Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է կառավարություն, որտեղ հանդիպել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում «քննարկվել են եկեղեցաշինությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հասարակության մեջ եկեղեցու դերին եւ նշանակությանը»: Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկայում անցկացնել ժամանակակից հասարակության մեջ եկեղեցու դերին եւ նշանակությանը նվիրված համատեղ գիտաժողով, որտեղ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, հոգեւորականության, մտավորականների, հավատացյալ հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկվեն հասարակությանն այսօր մտահոգող մի շարք կարեւորագույն խնդիրներ եւ դրանց լուծման հնարավոր ուղիները: