ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով, Հատուկ քննչական ծառայության որոշմամբ՝ նախօրեին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը` կալանքը, փոխարինվել է քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: «Ա. Հովսեփյանը դա արել է` հաշվի առնելով Սուրենյանցի առողջական վիճակը եւ այն հանգամանքը, որ, իր կարծիքով, Սուրենյանցը չի թաքնվի քննչական մարմիններից»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակը: Սակայն Ս. Սուրենյանցն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ իր նկատմամբ խափանման միջոցը փոխելը պայմանավորված է «միջազգային արձագանքով եւ պատգամավորների միջնորդությամբ»: