Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում (ընդգրկում է Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանները) մայիսի 11-ին կանցկացվեն Խնձորեսկ համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Առաջադրվել է մեկ թեկնածու` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սերյոժա Հայրապետյանը: Նույն օրը Կուրիս համայնքի ավագանու ընտրություններ են նախատեսված մարզի մյուս` թիվ 38 ընտրատարածքում (ընդգրկում է Կապանի եւ Մեղրու տարածաշրջանները). առաջադրվել է 4 թեկնածու: Իսկ մայիսի 25-ին Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղում անցկացվելու է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, քանի որ գյուղապետի դիմումի համաձայն՝ վաղաժամկետ դադարեցվել էին նրա լիազորությունները: Հունիսի 1-ին դարձյալ թիվ 38 ընտրատարածքում անցկացվելու է Մեղրիի տարածաշրջանի Վարդավանք գյուղի համայնքի ղեկավարի ընտրություն։