Երեկ հրավիրած ասուլիսում դաշնակցական «քաղաքագետ» Լեւոն Շիրինյանը հայտարարել է, թե Հայաստանի համար անթույլատրելի է նախագահի հրաժարականի կամ առաջիկայում նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցի քննարկումը: Ինչ վերաբերում է ԱԺ-ի լուծարմանը, ապա, ըստ նրա` դա անհրաժեշտություն է, սակայն դեռ պահը չէ: ՀՅԴ-ական Շիրինյանի ասելով` խորհրդարանն անպայման պետք է տեղեր տրամադրի պաշտոնաթող զինվորականներին, ովքեր կներկայացնեն Հայաստանի ռազմաարդյունաբերական համակարգը, ինչպես նաեւ՝ Հայ Առաքելական եկեղեցուն: Ի տարբերություն ԱԺ-ի, ըստ Լ. Շիրինյանի` գործադիր իշխանությունը «բավականին ամուր է, անհրաժեշտ ռեսուրսներ ունի եւ կարողանում է նման իրավիճակներում աշխատել»: «Երկխոսության չպետք է գնա պարզապես միմյանց լավություն անելու համար, այսօր Հայաստանի շահերն են պահանջում երկխոսություն»,- ասել է դաշնակցական քաղաքագետը: