Երեկ Ստեփանակերտում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ հանգամանքների դեպքում եւ ի՞նչ ընթացակարգով Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Հայաստանը կամ պետք է անմիջապես ճանաչի ԼՂՀ անկախությունը, կամ, միգուցե, վերջնական ճանաչումը դեռ այս պահին փոխարինվի ՀՀ եւ ԼՂՀ միջեւ պաշտպանության ոլորտին վերաբերող փոխադարձ աջակցության պայմանագրի ստորագրմամբ` ագրեսիայի պարագայում իմպերատիվ կերպով մասնակցություն ցուցաբերելով այդ ագրեսիայի չեզոքացմանը»: Ըստ Ռ. Քոչարյանի` դա կանխարգելիչ դեր կունենա ռազմատենչ հայտարարությունները կանխելու ուղղությամբ: