Նման նախադեպեր չեն ունեցել

18/04/2008

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի վկայությամբ՝ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի հետ կապված փորձաքննություններ իրականացնելու համար համապատասխան մասնագետներ չունեն: «Ցավոք, ԵԱՀԿ եւ Երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը՝ բանավոր, իսկ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը՝ նաեւ գրավոր, տեղեկացրել են գլխավոր դատախազին, որ չունեն նման նախադեպեր եւ չեն կարող Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների»,- ասել է նա: Նրա վկայությամբ՝ Դատախազությունը հիմա էլ առաջարկում է միջազգային կազմակերպություններին մասնագետներ տրամադրել փորձաքննություններ իրականացնելու համար: «Մենք պատրաստ ենք նաեւ մեր տեղի մասնագետներին գործուղել եղած փորձն ուսումնասիրելու համար»,- ասել է Ս. Տռուզյանը: