Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն գտնում է, որ «ՌԴ-ն պարտավոր է հայտարարել ԼՂՀ հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա եւ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում կարգավորմանն աջակցելու մասին»: «Մենք նրանցից միայն լսում ենք, որ ՌԴ-ն կհամաձայնի նրան, ինչի շուրջ կպայմանավորվեն կողմերը»,- ասել է Ազիմովը: Նա նաեւ նշել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելը բավարար չէ: