ԱԺ նախկին փոխխոսնակ, իշխանազավթության փաստով հարուցված քրեական գործով մեղադրվող Կարապետ Ռուբինյանի խափանման միջոցը՝ կալանքը, երեկ փոխարինվել է հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությամբ: Դա տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի գրավոր ցուցումով, որը, ըստ ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանի, հիմնված է նրա վրա, որ Կ. Ռուբինյանի հետ քննչական անհրաժեշտ գործողությունները կատարված են, եւ նրան անազատության մեջ …
կարդալ ավելինԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանի վերաբերյալ ընդունած հայտնի բանաձեւում մատնանշված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն ավարտել է իր հիմնական աշխատանքը, եւ երեկ նրանց կողմից կազմված առաջարկությունների փաթեթը խմբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը փոխանցել է Սերժ Սարգսյանին: Խմբի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ավետ Ադոնցն` անդրադառնալով «քաղբանտարկյալների» խնդրին, «Ազատությանն» ասել է. «Գիտեք, ես չեմ …
կարդալ ավելին2008 թ. ապրիլի 9-ին լրացավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը: Նորընտիր նախագահի երդման արարողությունից մոտ մեկ ամիս անց Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց տվեց ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը եւ մեկնաբանեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունները: – Վերջերս, ելույթ ունենալով իր կողմնակիցների համաժողովում, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի մեծ մասը նվիրեց մեղադրանքներին Ձեր հասցեին: Կարձագանքե՞ք արդյոք: – …
կարդալ ավելինԱպրիլի 22-ին` կեսգիշերին մոտ, մահափորձ է իրականացվել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի նկատմամբ: Քաղաքագետի համոզմամբ` այն իրականացվել է Ադրբեջանի Հատուկ ծառայությունների կողմից: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Լ. Մելիք-Շահնազարյանը պատմեց կատարվածի մասին: «Մոտեցա պատուհանին, կրակոց հնչեց: Հետագայում պարզվեց, որ մոտ 2,5-3 մետր հեռավորությունից են կրակել: Գնդակը դիպել էր պատուհանի վանդակաձողին, ինչը փրկել է իմ կյանքը: Կրակոցից հետո …
կարդալ ավելին– Արդեն երկար ժամանակ է, խոսվում է իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության անհրաժեշտության մասին, որը, սակայն, այդպես էլ չի կայանում: Ի վերջո, ինչի՞ մասին պետք է խոսեք, ո՞ւմ համար է կարեւոր այդ երկխոսությունը, եւ ընդհանրապես կա՞ այդ երկխոսության անհրաժեշտությունը: – Երկխոսությունն այն անհրաժեշտ քայլն է, որով մեր քաղաքական իրավիճակը ավելի շուտ եւ արագ տեմպերով կկայունանա, …
կարդալ ավելին«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հրադադարը շարունակվի: Մեր երկրի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ԼՂՀ հարցն իր տրամաբանական ավարտն ունենա եւ լուծվի խաղաղ պայմաններում»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով Նախիջեւանի սահմանն անցած ՀՀ քաղաքացիների ճակատագրին` նախարարն ասել է, որ նրանց մասին տեղեկություններ ունեն, համապատասխան …
կարդալ ավելին«Ցավալի է, որ չնայած մեր կոչը` այն ժամանակվա դիմակայությանը չարձագանքել ուժային մեթոդներով, արվել էր մինչեւ մարտի 1-ի դեպքերը, տեղի ունեցան բռնության փորձեր»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը, ով մեկն էր այն չորս դիվանագետներից, որոնք ընտրություններից հետո ընդունված հայտարարությամբ իրենց մտահոգությունը հայտնեցին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ …
կարդալ ավելինՍյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում մայիսի 11-ին անցկացվել է համայնքի ղեկավարի հերթական ընտրություն: Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հաղորդած տվյալներով` վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական միակ թեկնածու Սերյոժա Հայրապետյանը: Թիվ 38 ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանն էլ «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ մայիսի 25-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղում, …
կարդալ ավելինՎրաստանի իշխանությունները Ստրասբուրգի դատարանում հայց կհարուցեն Ռուսաստանի դեմ, որն ապօրինի ունեցվածք է ձեռք բերում Աբխազիայում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի տարածքային ամբողջականության վերականգնման ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Շոթա Մալաշխիան: Հիշեցնենք, որ Աբխազիայի ղեկավար Սերգեյ Բաղապշը ռուսաստանցի գործարարներին կոչ է արել ինքնահռչակ հանրապետությունում ավելի ակտիվորեն ձեռք բերելու եւ վարձակալելու պետական օբյեկտներ: Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի՝ …
կարդալ ավելինՄայիսի 9-ի հաղթանակների տոնի առիթով երեկ ժամը 19-ին «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր «Բանտի պուտյովկա»» անունով ռոք համերգ, որը ունկնդրելու համար հավաքվել էր մի քանի հարյուր մարդ։ Սակայն ժամը 7-ն անց 20-ին երիտասարդ երաժիշտներին է մոտեցել Երեւանի Ոստիկանության ՊՊԾ վարչության պետի տեղակալ, հայտնի Վալերի Օսիպյանը` ասելով, որ «համերգը արտոնված չէ», եւ պահանջել է …
կարդալ ավելինՇուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի առթիվ երեկ «Եռաբլուր» էին այցելել ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ, պատգամավորներ: Սակայն այն ազատամարտիկներից շատերը, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել Շուշիի ազատագրմանն ու ընդհանրապես Ղարաբաղյան պատերազմին, հաղթանակի տոնը նշում էին բանտերում: Ինչպե՞ս են գնահատում տոնական արարողություններին մասնակցող պաշտոնյաներն այն փաստը, որ Շուշիի ազատագրման տոնին ազատագրման մասնակիցներից շատերը …
կարդալ ավելինՇիրակի մարզի Ձորակապ գյուղի 16 բնակիչներ իրենց եկեղեցու հարեւանությամբ տեղադրված վրանում երեկ հացադուլ էին հայտարարել: Ձորակապ գյուղի բնակիչ են նաեւ քաղբանտարկյալ եղբայրներ Շոթա եւ Մուշեղ Սաղաթելյանները: Մ.Սաղաթելյանի որդի Սեւակ Սաղաթելյանը նույնպես հացադուլ է հայտարարել: Հացադուլավորները պահանջում էին անհապաղ ազատ արձակել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հետ կապված իրադրության պատճառով կալանավորված բոլոր բանտարկյալներին, ինչպես նաեւ՝ տեղի ունեցող …
կարդալ ավելինԵրեկ՝ Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ներկայացավ իր՝ «Հովհաննես Բաղրամյանի» շքանշանով, որը նրան շնորհվել է 2000-ին Պաշտպանության նախարարության կողմից: Իսկ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե «ԺԿ» նախագահը մանուկ հասակում Հայրենական պատերազմի ո՞ր գեներալին է ցանկացել նմանվել, Տ. Կարապետյանն ասաց, որ ինքը չի …
կարդալ ավելինԱրդեն երկրորդ տարին է` մայիսի 9-ը` Շուշիի ազատագրման տարեդարձը բանտում է նշում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը: Իսկ երկու ամսից ավելի ազատազրկված են այն ազատամարտիկներից շատերը, որոնք մեծ ներդրում են ունեցել ինչպես Շուշիի ազատագրման, այնպես էլ Ղարաբաղյան պատերազմի գործում ընդհանրապես: Հաշվի առնելով այս հանգամանքը, երեկ «Եռաբլուրում» ու «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած տոնակատարություններին մասնակցող պաշտոնյաներից …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ քաղաքացիները «Եռաբլուրում» տոնում էին՝ Շուշիի ազատագրման 16-րդ, իսկ «Հաղթանակ» զբոսայգում՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 63-րդ տարեդարձերը: Վաղ առավոտյան «Հաղթանակ» զբոսայգին տոնական տեսք էր ստացել` թանգարանի դիմացի հարթակում պատվո շարք էին կանգնել տոնական համազգեստ հագած զինվորականները, բազմաթիվ շքանշաններով պատած համազգեստները հագած, հարթակից հեռու շրջում էին Հայրենական մեծ պատերազմի վետերանները, իրենց ելույթներին էին պատրաստվում պարային …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շհորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ։ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը բացառիկ իրադարձություն էր նաեւ մեր ժողովրդի կյանքում։ Հայության բոլոր հատվածներն իրենց զգալի դերակատարությունն ունեցան այդ հաղթանակը մոտեցնելու գործում՝ դաշնակիցների բանակներում, դիմադրության շարժումներում եւ հատկապես …
կարդալ ավելինՀաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որտեղ մասնավորապես ասված է. «Այս երեք իրադարձությունները չնայած ունեն իրենց յուրահատկությունը եւ տարբերվում են ժամանակագրական առումով, միեւնույն ժամանակ, ունեն մի ընդհանրություն. բոլորն էլ խորհրդանշում են մեր ժողովրդի միասնականությունը, հավատը սեփական ուժերի նկատմամբ, անմնացորդ նվիրումը հայրենի երկրին եւ …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, Արեւմուտքի եւ Հայաստանի արմատական ընդդիմության միջեւ հարաբերությունները վերջնականապես փչացան այն պահից, երբ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Գերդ Արենսը նախագահական ընտրությունների ավարտից ընդամենը հաշված ժամեր անց հրապարակեց առաքելության նախնական զեկույցը: Այդ փաստաթղթում, ի զարմանս միջազգային դիտորդական հենց այդ առաքելության հետ լրջագույն հույսեր կապող ընդդիմության, արձանագրվեց մի դրույթ, …
կարդալ ավելինՔանի դեռ հայերս չունենք մեր սեփական «Մշակույթ» հեռուստաալիքը, որի ստեղծումը, դատելով հրապարակային ելույթներում առանց հեգելու հնչող «Ներսես Շնորհալի», «Մաղաքիա Օրմանյան» եւ այլ հատուկ անուններից, այնքան էլ հեռու չէ, ստիպված ենք առայժմ հղումներ անել ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի հաղորդումներին: Օրերս «Կուլտուրան» հաղորդում էր պատրաստել Նոբելյան մրցանակակիր Պյոտր Կապիցայի մասին: Հաղորդումը եզրափակվեց գիտնականի այն մտքով, թե ինքն ազատ …
կարդալ ավելինՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 63-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ պետությունների ղեկավարներին: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձում Մեդվեդեւը, մասնավորապես, նշել է. «Համոզված եմ, որ ժամանակի քննությունը բռնած ռուս-հայկական բարեկամությունն այսուհետ էլ հիմք կծառայի մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության եւ բազմակողմանի համագործակցության հետեւողական …
կարդալ ավելին