Մինսկի խմբում բռնությունն ընդունված չէ…

18/04/2008

«Ես հանդիպել եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ եւ քննարկումներ անցկացրել նրանց հետ: Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: Կարծում եմ՝ մենք կարող ենք հուսալ, որ մոտ ժամանակներս համաձայնություն ձեռք կբերվի»,- երեկ անդրադառնալով ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացին՝ հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: «Մինսկի խումբը երկար ժամանակ փորձում է հակամարտության լուծում գտնել: Բայց պետք է համաձայնել նաեւ, որ հակամարտության կողմերին անհնարին է բռնությամբ ստիպել ընդունելու հակամարտության լուծման՝ Մինսկի խմբի կողմից առաջարկվող տարբերակները: Մինսկի խումբը կարող է միայն միջնորդի դեր խաղալ կարգավորման տարբերակ գտնելու գործում»,- ասել է նա՝ հավելելով, թե «վերջին ժամանակներս տարածաշրջանում հանդարտվել է միլիտարիստական ոգին, ինչը կօգնի խաղաղության հասնելուն»: