Էլի ռուսական «դաբրոյով»

20/04/2008

Մեր տեղեկություններով, Հայաստանի նոր կառավարության ձեւավորման հարցով վերջին օրերին Հայաստան Ռուսաստանից «բանագնացներ» են գալիս: Մասնավորապես` ըստ մեր աղբյուրների, ՀՀ նոր կառավարության առանցքային պաշտոնների նշանակման հարցը քննարկելու համար մի քանի օր առաջ կարճաժամկետ «մասնավոր» այցով Երեւան է ժամանել ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: Նույն աղբյուրի համաձայն, նրա հանդիպումներում, բացի վարչապետի թեկնածությունից, առանձնակի ուշադրության են արժանացել նաեւ արտաքին գործերի, պաշտպանության եւ էներգետիկայի նախարարների նշանակման հարցերը: Նշենք, որ, չնայած Ա. Վոլոշինն այսօր ՌԴ-ում պետական բարձր պաշտոն չի զբաղեցնում, սակայն համարվում է նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ամենամտերիմ գործիչներից մեկը եւ իր ազդեցությունը Կրեմլում պահպանում է նաեւ պաշտոնանկությունից հետո: