Միասնականության օր

12/05/2008

Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որտեղ մասնավորապես ասված է. «Այս երեք իրադարձությունները չնայած ունեն իրենց յուրահատկությունը եւ տարբերվում են ժամանակագրական առումով, միեւնույն ժամանակ, ունեն մի ընդհանրություն. բոլորն էլ խորհրդանշում են մեր ժողովրդի միասնականությունը, հավատը սեփական ուժերի նկատմամբ, անմնացորդ նվիրումը հայրենի երկրին եւ ժողովրդին»: ԼՂՀ նախագահը հատկապես շնորհավորել է նրանց, ովքեր այս պահին գտնվում են հայրենիքի պաշտպանության դիրքերում: