Աջակցելու են

30/04/2008

«Մեր դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո երեկ Բաքվում հայտարարել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը: Նա նշել է, որ նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները ցույց կտան, թե երկիրը որքանով է հարգում ժողովրդավարական արժեքները: Միաժամանակ Կուբիշն ասել է. «Եվրախորհուրդը պատրաստ է այսուհետեւ էլ Ադրբեջանին օգնել երկրում զարգացնելու ժողովրդավարությունը»: