«Մեր դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո երեկ Բաքվում հայտարարել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը: Նա նշել է, որ նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները ցույց կտան, թե երկիրը որքանով է հարգում ժողովրդավարական …
կարդալ ավելինՄիջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է Գերմանիայի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեջ: «Օլլբոքսինգ» սպորտային կայքէջի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել տիտղոսը պաշտպանելու համար ամերիկացի Էլվին Այալայի հետ մենամարտին պատրաստվելու մարզումների ընթացքում: Ա. Աբրահամն իր դեմ քրեական գործ հարուցելու մասին իմացել է …
կարդալ ավելինՎարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ծրագիրն այսօր քննարկվելու է Ազգային ժողովում, որից հետո դրվելու է քվեարկության: Բնականաբար, ընդունվելու է: Եվ ահա այդ ծրագրում նորանշանակ վարչապետն իր գլխավորած կառավարության առաջիկա չորս տարիների աշխատանքի համար առանձնացրել է մի շարք գերակայություններ, որոնք, ինչպես բոլոր կառավարությունների բոլոր ծրագրերում, ներկայացված են գեղեցիկ ձեւակերպումներով: Օրինակ` ազգային անվտանգության եւ ակտիվ տնտեսական քաղաքականության …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցան հետընտրական շրջանում ձերբակալված քաղբանտարկյալներ Դավիթ Մաթեւոսյանի եւ Դավիթ Առաքելյանի գործերով դատական նիստերը։ Դ. Մաթեւոսյանի դատական նիստը սկսվեց մեկ ժամ ուշացումով, քանի որ դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի հանձնարարությամբ տրամադրվել էր փոքր դահլիճ, ինչը առիթ դարձավ, որպեսզի Դ. Մաթեւոսյանի համակիրները հենց դահլիճի ներսում անցկացնեն մինի միտինգ։ …
կարդալ ավելինԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ կայացած ասուլիսում հայտարարեց, թե ներկա իրավիճակում հնարավոր չի համարում իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը: Հիշեցնենք, որ մարտի 10-ին «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր միջնորդությունն էր առաջարկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում կազմակերպելու համար: Լ.Տեր-Պետրոսյանը դրական պատասխան է տվել, գործող նախագահը հանդիպման վերաբերյալ «հաստատական» …
կարդալ ավելին«26 անգամ, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերն իրազեկում են ներկայացրել քաղաքապետին, հանրահավաք կամ երթ կազմակերպելու նպատակով: Դրանք բոլորը մերժվել են: Դրանց մեծ մասը մենք վիճարկել ենք վարչական դատարանում, որտեղ այդ վճիռը թողել են ուժի մեջ»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանը: Ըստ նրա` մերժման բոլոր փաստերը …
կարդալ ավելինՄի՞թե նախորդ կառավարության կազմում ամենավատ աշխատող նախարարները հենց հանրապետականներն էին, որ միայն ՀՀԿ-ն կորցրեց իր նախարարական պորտֆելները` տեղը զիջելով ՕԵԿ-ականներին: Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները այդ հարցն ուղղել են ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին: «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը ոչինչ չի կորցրել: Ճիշտ հակառակը` ստացել է ավելի մեծ պատասխանատվություն, ունենալով իր կուսակցության …
կարդալ ավելինՄարտի 1-20-ը Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակի օրերին Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Կալլե Լարսոնը նամակով դիմել էր իր երկրի ԱԳ նախարարին` պարզելու համար, թե ինչպիսի՞ միջոցներ կարող են ձեռնարկվել Շվեդիայի կողմից եւ ԵՄ շրջանակներում՝ Հայաստանում տեղի ունեցած դեպքերի զարգացման եւ «ՀՀ կառավարությանը քննադատելու, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ավելացնելու», ինչպես նաեւ՝ ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումն օժանդակելու ուղղությամբ: Օրերս Շվեդիայի …
կարդալ ավելինՎերջին իրադարձությունները, բացի իրենց ողբերգական էությունից, ի ցույց դրեցին նաեւ պետական ամբողջ ապարատի տկարությունը, հասարակության մեջ առկա հսկայածավալ բողոքը, ծայրահեղականության նկատմամբ քաղաքական ուժերի հակումը ու եւս մեկ, շատ կարեւոր գործոն` համատարած զգացողությունը, որ այսպես ապրել այլեւս չի կարելի: Խնդիրը մեր լավ կամ վատ ապրելու մեջ չէ, բոլորովին: Խնդիրը նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Սերժ Սարգսյանի մեջ …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ն ավարտեց դեռեւս նախորդ քառօրյայում սկսված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումները: Բացի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից, որոնց գնահատմամբ` այս նախագիծը «ժամանակավրեպ եւ ուշացած է», մյուս խմբակցությունները դրական են գնահատել այն (քվեարկությունը տեղի կունենա այսօր): Հիշեցնենք, որ այդ հայտարարություն-նախագծով ԱԺ-ն հանրապետության նախագահին եւ կառավարությանն առաջարկում է «ակտիվացնել եւ ընդլայնել ԼՂ խնդրի …
