ. պետականության մոդելին` նշելով, որ այն հարիր է եղել տվյալ ժամանակահատվածին, եւ որով իրենց հաջողվել է անհրաժեշտ բարեփոխումներ կատարել …

կարդալ ավելին

Պատժել պետք չէ ներել

11.04.2008

ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, թե փետրվարի 19-ից եւ մարտի մեկի իրադարձություններից հետո քրեական գործի շրջանակներում ձերբակալվածները, «ի՞նչ է եղել` որ, մի 20 օր թող նստեն», հետո կերեւա` ում կազատեն, ում` ոչ: Նրա` հարցազրույց տալու ընթացքում արդեն այդ գործով մոտ երեք տասնյակ ազատազրկված ՀՀ քաղաքացիներ հացադուլ էին հայտարարել: Հրանտ …

կարդալ ավելին

«Չի վաճառվում»

11.04.2008

Երեկ Նալբանդյան փողոցում գտնվող «Զովք» խանութից մեր գործընկերներից մեկը փորձել է «Parliament» տեսակի ծխախոտ գնել: Չի ստացվել: Ոչ այն պատճառով, որ խանութում այդ ծխախոտից չի եղել: Պարզապես վաճառողուհին նախ ասել է, որ չնայած «Parliament» ունեն, սակայն չեն կարող վաճառել, որովհետեւ այդպես կարգադրել է իրենց ղեկավարությունը: Նույն պահին մոտեցել է մեկ այլ հաճախորդ, որը ցանկացել է …

կարդալ ավելին

Բաց նամակ

11.04.2008

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին,ՀՀ նորընտիր նախագահին, ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին, Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվական միջոցներին, կուսակցություններին Մտահոգված 2008թ. փետրվարի 19-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով, չհարելով որեւէ քաղաքական ուժի կամ հոսանքի, ցավով փաստելով, որ մեր հասարակությունը կանգնել է իր համար կենսական նշանակություն ունեցող հարցի` միասնականության եւ մասնատվածության երկընտրանքի առջեւ (մասնատվածություն, որն ուղղակիորեն կվտանգի մեր …

կարդալ ավելին

Ովքե՞ր են արջի ծառայություն մատուցում իշխանություններին

11.04.2008

Դատարանի անօրինական վճռով եւ նախկին մարզպետի անմիջական միջամտությամբ մեր գյուղի գյուղապետ դարձավ 8-ամյա կրթություն անգամ չստացած, տառաճանաչության հետ բացարձակապես կապ չունեցող, անցյալում քրեական բազմաթիվ հանցագործություններ կատարած եւ բազմաթիվ անգամներ ձերբակալված մի անձնավորություն, որը բնականաբար չէր կարող պատշաճորեն ղեկավարել այնպիսի մի համայնք, որտեղ կան խելացի, բանիմաց, բարձր ինտելեկտի տեր, նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցրած եւ երկարատեւ աշխատանքային …

կարդալ ավելին

Կանչել են հարցաքննության

06.04.2008

Երեկ որպես վկա հարցաքննության են կանչվել ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի ընտանիքին պատկանող «Կարապի լիճ» սրճարանի աշխատակիցները: Ա. Զուրաբյանի շահերի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը «Ազատությանն» ասել է, որ հարցաքննության հրավեր են ստացել սրճարանի տնօրենը, հաշվապահը եւ մի աշխատակից:

կարդալ ավելին

Մեղավոր չի ճանաչել

06.04.2008

Ավան եւ Նոր Նորք համայնքների դատարանն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու մեղադրանքով «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանին դատապարտել է մեկուկես տարվա պայմանական ազատազրկման: Գլխավոր դատախազությունից ստացված հաղորդագրության համաձայն, դատարանը փորձաշրջան է նշանակել՝ մեկուկես տարի ժամկետով: «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել: Մտածում եմ՝ ինչպես բողոքարկել վճիռը»,- «Ազատություն» ռ/կ-ի տված հարցազրույցում ասել է Գեղամ Հարությունյանը: …

կարդալ ավելին

Թեժ է լինելու

06.04.2008

ԱՄՆ-ում լույս տեսնող «Մայամի հերալդ» թերթը կարծիք է հայտնել, որ Հայաստանում նոր դեսպան Մարի Յովանովիչի նշանակումը ամերիկահայերի համար կարող է դառնալ այս տարվա ամենաթեժ հարցը: «Այն, որ Ներկայացուցիչների պալատում տապալվեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը, նշանակում է, որ Յովանովիչի հաստատումը կարող է դառնալ այս տարվա ամենաթեժ հարցը ամերիկահայերի համար, որոնք տարիներ շարունակ բարձրացրել են ցեղասպանության հարցը»,- …

կարդալ ավելին

Անընդունելի սահմանափակումներ

06.04.2008

Եվրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը համատեղ օրենսդրական փորձաքննությունից հետո եզրակացրել են, որ Հայաստանի հավաքների ազատության մասին օրենքում արված վերջին փոփոխությունները լուրջ մտահոգությունների առիթ են: «Երթերի, ցույցերի, հանրահավաքների մասին» ՀՀ օրենքում մարտի 17-ին ընդունված փոփոխությունները քննարկվել են ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ ՀՀ ԱԺ նախագահի խնդրանքով: «Նախնական գնահատականով՝ ԺՀՄԻԳ փորձագիտական խումբը եւ Վենետիկի հանձնաժողովը առաջարկված …

կարդալ ավելին

Ֆիզիկոս նախարար

06.04.2008

Մեր թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ նոր ստեղծվելիք գիտության եւ բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում, մեր աղբյուրների փոխանցմամբ, կնշանակվի մասնագիտությամբ ֆիզիկոս մի անձնավորություն: Ըստ որոշ տեղեկությունների, խոսքը ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի նախկին դեկան, ԵՊՀ նախկին պրոռեկտոր Սամվել Հարությունյանի մասին է:

կարդալ ավելին