Պահպանել են

18/04/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել, որով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել գործող նախարար Գեւորգ Դանիելյանը: Իրենց պաշտոնները պահպանել են նաեւ կոալիցիայի անդամ ԲՀԿ-ական Արմեն Գրիգորյանը` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, եւ ՀՅԴ-ական գյուղնախարար Դավիթ Լոքյանը: Ի դեպ, վերջինիս է վերապահվել նաեւ գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագրերը համակարգողի լիազորությունը։