կարդալ ավելինԹուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացնող Սուաթ Քինիքլիօղլուի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը Վերջին 2 շաբաթվա ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ու վարչապետները մի շարք հայտարարություններ արեցին, որոնք որոշակի լավատեսության հիմքեր են տալիս երկու երկրների հարաբերությունների բարելավման հեռանկարի հարցում: «Մեդիամաքս» գործակալությունը դիմեց «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը …
կարդալ ավելինՀետխորհրդային երկրներում տնտեսական զարգացման հասնելու վերաբերյալ բանավեճերում հաճախ օրինակ է բերվում Սինգապուրի փորձը: «Սիգապուրյան հրաշք» անվանումը ստացած ֆենոմենը 692 քառ/կմ տարածություն զբաղեցնող եւ մոտ 4.5 մլն բնակչություն ունեցող այդ երկրին հնարավորություն տվեց շուրջ 40 տարվա ընթացքում դառնալ աշխարհի ամենահարուստ պետություններից մեկը: Իր զբաղեցրած տարածքով աշխարհի 174-րդ պետությունը համարվող Սինգապուրը անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով 38-րդ երկիրն է …
կարդալ ավելինՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու» առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչներ Խաչիկ Ստեփանյանը, Գրիգոր Հաբաշյանը, Հովհաննես Սիմոնյանը եւ Կարեն Մարտիրոսյանը, մասնակցելով Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացված հանրահավաքներին, փետրվարի 23-29-ն …
կարդալ ավելինԵրեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի եւ ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի գործով դատավարությունը: Ի պաշտպանություն վերջիններիս նիստին մասնակցել է մոտ 400 քաղաքացի, այնտեղ են եղել նաեւ Բաբկեն Արարքցյանը եւ Դավիթ Շահնազարյանը: Նիստի ընթացքում մեղադրվող կողմի պաշտպանները 2 միջնորդություն են ներկայացրել, որոնցից …
կարդալ ավելինԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Վահե Հովհաննիսյանը երեկ «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրերն այն մասին, որ մի քանի օր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին: Նա ասել է, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառներն առավելապես անձնական բնույթի են: «Ես պարզապես ցանկանում եմ փոխել աշխատանքս, անցնել մասնավոր …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնից ազատելու մասին: Հիշեցնենք, փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո կայացած հանրահավաքներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Գուրգեն Մելքոնյանը լինելու են ժողովրդի կողքին:
կարդալ ավելինԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, նախագահի նախկին թեկնածու Վահան Հովհաննիսյանը նախօրեին հայտարարել է Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտության մասին` դա համարելով ներկայիս լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, Վ. Հովհաննիսյանն իր այդ առաջարկը ներկայացրել է նաեւ երկու օր առաջ կայացած կոալիցիայի նիստում: Դաշնակցական պատգամավորի սույն առաջարկը, սակայն, կարող է սկանդալի պատճառ դառնալ. …
կարդալ ավելինՀՀ կառավարությունը հաջորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովին կներկայացնի իր գործունեության ծրագիրը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ասելով` ամենակարեւորը հասարակության ուշադրությունն այն գերակայությունների եւ առաջնահերթ խնդիրների վրա հրավիրելն է, որոնք առաջ են քաշվել եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, եւ արդեն իսկ արժանացել են ԱԺ հավանությանը նախորդ կառավարության ծրագրով: «Դրանք հավակնոտ ծրագրեր են, եւ, որպեսզի մենք կարողանանք …
կարդալ ավելինՀամաժողովրդական շարժման կենտրոնը երեկ կայացած նիստում որոշել է նախապատրաստել հայց Եվրոդատարան, որով կբողոքարկվեն 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման հետ կապված Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից կատարված իրավախախտումները: Հայցի նախապատրաստման համար ստեղծվել է փորձագետների աշխատանքային խումբ Հայաստանի եւ օտարերկրյա իրավաբանների մասնակցությամբ: Այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել Համաժողովրդական շարժման կենտրոնի մամուլի ծառայությունը:
կարդալ ավելինԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, ով 2007թ. մայիսի 12-ի ԱԺ ընտրություններից հետո հանդես էր եկել Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտության մասին հրապարակմամբ, երեկ մեզ հետ զրույցում խոստացավ «աղմուկ բարձրացնել եւ խայտառակել» ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանին: Վերջինս նախօրեին հայտարարել է, թե անհրաժեշտ եւ օրախնդիր է համարում նման պալատի ստեղծումը: Հ. Հովհաննիսյանը Վ. Հովհաննիսյանին մեղադրում է իր …
կարդալ ավելին