Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակից: «Ես անհանգստացած եմ այն բանից, որ իրենց դժգոհությունը հայտնող մարդկանց դեմ օգտագործվում են զրպարտանքի եւ վիրավորանքների մասին օրենքները: Լրագրողներին առաջադրվում են չհիմնավորված մեղադրանքներ, եւ նրանք քրեորեն հետապնդվում են այնպիսի հոդվածներով, որոնք առնչություն չունեն նրանց պրոֆեսիոնալ գործունեության հետ»,- երեկ հայտարարել է Թ. Դեւիսը: Ներկայում Ադրբեջանում Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով պատիժ են կրում երեք լրագրողներ: Իսկ վերջերս Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել հինգ լրագրողների: