Երեկ առավոտյան Նոյեմբերյան քաղաքի մի խումբ բնակիչներ, թվով 6 հոգի, ովքեր մասնակցել են ընդդիմության երեւանյան հանրահավաքներին, կանչվել են Տավուշի մարզային ոստիկանություն եւ դատախազություն: Այս մասին երեկ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության եթերում հայտարարել են իրենք` ոստիկանություն եւ դատախազություն կանչվածները` Զոհրապ Մամյանը, Անդրանիկ Անանյանը եւ մյուսները: Վանո Սիրադեղյանի քրոջ որդին` Սուրեն Մամյանը երեկ հայտարարել է, որ իր եւ եւս երկու հոգու անձնագրերն Ազգային անվտանգության ծառայության Նոյեմբերյանի բաժանմունքի աշխատակիցները վերցրել են, ինչի պատճառով Ս. Մամյանը չի կարողանում տեսության գնալ Նուբարաշենի թիվ 1 գաղութում գտնվող իր հորը` Յուրա Մամյանին:
Հիշեցնենք, որ վերջինս ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: