Հանդիպել են

02/04/2008

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին իր տանը հանդիպել է ԵԽ Նախարարների կոմիտեի մոնիտորինգի՝ Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Լ. Տեր-Պետրոսյանը վերահաստատել է իր հավատարմությունը ԵՄ Նախագահության ներկայացրած առաջարկներին՝ դա համարելով իրավիճակից դուրս գալու լավագույն սցենարը: