քաղաքականություն

Նոր խորհուրդ

07.05.2008

Նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Մեկ այլ հրամանագրով, հաստատվել է ԱԽ կազմը, որում ընդգրկված են հետեւյալ 15 պաշտոնյաները` ՀՀ Նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ՍԴ նախագահը, փոխվարչապետը, ԱԽ քարտուղարը, պաշտպանության, ԱԳ նախարարները, Նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, Կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրենը եւ Ոստիկանության պետը, ԶՈՒ Գլխավոր …

կարդալ ավելին

Դարձ ի շրջանս յուր

07.05.2008

Վերջին մի քանի օրերին Հայաստանում սկսվել է մի գործընթաց, որը բնորոշ էր 1993 թվականի նոյեմբերին, երբ որպես ազգային արժույթ շրջանառության մեջ մտավ ՀՀ դրամը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ամեն օր բարձրանում են գրեթե բոլոր ապրանքների ու ծառայությունների գները (իհարկե, 1993-ին ռուսական ռուբլիով արտահայտված գները բարձրացնում էին մի քանի հարյուր տոկոսով): Օրինակ, գազի գնի …

կարդալ ավելին

Առաջին հանդիպումը

07.05.2008

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բերնար Կուշների հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա: Է. Նալբանդյանը հանդիպելու է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշների, Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսըլեի հետ: Իսկ այսօր ՀՀ ԱԳ նախարարը մեկնելու է Ստրասբուրգ, որտեղ մասնակցելու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին: Ստրասբուրգում նախատեսված են Է. Նալբանդյանի …

կարդալ ավելին

«Փրփուրներից են կառչում»

07.05.2008

Չնայած միջազգային կառույցների կողմից հնչեցվող բազմաթիվ պահանջներին՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու մասին, ՀՀ-ում դեռեւս շարունակում են բերման ենթարկել ընդդիմության ներկայացուցիչներին: Շաբաթ օրը վաղ առավոտյան Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանություն բերման ենթարկված 4 անձանց նկատմամբ, բարեբախտաբար, քրգործեր չեն հարուցել: ՀԺԿ անդամ Ռուզաննա Խաչատրյանն` արձագանքելով կատարվածին, «Ազատությանն» ասել է. «Փաստորեն, ստացվում է, որ քաղաքական …

կարդալ ավելին

Գնդակն իշխանությունների դաշտում է

07.05.2008

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անցած ուրբաթ Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում հայտարարել էր, թե նպատակահարմար է գտնում շարժումն անվանել «Հայ ազգային կոնգրես»: Իսկ առաջիկա խնդիրների եւ անելիքների հետ կապված` չէր բացառել, որ այդ կոնգրեսը հետագայում կարող է վերածվել «կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակցության»: «Չի բացառվում նաեւ, որ այդ կուսակցությունն իր գործունեությունը հիմնականում ծավալի ստվերային կառավարության …

կարդալ ավելին

Մեղադրում է, բայց չի բողոքում

07.05.2008

Կիրակի օրը Սպիտակ քաղաքում անցկացված ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով` քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ անդամ, գործարար Գագիկ Սահակյանը, ում ստացած քվեները, նախնական տվյալներով, 300-ով ավելի են գործող քաղաքապետ, դարձյալ ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանի օգտին տրված ձայներից: Պարտված ՀՀԿ-ականը, սակայն, մտադիր չէ բողոքարկել ընտրությունների արդյունքները, չնայած համոզված է, որ որոշ թեկնածուներ գումար են բաժանել ընտրողներին: Կիրակի երեկոյան, երբ …

կարդալ ավելին

Դեռ պահը չէ՞

07.05.2008

Երեկ հրավիրած ասուլիսում դաշնակցական «քաղաքագետ» Լեւոն Շիրինյանը հայտարարել է, թե Հայաստանի համար անթույլատրելի է նախագահի հրաժարականի կամ առաջիկայում նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցի քննարկումը: Ինչ վերաբերում է ԱԺ-ի լուծարմանը, ապա, ըստ նրա` դա անհրաժեշտություն է, սակայն դեռ պահը չէ: ՀՅԴ-ական Շիրինյանի ասելով` խորհրդարանն անպայման պետք է տեղեր տրամադրի պաշտոնաթող զինվորականներին, ովքեր կներկայացնեն Հայաստանի ռազմաարդյունաբերական համակարգը, ինչպես …

