քաղաքականություն

«Համաձայն եմ, տգետ մարդն իրո՛ք վտանգավոր է»

23.04.2008

– Տիկին Նադեժդա, ժամանակին ակտիվ քաղաքականությամբ էիք զբաղվում, երկրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր էիք: Վաղուց է արդեն, որ Հայաստանում ներքաղաքական որեւէ իրադարձության ոչ միայն չեք մասնակցում, այլ անգամ չեք արձագանքում: Ի՞նչն է Ձեզ ետ պահում քաղաքականությունից, եթե հաշվի առնենք, որ դրանով այսօր Հայաստանում զբաղվում են նրանք, ովքեր ընդգծված ծույլ չեն: – Երբ ես պատգամավոր էի, …

կարդալ ավելին

Մահ իմացյալ

23.04.2008

Արդյոք ուշացած չէ՞ վարչապետ Տիգրան Սարգսյանի` կառավարության անդամներին ուղղված կոչը` «սովորելու» մասին: Ըստ քաղաքագետ Էդվարդ Անտինյանի, «Օտտո Ֆոն Բիսմարկն ասել է` «Սովորիր այնպես, ասես քեզ վիճակված է ապրել հավերժ, ապրիր այնպես, ասես քեզ վիճակված է մեռնել վաղը»: Կարծում ենք, Բիսմարկի խոսքերի առնվազն երկրորդ մասը, մեղմ ասած, կվշտացնի կառավարության անդամներին, եւ նրանք իսկույն կհրաժարվեն սովորելու գաղափարից:

կարդալ ավելին

Չի կասկածում

23.04.2008

«Արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է ընդունի ընտրությունների արդյունքները, ՍԴ որոշումը եւ, եթե ունի անհամաձայնություն, ապա դիմի համապատասխան եվրոպական դատական ատյաններ»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, որի կարծիքով՝ խորհրդարանից դուրս գտնվող ընդդիմության հետ երկխոսությունը պետք է տեղի ունենա հենց այս հիմքի վրա: Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերի անաչառ …

կարդալ ավելին

«Պատրաստ ենք նպաստել երկխոսությանը»

23.04.2008

«Ներկայացնելով Երեւանում մարտի 1-ին ծայր առած ողբերգական իրադարձությունների ամփոփ գնահատականը, Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը կրկին անգամ իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդին։ Զոհվածների եւ տուժածների թվաքանակը չէ, որ պետք է պարզ դարձնի այս մեծ ողբերգության հոգեցունց հետեւանքները։ Իրենց «ազգային», «ցեղակրոն», «բարեգործ», «օրինաց» հորջորջող իշխանություններն անցան մի սահման, որը ոչ թե …

կարդալ ավելին

Շարունակելու է պայքարել

23.04.2008

«Այն, ինչը ես ճշմարիտ եմ համարում, այդ ճշմարիտի համար ես միշտ պայքարել եմ եւ պիտի պայքարեմ: Բայց նման իրավիճակում, երբ օրենքների սահմանափակումներ է դրված, որ այսօրվա դրությամբ հնարավորություն կտան, որ ինձ ձերբակալեն, այդ առումով ես որոշակի խնդիրներում կփորձեմ մի քիչ զգուշավոր լինել: Բայց, որ իմ պայքարից հրաժարվեմ, դա բացառվում է»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել …

կարդալ ավելին

Վերադարձնելու են

23.04.2008

Ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում Ադրբեջանի ներկայացուցիչներին կհանձնվի այդ երկրի քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովը: Հանձնումն իրականացվելու է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ:

կարդալ ավելին

Հացադուլ եւ ստորագրահավաք

23.04.2008

Ապրիլի 19-ի հանրահավաքին Հրազդանից եկել էր նաեւ հացադուլի մեջ գտնվող հաշմանդամ Արշավիր Բոզինյանը: Հիշեցնենք, որ նա 26 օր հացադուլ է պահել եւ միայն կարճ ժամանակով դադարեցրել էր ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կոչից հետո: Հանրահավաքի օրը Ա.Բոզինյանն ասաց, թե երկուշաբթի անալիզներ կհանձնի՝ տեսնելու համար, թե ինչպես է առողջական վիճակը, եւ որպեսզի ապացուցի, որ ինքն իսկապես հացադուլի …

կարդալ ավելին

Երկու դիակ` մեկ օրում

23.04.2008

Նախօրեին` ժամը 15:10-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում` Չկալովկա գյուղի ափամերձ հատվածից երկու մետր հեռավորության վրա հայտնաբերվել է կնոջ դիակ, եւ այն ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 15:25-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել 60-65 տարեկան, անձը չպարզված կնոջ դիակ եւ հանձնել Ոստիկանության աշխատակիցներին: Նույն օրը` ժամը 17:28-ին …

կարդալ ավելին

Էլի ռուսական «դաբրոյով»

20.04.2008

Մեր տեղեկություններով, Հայաստանի նոր կառավարության ձեւավորման հարցով վերջին օրերին Հայաստան Ռուսաստանից «բանագնացներ» են գալիս: Մասնավորապես` ըստ մեր աղբյուրների, ՀՀ նոր կառավարության առանցքային պաշտոնների նշանակման հարցը քննարկելու համար մի քանի օր առաջ կարճաժամկետ «մասնավոր» այցով Երեւան է ժամանել ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: Նույն աղբյուրի համաձայն, նրա հանդիպումներում, բացի վարչապետի թեկնածությունից, առանձնակի ուշադրության են …

կարդալ ավելին

Էս էլ ու պըրծ

20.04.2008

«ԵԽ ԽՎ բանաձեւն արդեն ընդունված փաստաթուղթ է, եւ պետք է մտածել հետագա քայլերի մասին»,- մեկնաբանելով Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւը՝ Ստեփանակերտում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: «Ես համաձայն չեմ փաստաթղթի որոշ դրույթների հետ, սակայն գտնում եմ, որ Հայաստանը` լինելով ԵԽ անդամ, պետք է քայլեր ձեռնարկի: Դա չի նշանակում, որ …

կարդալ ավելին

Ամեն ուրբաթ

20.04.2008

Հետընտրական շրջանում ձերբակալվածներին, այդ թվում` քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով երեկ մի քանի տասնյակ կանայք բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ: Ցուցարարները պատրաստվում են Գլխավոր դատախազության շենքի մոտ նմանատիպ ակցիաներ կազմակերպել ամեն ուրբաթ եւ այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր ձերբակալվածները: Ակցիայի մասնակիցները, ովքեր հիմնականում ձերբակալվածների կանայք ու հարազատներն էին, իրենց …

կարդալ ավելին

ԵԽ-ն ոչինչ չի թելադրում

20.04.2008

Ըստ ԵԽ ԽՎ ընդունած` «Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում» բանաձեւի, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու միակ ճանապարհը քաղաքական ուժերի բաց եւ կառուցողական երկխոսությունն է, ինչի համար պետք է անհապաղ սկսել մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն, ազատ արձակել «առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց» եւ անհապաղ վերացնել ու ուժը կորցրած ճանաչել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր …

կարդալ ավելին

Միացել է

20.04.2008

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարի փոխանցմամբ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Այլընտրանք» շարժման ներկայացուցիչ Վարդգես Գասպարյանը հինգշաբթի օրվանից միացել է Վանատուր գյուղում հացադուլ հայտարարած հաշմանդամ Արշավիր Բոզինյանի եւ զոհված ազատամարտիկի այրի Ժաննա Ներսիսյանի հացադուլին: Վ. Գասպարյանը հայտարարել է, որ հացադուլը շարունակելու է այնքան, որքան Բոզինյանն ու Ներսիսյանը:

կարդալ ավելին

Ազատության մեջ

20.04.2008

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով, Հատուկ քննչական ծառայության որոշմամբ՝ նախօրեին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը` կալանքը, փոխարինվել է քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: «Ա. Հովսեփյանը դա արել է` հաշվի առնելով Սուրենյանցի առողջական վիճակը եւ այն հանգամանքը, որ, իր կարծիքով, Սուրենյանցը չի թաքնվի քննչական մարմիններից»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակը: Սակայն Ս. …

կարդալ ավելին

Երկրորդ նախազգուշացումը

20.04.2008

ԵԵ ԽՎ-ում Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների մասին բանաձեւի ընդունումից ժամեր անց ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացել են Հայաստանի հետընտրական շրջանի իրադարձություններին եւ դրանց արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամին նվիրված լսումներ, որոնց ընթացքում ելույթով հանդես է եկել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան: «Մենք շարունակում ենք խստորեն քննադատել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը` ազատությունները սահմանափակելու առումով, եւ, ինչպես նախկինում, այնպես …

կարդալ ավելին

Ալե՜, հո՛պ

20.04.2008

Ընթերցողներից ոմանք երեւի տեսել են «Կարգին հաղորդման» սյուժեներից մեկը՝ Մաքսայինի մասին։ Մաքսային կետերից մեկի պետը, իմանալով, որ ինչ-որ հարցով իր մոտ եկած անձնավորությունն աճպարար է, խնդրում է մի «ֆոկուս» ցույց տալ։ Հետո որոշում է ինքն էլ ցույց տալ իր ունակությունները աճպարարության բնագավառում։ Ու ցույց տալով բակում կանգնած բեռնատարներից մեկն՝ ասում է` «տես, էստեղ սեւ իկրա …

կարդալ ավելին

«Կատարվածի պատասխանատուն իշխանություններն են»

20.04.2008

«Մենք շարունակում ենք խստորեն քննադատել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը` ազատությունները սահմանափակելու առումով, եւ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` կոչ ենք անում ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով»,- ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում նախօրեին կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Մեթյու Բրայզան: Հիշեցնենք, որ լսումները կազմակերպվել …

կարդալ ավելին

Արդեն «հայրենասեր» է

20.04.2008

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ ՕԵԿ գրասենյակում ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին եւ փոխդեսպան Գիդեոն Դյուհրսթին: ՕԵԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ում ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարեւորվել է «Հանրահավաքների, երթերի եւ ցույցերի մասին» օրենքում եվրոպական չափորոշիչներին համապատասխան …

կարդալ ավելին

Բանավիճում են ներկա ընկերները եւ «նախկին բարեկամները»

20.04.2008

Մամուլի Ազգային ակումբը եւ ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտը` NDI-ն, երեկ կազմակերպել էին «Քաղաքական մշակույթի ձեւավորումը եւ կայացումը Հայաստանում» թեմայով քննարկում: Հիմնական բանախոսները ԱԺ պատգամավորներ, Հանրապետական եւ «Ժառանգություն» խմբակցությունների անդամներ Գագիկ Մինասյանն ու Ստեփան Սաֆարյանն էին: Մասնակցում էին նաեւ ԱԺ նախկին պատգամավորներ Աղասի Արշակյանը, Թաթուլ Մանասերյանը, ինչպես նաեւ՝ ՀԺԿ, ԱԺՄ եւ «Նոր Ժամանակներ» կուսակցություններից Ռուզան Խաչատրյանը, …

կարդալ ավելին

«Երկխոսության թեմա չկա»,- կարծում է Կոմկուսի ղեկավար Ռուբեն Թովմասյանը

20.04.2008

Նախագահական ընտրություններին չմասնակցելով եւ որեւէ թեկնածուի չսատարելով` Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը տակտիկական քայլ արեց` ժողովրդին ցույց տալով, թե իրականում ով ով է: Այս մասին երեկ «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Կոմկուսի ղեկավար Ռուբեն Թովմասյանը` ավելացնելով, որ վերջապես պիտի պարզվեր ընդդիմադիր դաշտը, քանի որ բոլորը խոսում էին ընդդիմության անունից: Այսօր, ըստ նրա, կարելի է հստակ …

կարդալ ավելին