Դատը վերսկսվել է

28/04/2008

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի եւ ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի գործով դատավարությունը: Ի պաշտպանություն վերջիններիս նիստին մասնակցել է մոտ 400 քաղաքացի, այնտեղ են եղել նաեւ Բաբկեն Արարքցյանը եւ Դավիթ Շահնազարյանը: Նիստի ընթացքում մեղադրվող կողմի պաշտպանները 2 միջնորդություն են ներկայացրել, որոնցից մեկն ընդունվել է: Նիստը կշարունակվի ապրիլի 30-ին: