«Վաշինգտոնը գտնում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ընդհանուր կարծիքի գան ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնական սկզբունքների» շուրջ: Եկել է ժամանակը՝ առաջ շարժվելու «հիմնական սկզբունքների» համաձայնեցման հարցում»,- «Թրենդին» տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Հիշեցնենք, որ 2007թ. վերջին Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին եւ Ադրբեջանին փոխանցել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներին վերաբերող փաստաթուղթը: