ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը երեկ հայտարարել է, թե Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից եւ «կարող է արագ լուծվել, եթե կողմերը քաղաքական կամք դրսեւորեն»: «Մինսկի խմբի դիվանագետները որոշ դեպքերում մոտ էին համաձայնության հասնելուն: Ժամանակն է, որ կողմերը դժվարին որոշումներ ընդունեն հակամարտության վերջնական լուծման համար»,- Թուրք-ամերիկյան խորհրդի նիստում ունեցած իր ելույթում ասել …
կարդալ ավելինՆոր ձեւավորվող կառավարությունում «Օրինաց երկիր» կուսակցությունը կունենա 2-3 նոր պորտֆել եւ երկու հանձնաժողովի նախագահ Ազգային ժողովում: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ, պատգամավոր Արտաշես Ավոյանը` ավելացնելով սակայն, որ կառավարության վերջնական կազմի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել, եւ ամեն ինչ պարզ կդառնա միայն շաբաթվա վերջում: «Մեզ համար կարեւորը ոչ թե …
կարդալ ավելինԱվելի լավ է պարտվել սեփական թիմով, քան հաղթել ուրիշների հետ… Նիկոլո Մաքիավելի ՀՀ-ում հերթական սպասողական վիճակն է. բոլորը սպասում են նոր կառավարության կազմի հաստատմանը: Մեր քաղաքացիներին լիովին կարելի է հասկանալ, որովհետեւ սա, թերեւս, փոփոխությունների այն առաջին քայլը պետք է լինի, որի մասին մի քանի անգամ բավականին անթաքույց արտահայտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (այդ թվում …
կարդալ ավելինԵրեկ ժամը 14։00-ի սահմաններում ԳԱԼԱ հեռուստաընկերություն են ներկայացել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները՝ ի կատար ածելու ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը, որն անփոփոխ էր թողել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 29-ի վճիռը: Հիշեցնենք, որ այդ վճռով պարտադրվում է «ՉԱՊ» ՍՊԸ-ին ազատել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հեռարձակող սարքավորումները Գյումրու քաղաքապետարանին պատկանող հեռուստաաշտարակի վրայից։ Երեկ ժամը 16։00-ից «ԳԱԼԱ» …
կարդալ ավելինՄարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների» կապակցությամբ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել եւս 2 քրեական գործ: ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») այս անգամ մեղադրվում են Ավետիք Ներսիսյանն ու Խաչիկ Գասպարյանը: Իսկ քաղաքացի Հարություն Մկրտչյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ …
կարդալ ավելին«Ես հանդիպել եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ եւ քննարկումներ անցկացրել նրանց հետ: Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: Կարծում եմ՝ մենք կարող ենք հուսալ, որ մոտ ժամանակներս համաձայնություն ձեռք կբերվի»,- երեկ անդրադառնալով ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացին՝ հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: «Մինսկի խումբը երկար ժամանակ փորձում …
կարդալ ավելինՄարդու իրավունքների ընդհանուր դրությունը եւ արտակարգ իրավիճակի ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով մարտի 5-ին հատուկ առաքելությամբ ՀՀ կառավարության հրավերով Հայաստան էր ժամանել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Փետրվարի 19-ին հաջորդած հետընտրական զարգացումներին վերաբերող նրա զեկույցը մարտի 12-15-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն` երբ դեռ Երեւանում գործում էր արտակարգ դրության ռեժիմը: Թ. Համմարբերգը իր զեկույցում հիմնականում ուշադրություն է …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի վկայությամբ՝ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի հետ կապված փորձաքննություններ իրականացնելու համար համապատասխան մասնագետներ չունեն: «Ցավոք, ԵԱՀԿ եւ Երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը՝ բանավոր, իսկ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը՝ նաեւ գրավոր, տեղեկացրել են գլխավոր դատախազին, որ չունեն նման նախադեպեր եւ …
կարդալ ավելին«Ազատություն» ռ/կ նախագահ Ջեֆրի Գեդմինը երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը եւ պաշտպանել լրագրողներին: Նա մտահոգություն է հայտնել մամուլի նկատմամբ ադրբեջանական կառավարության կողմից աճող ճնշումների առնչությամբ: Սակայն Ալիեւը հերքել է մամուլի նկատմամբ սահմանափակումների մասին պնդումները` հայտարարելով. «Մենք լիովին ազատ ենք: Մենք հարյուրավոր թերթեր ունենք, խթանում ենք …
կարդալ ավելինԵրեկ ԱԳՆ ղեկավար կազմին նորանշանակ նախարարին ներկայացնելուց հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ արտաքին քաղաքականության մի քանի հարցերի: Նշելով, որ Բաքվում որոշակի թյուրիմացություն կա` կապված Ադրբեջանի նավթադոլարների, հումքային ռեսուրսների հետ, Ս. Սարգսյանն ասել է. «Մենք պետք է ստեղծենք միջազգային բարենպաստ պայմաններ Արցախի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման համար: Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ ընկալի …
