քաղաքականություն

ԼՂ անկախության ճանաչման գինը

04.04.2008

Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը, որում մասնավորապես ասված է. «Ադրբեջանական հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջը առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով մեկ անգամ եւս ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Հիշեցնենք, որ նման բովանդակությամբ բանաձեւ Ադրբեջանի …

կարդալ ավելին

«Ուռա-հայրենասիրության շղարշի տակ մեծ վտանգներ են թաքնված»

04.04.2008

ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանն «Ազատությանն» ասել է, որ երեկ ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը խորհրդարանում պատգամավորներին տեղեկացրել է բանակցային գործընթացի վերջին միտումների մասին` նկատի ունենալով, մասնավորապես, Կոսովոյի միջազգային ճանաչման համատեքստում Ադրբեջանի ձեռնարկած հակաքայլերը, ՄԱԿ-ի հայտնի բանաձեւի ընդունումը եւ ադրբեջանական կողմի դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելու կամ ձեւաչափը փոխելու մասին: …

կարդալ ավելին

Ընտրություններ –2008 եւ հակամարտություն

04.04.2008

Ստորեւ տպագրված հարցազրույցները շարունակում են Ղարաբաղյան հակամարտության եւ 2008-ի Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների միջեւ կապի թեման: Ի՞նչ են նախընտրական ծրագրերը մեր իրականության մեջ եւ ինչպիսի՞ նշանակություն նրանք կարող են ունենալ Ղարաբաղյան կարգավորման համար: Հիշեցնենք, որ նյութերը նույնությամբ տպագրվում են նաեւ ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթում: «Ռեգիոն» կենտրոն Հակամարտությունն ընտրությունների կարեւոր շեշտադրումն էր Հարցազրույց «Ժառանգություն» խորհրդարանական …

կարդալ ավելին

Ղարաբաղյան հարցում թեկնածուներն ունեն միասնական դիրքորոշում

04.04.2008

– Ո՞ր խնդիրներն են կազմում նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի հիմքը։ – Որպես կանոն, նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի միջուկը կազմում են այն խնդիրները, որոնք պայմանավորում են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ Անշուշտ, դրանց թվում են տնտեսությունը, սոցիալական ոլորտը, բնակչության նյութական բարեկեցության բարձրացումը, պայքարը կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ, բնակչության եկամուտների աճը, նավթային եկամուտների խելամիտ բաշխումը, …

կարդալ ավելին

3 տարի

02.04.2008

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը ապօրինի զենք պահելու համար երեկ 3 տարվա ազատազրկման է դատապարտել «Հանրապետություն» կուսակցության անդամ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հուսիկ Բաղդասարյանին: «Նրա մոտ զենք չկար. ընդամենը 16 հատ փամփուշտ էր, որ նա գնել էր իր օրինական (որսորդական) զենքից կրակելու համար: Գնել էր որսորդական խանութից, որի վաճառքը …

կարդալ ավելին

Հանդիպել են

02.04.2008

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին իր տանը հանդիպել է ԵԽ Նախարարների կոմիտեի մոնիտորինգի՝ Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Լ. Տեր-Պետրոսյանը վերահաստատել է իր հավատարմությունը ԵՄ Նախագահության ներկայացրած առաջարկներին՝ դա համարելով իրավիճակից դուրս գալու լավագույն սցենարը:

կարդալ ավելին

Փոխադարձ աջակցության պայմանագի՞ր

02.04.2008

Երեկ Ստեփանակերտում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ հանգամանքների դեպքում եւ ի՞նչ ընթացակարգով Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Հայաստանը կամ պետք է անմիջապես ճանաչի ԼՂՀ անկախությունը, կամ, միգուցե, վերջնական ճանաչումը դեռ այս պահին փոխարինվի ՀՀ եւ ԼՂՀ միջեւ պաշտպանության ոլորտին վերաբերող փոխադարձ աջակցության պայմանագրի ստորագրմամբ` ագրեսիայի պարագայում իմպերատիվ կերպով մասնակցություն ցուցաբերելով …

կարդալ ավելին

«Նոր պատերազմ են բորբոքում»

02.04.2008

«Համանախագահող երկրները, որոնք այդպես էլ չկարողացան 15 տարվա ընթացքում գտնել ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծման ուղիները, կասկածի տակ դրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված ադրբեջանական կողմի բանաձեւը»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն` նշելով, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը փաստաթուղթ է, որը «ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ծրագիր է բովանդակում»: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները …

կարդալ ավելին

Թեկնածուն Յովանովիչն է

02.04.2008

ԱՄՆ նախագահի կայքէջի համաձայն` Ջորջ Բուշը պատրաստվում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել Մարի Յովանովիչի թեկնածությունը: Մ.Յովանովիչը ներկայումս Ղրղըզստանում ԱՄՆ դեսպանն է, իսկ մինչ այդ նա եղել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի քաղաքական հարցերով ավագ խորհրդականը, ինչպես նաեւ Կիեւում դեսպանի տեղակալն է եղել: Ըստ արարողակարգի` ՀՀ կառավարության համաձայնության ստացումից հետո դեսպանի թեկնածությունը պետք …

կարդալ ավելին

Ոչինչ չի բացառում

02.04.2008

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը երեկ հայտարարել է, թե իրենց կուսակցությունը «ռազմավարության եւ մարտավարության ճշգրտման» խնդիրներ ունի: Իսկ հարցին, թե այդ ճշգրտումը կարո՞ղ է հանգեցնել մանդատները վայր դնելուն, նա պատասխանել է. «Ես չեմ ուզում ոչինչ բացառել: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ պրոմասնակցային ուժ ենք: Մենք չենք համարում, որ բոյկոտը բերելու է շատ ավելի …

կարդալ ավելին

Հաղթել է

02.04.2008

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շաբաթ օրը, 7-րդ անգամ պաշտպանելով IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը, Գերմանիայում հաղթանակ է տարել ամերիկացի Էլվին Այալայի նկատմամբ: Մրցամարտը 12-րդ ռաունդում ավարտվել է նոկաուտով: IBO մրցակարգում Արթուր Աբրահամը երկրորդն է ամերիկացի Քելի Պավլիկից հետո: Ամռանը Աբրահամը հանդես է գալու Նյու Յորքի հանրահայտ «Մեդիսոն Սքուեր Գարդեն» դահլիճում, սակայն առայժմ պարզ չէ, թե …

կարդալ ավելին

Եվս 30 գործ

02.04.2008

Առաջիկա շաբաթվա ընթացքում հետընտրական զարգացումներին առնչվող 30 մեղադրյալների քրեական գործերը կուղարկվեն դատարաններ: Այս մասին երեկ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա նաեւ հավաստիացրել է, որ «հրապարակային դատավարությունների ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ քրեական գործերով ձեռք բերված ապացույցներին»: «Առանց հիմնավոր ապացույցների որեւէ քր.գործ …

կարդալ ավելին

Ագոյի խումբն առաջարկում է

02.04.2008

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի՝ Ագոյի խումբը, որը Երեւան էր ժամանել մարտի 29-ին, Հայաստանում ստեղծված իրավիճակը քաղաքական ճանապարհով հաղթահարելու համար ՀՀ իշխանություններին եւ ընդդիմությանը 6 կետից բաղկացած առաջարկներ է ներկայացրել: Դրանք երեկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում հրապարակել է Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենը: Առաջարկների թվում են ընտրություններից հետո ձերբակալված քաղբանտարկյալների ազատ …

կարդալ ավելին

«Սերժ Սարգսյանը հայտնի է արեւմուտքում եւ հատկապես Վաշինգտոնում»

02.04.2008

Զեյնո Բարանը 2006թ. ապրիլից գլխավորում է Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնը: 2003-2006 թթ. նա գլխավորել է Նիքսոնի Կենտրոնի միջազգային անվտանգության եւ էներգետիկ ծրագրերի բաժինը: 1999-2002 թթ. Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Կովկասյան նախագծի տնօրենն էր: – Մեկնաբանելով մարտի 1-2-ի իրադարձությունները Երեւանում ադրբեջանական «Թրենդ» գործակալության համար, դուք տվեցիք իրավիճակի այսպիսի գնահատական. «հայ ժողովուրդը դեմ է …

կարդալ ավելին

Եկող եւ գնացող նախարարներ

02.04.2008

Այս օրերին քննարկվող հիմնական թեման այն է, թե ապրիլի 9-ին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունից հետո ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը: Վարչապետի թեկնածուների բազմաթիվ անուններ են շրջանառվում` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյան, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյան, «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ Կարեն Կարապետյան, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան, ԱԺ ՀՀԿ …

կարդալ ավելին

Քաղբանտարկյալների առկայությունն անընդունելի է

02.04.2008

«Եվրոպայի խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- երեկ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հայտարարել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Մոնիտորինգի խմբի ղեկավար Պեր Սյորգենը: Վերջինիս ղեկավարած խումբը հայտնի է նաեւ «Ագոյի խումբ» անունով: Ագոյի խմբի ղեկավարը երեկ Երեւանում նաեւ ընդգծել է, որ խումբն իր …

կարդալ ավելին

Պետք է ընդհանուր կարծիքի գան

02.04.2008

«Վաշինգտոնը գտնում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ընդհանուր կարծիքի գան ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնական սկզբունքների» շուրջ: Եկել է ժամանակը՝ առաջ շարժվելու «հիմնական սկզբունքների» համաձայնեցման հարցում»,- «Թրենդին» տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Հիշեցնենք, որ 2007թ. վերջին Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին եւ Ադրբեջանին փոխանցել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական …

կարդալ ավելին

«Լեւոնը հայրենիքը ծախում է, սրանք՝ շահագործում»

02.04.2008

– Պարո՛ն Սահակյանց, նախագահական ընտրություններից հետո ժողովրդական բողոքի ակցիաները, դրանց հետեւած մարտի 1-ի իրադարձություններն անգամ ամենաանտարբեր կամ բացառապես իշխանություններին համակրող քաղաքացիներին էլ ստիպեցին մտածել, որ մեր երկրում ամեն բան այնքան էլ լավ չէ: Սակայն Դուք, եթե չեմ սխալվում, այն քիչ մարդկանցից եք, որին որեւէ իրադարձություն չի կարող ստիպել եզրակացություններ անել` հօգուտ այն մարդկանց, ովքեր համաձայն …

կարդալ ավելին

Ինտերնետը շատ լավ բան ա

02.04.2008

Մեր վերջին հրապարակումներում շատ ենք անդրադարձել այն թեմային, որ քաղաքական վերջին իրադարձությունները բացասաբար են ազդել եւ շարունակում են ազդել տնտեսության վրա։ Սակայն, մի քիչ մտածելու դեպքում, կարելի է գտնել նաեւ լավատեսական տարրեր։ Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Պետք չէ այս պնդումը միանգամից կապել ապրիլի 1-ի օրվա հետ՝ ընդունելով որպես կատակ կամ անմեղ սուտ։ Չէ, պարզապես ինտերնետով …

կարդալ ավելին

Կամ հաղթելու ենք բոլորս, կամ պարտվելու ենք

02.04.2008

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, անդրադառնալով մարտի մեկի իրադարձություններին, նշել է, որ ինքը դեռեւս քարոզարշավի ընթացքում ասել է, թե կա մի թեկնածու, ով ամեն ինչ անում է իրավիճակը սրելու համար: Նրա կարծիքով` Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում էր անել այն, ինչ չկարողացավ անել 1998-ին, այսինքն` Ղարաբաղի հարցը ոչ ի նպաստ Հայաստանի …

կարդալ ավելին