կարդալ ավելին

Հիմնական գործընկեր կդառնա այն երկիրը, որ կօգնի կառուցել նոր ԱԷԿ

07.05.2008

– Պարոն Մուրադյան, նոր կառավարության ձեւավորման գործընթացում առաջին հերթին ընդգծվում է արտգործնախարարի փոփոխությունը: Սա նշանակո՞ւմ է արտաքին քաղաքական կուրսի սրբագրում, եւ ինչո՞ւ Վարդան Օսկանյանը հարմար չէր նոր նախագահին: – Վ. Օսկանյանի պաշտոնանկությունն անշուշտ կարեւոր, բայց լոկալ հարց է: Էդուարդ Նալբանդյանի նշանակումը այդ պաշտոնում բնական է. անհրաժեշտ էր պատրաստված եւ պրոֆեսիոնալ դիվանագետ: Տեղյակ մարդիկ այդ իմաստով …

կարդալ ավելին

«Իրավունք ունե՞մ հարգել Արամ Մանուկյանին, իսկ Լեւոնին՝ ոչ»

07.05.2008

– Պարոն Իգիթյան, երկրի ներսում ներքաղաքական իրավիճակը լարված է, հասարակությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում հատկապես Սերժ Սարգսյանից: Կան բազմաթիվ ձերբակալվածներ, նորանոր մարդկանց են ներգրավում քրեական գործի մեջ, սակայն մտավորականներն այս թեմայով որեւէ անգամ չեն հավաքվում, իշխանություններից չեն պահանջում ազատ արձակել քաղաքական հայացքների համար ձերբակալված մարդկանց: Մեր ակադեմիկոսներին միայն մեկ անգամ միավորել է Սերժ Սարգսյանից …

կարդալ ավելին

«Ճշմարտության պահը»

05.05.2008

«Եկել է «ճշմարտության պահը», որպեսզի Եվրոպան խստորեն հակազդի Ռուսաստանի գործողություններին»,- «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Անջատողական տարածքներում զորախմբերը համալրելու եւ այդ տարածաշրջանների հետ սերտ հարաբերություններ հաստատելու իր որոշումներով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է պատժել Արեւմուտքին Կոսովոյի անկախությունը ճանաչելու եւ ՆԱՏՕ-ի կազմն ընդլայնելու համար: Նրանք (ռուսները) հստակ ասել են այդ …

կարդալ ավելին

Հանդիպել է կաթողիկոսին

05.05.2008

Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է կառավարություն, որտեղ հանդիպել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում «քննարկվել են եկեղեցաշինությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հասարակության մեջ եկեղեցու դերին եւ նշանակությանը»: Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկայում անցկացնել ժամանակակից հասարակության մեջ եկեղեցու դերին եւ նշանակությանը նվիրված համատեղ գիտաժողով, որտեղ «Նորավանք» …

կարդալ ավելին

Առաջին խնդիրը լեգիտիմությունն է

05.05.2008

Նոր կոալիցիոն կառավարության ձեւավորումից հետո իշխանական թեւում գրեթե բոլորը վերամբարձ տոնով խոսում են բարեփոխումներ իրականացնելու մասին` դրանք ներկայացնելով՝ որպես ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը հաղթահարելու եւ իշխանությունների նկատմամբ հասարակության անվստահությունը փարատելու լավագույն ճանապարհ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, սակայն, գտնում է, որ բարեփոխումներից առաջ իշխանություններն ունեն լեգիտիմության վերականգնման խնդիր: «Դատելով նրանից, թե ինչպես անցան նախագահական ընտրությունները ինչպես նախընտրական, …

կարդալ ավելին

Այդ Տիգրանյանը ես եմ

05.05.2008

«Հայկական Ժամանակը» բազմիցս գրել է, որ ճշտված տեղեկություններով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եղել է ՊԱԿ-ի գործակալ: Թերթը հրապարակել է նաեւ նրա ծածկանունը` Տիգրանյան: Երեկ հրավիրված ասուլիսում մեր թղթակիցը Ռ. Մարտիրոսյանից փորձել է ճշտել` արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը: Ի պատասխան՝ վերջինս ոչ թե փորձել է հերքել` իր ՊԱԿ-ի գործակալ լինելը, այլ դրա հետ չառնչվող ինչ-որ …

կարդալ ավելին

Համաժողովրդական շարժումից՝ Հայ ազգային կոնգրես

05.05.2008

Երեկ Կառավարության Նիստերի դահլիճում տեղի է ունեցել Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը, որի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որը սկսվել է մարտի 1-ի արյունալի իրադարձություններին տրված գնահատականով: «Մարտի 1-ին տեղի ունեցածը ոչ թե բախում էր ցուցարարների եւ Ոստիկանության միջեւ, այլ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպված իսկական սպանդ, որի պատասխանատվությունը գլխավորապես …

կարդալ ավելին

Չարի առանցքի շուրջ

05.05.2008

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մասին վերջին տարեկան զեկույցը, որում հատուկ առանձնացվում են Իրանի եւ Հայաստանի միջեւ ջերմացող հարաբերությունները: Որպես դրա վկայություն՝ զեկույցում նշվում են 2007-ի հոկտեմբերին Իրանի նախագահի, ապա՝ պաշտպանության նախարարի պաշտոնական այցերը Երեւան: «Առավել սերտ դիվանագիտական հարաբերություններին հավանություն տալուց բացի, այս այցերը ամրապնդեցին նախորդ երկկողմ պարտավորությունները` էներգետիկ եւ տրանսպորտային համատեղ …

կարդալ ավելին

Դուք անմեղ եք, ձեր «ներքինն» է մեղավոր

05.05.2008

Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը զբաղված է իր ենթակաների մեջ «ներքին հեղափոխություն» անելով, տնտեսությունը քայլ առ քայլ գնում է դեպի չգիտես ուր։ Ու մինչ խուճուճ բառերով հագեցած ու հնարավորինս բարդ ընկալելի մտքեր են արտահայտում տնտեսության մասին, գները աճում ու աճում են։ Չէ, այս ամենը Տ. Սարգսյանի մեղքով չէ, որովհետեւ գնաճի համար պատասխանատուն Կենտրոնական բանկն է, իսկ …

կարդալ ավելին

«Անհրաժեշտ են արմատական գործողություններ»

05.05.2008

Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո երեկ տեղի ունեցավ համաժողովրդական շարժման առաջին միջոցառումը` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի առաջին կոնգրեսը, որը թվով երկրորդն էր ՀՀ առաջին նախագահի ակտիվ քաղաքականություն վերադառնալուց ի վեր: Կառավարության Նիստերի դահլիճում շուրջ 4 ժամ տեւած կոնգրեսի ժամանակ ելույթ ունեցան Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Եվ քանի որ …

կարդալ ավելին

Փոխկապակցված խնդիրների «թնջուկը»

05.05.2008

Նախագահական նախընտրական արշավի ողջ ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթների հիմնական թեմաներից մեկը` ուժեղ եւ անկախ, ինչպես արտաքին աշխարհի համար, այնպես էլ երկրի ներսում անխոցելի հանրապետության նախագահ ունենալու գաղափարն էր: Հայաստանի առջեւ ծառացող լուրջ արտաքին եւ ներքին մարտահրավերների մասին հստակ պատկերացումներ ունեցող այդ ժամանակվա ՀՀ վարչապետի համար ՀՀ ապագա նախագահի լիգիտիմության առավելագույն մակարդակի ապահովման գերխնդիրը, ըստ ամենայնի, …

կարդալ ավելին

Հո խոսքը փողի մասին չէ

05.05.2008

Արդյոք Գիտությունների ազգային ակադեմիան որեւէ կերպ արձագանքե՞լ կամ իր բողոքն արտահայտե՞լ է մարտի մեկին իրավապահների կողմից ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու դստերը դաժանորեն ծեծելու փաստի առնչությամբ: Երեկ հրավիրված ասուլիսում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ոչ ավել, ոչ պակաս, ասաց. «Եթե ասեմ` առաջին անգամն եմ լսում` այդպես չէ: Լսել էի նման բան, …

կարդալ ավելին

… Եվ վաղն ամեն ինչ կսկսվի նորից

05.05.2008

Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում թեեւ հստակեցվեց, որ շարժման առանցքային նպատակներից մեկը նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն է, սակայն այդ նպատակի իրականացման համար որոշ ժամանակ է պահանջվում, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ գործող իշխանությունների համար եթե ժամանակից շուտ աշխատանքը դադարեցնելու սպառնալիք լինի էլ, ապա այն տեղի կունենա ամենեւին ոչ ժողովրդական ալիքի ուժով կամ …

կարդալ ավելին