կարդալ ավելինԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, թե համաձայն չէ այն գնահատականների հետ, թե ՀՀ արտաքին քաղաքականությունն իր նախարար եղած տարիներին նախաձեռնող չէր, ինչի հետեւանքով եղան մի շարք դիվանագիտական ձախողումներ, այդ թվում` ԼՂՀ հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւը: «Խնդիրը, որ մենք կատարել ենք, ճիշտ կողմնորոշվելն էր` արդյոք պահը հարմար է նախահարձա՞կ լինելու, թե՞ …
կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն գտնում է, որ «ՌԴ-ն պարտավոր է հայտարարել ԼՂՀ հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա եւ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում կարգավորմանն աջակցելու մասին»: «Մենք նրանցից միայն լսում ենք, որ ՌԴ-ն կհամաձայնի նրան, ինչի շուրջ կպայմանավորվեն կողմերը»,- ասել է Ազիմովը: Նա նաեւ նշել է, թե …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ոստիկանության օրվա առթիվ երեկ ուղերձ է հղել ոստիկաններին ու վետերաններին: «Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նաեւ՝ հասարակական կարգի պաշտպանության հարցերում Հայաստանի Ոստիկանությունն անցած տարիներին արձանագրել է ձեռքբերումներ: Ընդհանուր առմամբ, նա կատարել է իր կարեւոր առաքելությունը: Այս ոլորտը բարեփոխելու ուղղությամբ տարված է հսկայական աշխատանք, սակայն դեռ լուրջ անելիքներ կան Ոստիկանության աշխատաոճը արդի պայմաններին …
կարդալ ավելին2008-ի մարտի 12-ին Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ որոշում է կայացրել կարճել 2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ոստիկանության վարչական շենքի բակում Լեւոն Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը: Տուժողի իրավահաջորդի փաստաբանները որոշումը բողոքարկել են ՀՀ գլխավոր դատախազին, սակայն նշված բողոքը մերժվել է` անհիմն լինելու պատճառով: Որոշումը բողոքարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել պահեստազորի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու մասին` նրա հետ կնքելով երեք տարի ժամկետով պայմանագիր։ Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Մ. Հարությունյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել, որով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել գործող նախարար Գեւորգ Դանիելյանը: Իրենց պաշտոնները պահպանել են նաեւ կոալիցիայի անդամ ԲՀԿ-ական Արմեն Գրիգորյանը` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, եւ ՀՅԴ-ական գյուղնախարար Դավիթ Լոքյանը: Ի դեպ, վերջինիս է վերապահվել նաեւ գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագրերը համակարգողի լիազորությունը։
կարդալ ավելինԱմերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում երեկ ժամը 14:00-ին պետք է տեղի ունենար «Հիմա» խորագրով երիտասարդական ֆորումը, որտեղ քննարկվելու էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ երիտասարդների դերն այդ իրավիճակում: Սակայն կենտրոնի ղեկավարությունը խախտելով նախնական պայմանավորվածությունը՝ հանդիպումից կես ժամ առաջ, առանց որեւէ մեկնաբանության, հրաժարվել է խոստացված դահլիճը տրամադրել. «Մեզ ոչ մի բան չեն ասում, պարզապես դահլիճ չեն տրամադրում, չնայած, …
կարդալ ավելինԵվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակից: «Ես անհանգստացած եմ այն բանից, որ իրենց դժգոհությունը հայտնող մարդկանց դեմ օգտագործվում են զրպարտանքի եւ վիրավորանքների մասին օրենքները: Լրագրողներին առաջադրվում են չհիմնավորված մեղադրանքներ, եւ նրանք քրեորեն հետապնդվում են այնպիսի հոդվածներով, որոնք առնչություն չունեն նրանց պրոֆեսիոնալ գործունեության հետ»,- երեկ հայտարարել է Թ. Դեւիսը: Ներկայում Ադրբեջանում …
կարդալ ավելին«Նորընտիր նախագահը կարծես թե գնում է այն ճանապարհով, ինչ որ խոստացել էր, այսինքն` կադրային լուրջ արմատական փոփոխություններ, առանց որոնց, չեմ կարծում, որ հնարավոր է իրականացնել այն ծրագրերը, որոնք նախանշված են եւ խոստացված են հանրությանը»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը: Նրա կարծիքով, կառավարման համակարգում կառուցվածքային փոփոխությունները պետք է բխեն ներքին …
կարդալ ավելինՍյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում (ընդգրկում է Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանները) մայիսի 11-ին կանցկացվեն Խնձորեսկ համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Առաջադրվել է մեկ թեկնածու` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սերյոժա Հայրապետյանը: Նույն օրը Կուրիս համայնքի ավագանու ընտրություններ են նախատեսված մարզի մյուս` թիվ 38 ընտրատարածքում (ընդգրկում է Կապանի եւ Մեղրու տարածաշրջանները). առաջադրվել է 4 թեկնածու: Իսկ մայիսի 25-ին …
կարդալ ավելին